Փորոս
Փորոս (յուն․՝ Πόρος), Սարոնիքոս ծոցի կղզի։ Հին անունն է Քալավրիա։ Կը գտնուի Պելոպոնեսի ափերուն շտա մօտ, Թրիզինիայի Ղալաթա գիւղին դիմացը։ Բնակչութեան թիւն է 3 993։
Կղզի | |
---|---|
Փորոս | |
Πόρος | |
Փորոս | |
Երկիր | Սարոնիքոս ծոց, Յունաստան |
Տարածութիւն | 22,841 քմ² |
ԲԾՄ | 358 մեթր |
Բնակչութիւն | 3 993 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Սարոնիքոս ծոց |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 180 20 |
Պաշտօնական կայքէջ | poros.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելՓորոս կը բաղկանայ երկու կղզիներէ՝ Սֆերիա եւ Քալավրիա, որոնք իրարմէ կը բաժնուին ծովու փոքրիկ ջրանցքէ մը։ Քալավրիա կրաքարէ եւ հերձաքարէ կազմուած է, իսկ Սֆերիա հրաբխային է․ կազմուած է Մեթանայի հրաբուխի ժայթքումէն ետք։ Փորոս քաղաքը կառուցուած է հրաբերանին վրայ։
Փորոս կը յատկանշէ «Ժամացոյցի Աշտարակ»ը, կառուցուած Սֆերիայի բլուրին վրայ։ Քալավրիային հարաւ-արեւելեան մասը կը գտնուի Քալավրիա պատմական վանքը (կամ Փորոսի Զո՜տոհու Փիղիս), կառուցուած 1713-ին։
Յունաստանի Ապստամբութենէն ետք 1821, կը հիմնուի Ռազմական Ծովուժին Նաւային մթերանոցը։
Փորոսի քաղաքապետութիւն
ԽմբագրելՓորոսի քաղաքապետութիւնը կ՛ ընդգրկէ Այիոս Նեքթարիոս, Քիանի Աքթի (դիմացի Պելոպոնեսի ափին՝ 200 մ․ հեռաւորութեամբ, Թրիզինայի մօտ), Մոնի Զո՜տոհու Փիղիս Քալավրիաս, Փորոս բնակավայրերը։ Անոր կը պատկանին նաեւ Փորոսին կրկնակ կղզին եւ շուրջի մօտիկ կղզիակները։ Քաղաքապետութիւնը կազմուած է 1941-ին[1] ։
Ծովափներ
ԽմբագրելՄոնասթիրի, Ասքելի, Նէորիօ, Սէրի նաւակայք, Ռուսական Նաւային Մթերանոց եւ Փլազ Քալավրիա եւ Սֆերիա կղզիները միացնող կամրջակին կից։
Պատկերասրահ
Խմբագրել-
Փորոս․ Փոքրիկ կղզեակ
-
Փորոս․ կանանչ ծովափ
-
Ասքելի ծովափ
-
Նէորիօ
-
Վաղիոնիա
-
Ալիքի ծովափ
Պատմական ակնարկ
ԽմբագրելՀնագիտական պեղումները յայտնաբերած են թէ կղզին Պղնձադարէն բնակուած է։ Գտնուած դամբանները Միկինեան շրջանէն են եւ կառոյցները Ք․Ա․1000-ին։
Քալավրիա հին քաղաքին՝ բլուրի մը գագաթին, 1894-ին կատարուած պեղումներէն կը յայտնաբերուին Փոսիտոնաս աստուծոյ տաճարին աւերակները։ Իսկ Քալավրիայի հիւսիսային ծովափը՝ Վաղիոնիա, յայտնաբերուած է ծովուն սուզուած հին նաւահանգիստը։
Բիւզանդական շրջանին ծովահէններու դիրախ կը դառնայ, իսկ օսմանեան ժամանակաշրջանին կը պահպանէ անկախութիւնը։
Տեսարժան վայրեր
Խմբագրել- Փորոս քաղաքը․ կառուցուած բլուրի մը լանջին։
- Փորոս քաղաքին Ժամացոյցի Աշտարակը։
- Հնագիտական Թանգարանը․ կը հիւրասիրէ Փոսիտոնաս տաճարէն, հին Թրիղինիայէն եւ ուրիշ մօտակայ հնավայրերէ հնագիտական իրեր։
- Փորոս Խեցիի Թանգարանը․ հիմնուած 2006-ին։
- Կղզիին հիւսիսային մասին Քալավրիա գտնուող Տորեան ոճի Փոսիտոնաս տաճարին աւերակները Ք․Ա․ մօտաւորապէս 520-ին։
- Զո՜տոսհու Փիղիս վանք․ Մոնասթիրի
Պատկերասրահ
Խմբագրել-
Փորոս, նկարուած Պելոպոնեսի Ղալաթաս դիմացի ափէն
-
Փորոս նաւահանգիստը
-
Փորոս․ Յունաստանի Ծովուժի նոր զինուորագրեալներու կեդրոնը
-
Ժամացոյցի աշտարակը
-
Փորոս․ Պուրծի
-
Տանաս փարոսը
-
Զո՜ոտոհու Փիղիս վանք
-
Փորոսի Հնագիտական Թանգարանը
-
Փորոս, նաւահանգիստ․ Յունաստանի Ապստամբութեան նուիրուած յուշարձանը
-
Փորոս, դիտուած Մեթանայէն
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ (ΦΕΚ 257Α - 31/07/1941) https://www.eetaa.gr/metaboles/fek/1941/fek_257a_1941.pdf
- ↑ «2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-03-02
- ↑ Յունաստանի ծովուժ(յունարէն)
- ↑ Փորոս(յունարէն)
- ↑ Փորոս․ Քալավրիայի հնագիտական պեղումներ(յունարէն)
- ↑ Փորոս - Բրիտանական Թանգարան(անգլերէն)
- ↑ Փորոս քաղաքապետութեան կայքէջ(յունարէն)
- ↑ ΕΡΤ – Փորոս, Եորղոս Սեֆերիս