Սքիրոփուլա, Սքիրոս
Սքիրոփուլա (յուն․՝ Σκυροπούλα Σκύρου)․ Սփորատեսի կղզի։ Կը գտնուի Սքիրոսին արեւմուտքը (շատ մօտիկ հեռաւորութեամբ), Էգէական ծով, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Սքիրոփուլա, Սքիրոս | |
Σκυροπούλα Σκύρου | |
Սքիրոփուլային դիրքը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 3,8 քմ² |
ԲԾՄ | 188 մեթր |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Տարածութիւնն է 3,8 քլ²․։ Բարձրագոյն կէտը 188 մեթր է եւ պատուած է մայրիի անտառներով։ Վարչականօրէն կը պատկանի Էվիա նահանգին եւ Սքիրոս քաղաքապետութեան։
Անբնակ կղզի է ըստ 2011-ի մարդահամարին։
Կղզին ունի հարուստ կենսավայր։ Կը պատսպարէ բոյսերու եւ կենդանիներու հազուագիւտ տեսակներ, ինչպէս օրինակ՝ Posidonia oceanica ծովախոտը, Արթեմիս ճայը, Էգէական ճայը, ծովագռաւը, միջերկրականեան փոկը եւ Սքիրոսի բնիկ մողէսը։
Սքիրոփուլային վրայ կը գտնուի Մարիամ Աստուածածնի Վերջին Նինջը եկեղեցին, որ կառուցած է 1769-ին Օսիոս Աթանասիոս։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «2011-ի յունական պետական մարդահամարի արդիւնքներ(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-07-23
- ↑ Կեանքը Սքիրոսին կղզիակներուն մէջ(յունարէն)