Միրթեան ծով (յուն․՝ Μυρτώο πέλαγος), Էգէական ծովուն հարաւ-արեւմտեան մասը․ կը տարածուի հիւսիսէն - հարաւ՝ Սարոնիքոս (կամ Արղոլսարոնիքոս) ծոցի Սունիօ հրուանդանէն մինչեւ Քիթիրա կղզին եւ արեւմուտքէն դէպի արեւելք՝ արեւելեան Պելոպոնեսի ափերէն (Արղոլիքոս ծոց, Արքատիա եւ Լաքոնիա նահաններուն արեւելեան ափեր) մինչեւ արեւմտեան Քիքլատես (Քիթնոս, Սերիֆոս, Սիֆնոս, Միլոս

Միրթեան ծով
Μυρτώο Πέλαγος

Միրթեան ծով, Էգէական ծովուն հարաւի մասը
դասաւորում
Երկիր Յունաստան

Անուանում

Խմբագրել

Ըստ յունական դիցաբանութեան, անունը առած է Էրմիս (Հերմես) աստուծոյ զաւակին անունէն՝ Միրթիլոս, որ խեղդուեցաւ երբ այդ ջուրերուն մէջ զայն նետեց Փելոփաս։

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Միրթեան ծովը կը պարփակէ կղզիներ, կղզիակներ, ժայռակղզիներ։ Նաւագնացութիւնը դիւրին չէ, վտանգներու ենթակայ է․ հին ժամանակներէն մինչեւ մեր օրերուն, ինչպէս օրինակ՝ «Իրաքլիոն» նաւուն խորտակումը՝ 1966-ին, «Այիա Զոնի»ի նաւաբեկումը՝ 2021-ին։

Ծովային կեանք

Խմբագրել

Հարուստ է ձուկերով։ Ճամբորդները կը հանդիպին նաեւ դլփինի մէկ տեսակը՝ ածխադլփիններուն (Grampus griseus), որոնք Յունաստանի ծովերուն ամենէն խոշորներն են։

Կղզիներ

Խմբագրել

Անդիմիլոս

Կղզիակներ - ժայռակղզիկաներ

Խմբագրել

Ֆալքոներա, Վելոփուլա, Անանես, Քարավիա

Հրուանդաններ

Խմբագրել

Մալէաս

Ծովեզերիայ շրջաններ

Խմբագրել

Պելոպոնես

Խմբագրել

Լէոնիտիօ, Ֆոքիանօ, Քիփարիսի, Լիմանի Երաքա, Մոնեմվասիա, Քսիֆիաս, Վելանիտիա

Քիքլատես

Խմբագրել

Քամարես, Վաթի, Մեղալօ Լիվատի,

Պատկերասրահ

Խմբագրել

[1] [2] [3] [4]

  1. «Իրաքլիոն»ի նաւաբեկումը(յունարէն)
  2. Միրթեան ծովը(յունարէն)
  3. votaniki.gr - Բնապահպանում․ Միրթեան ծովուն կղզիակները(յունարէն)
  4. Այիա Զոնիին նաւաբեկութիւնը, 29-8-2021(յունարէն)