Իքարիօ ծով
Ծով
Իքարիօ ծով (յուն․՝ Ικάριο πέλαγος),Միջերկրական ծով, Յունաստան։ Կը տարածուի Քիքլատեսին արեւելեան մասէն մինչեւ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերուն։ Անոր «ջրային սահմաններ»ն են․ հիւսիսէն՝ Իքարիա եւ Սամոս ու հարաւէն՝ Ասթիփալէա եւ Քոս, Քարփաթոս ըլլալով հարաւային ծայրամասը։
դասաւորում | ||
Երկիր | Յունաստան | |
Ջրատարածութիւն | Միջերկրական ծով | |
Կ՛ընդգրկէ Սամոս, Քոս, Փաթմոս, Լերոս, Ֆուրնի (կամ Ֆուրնի Քորսէոն) եւ Իքարիա կղզիները։
Անունը կը պարտի յունական դիցաբանութեան մէջ ծանօթ Իքարոսին։
Ըստ յունական դիցաբանութեան, այս ծովուն մէջ ինկաւ Իքարոս, Տետալոսին եւ Նաւքրաթիին զաւակը, երբ ան հօրը հետ կը թռչէր արուեստական թեւերով, Կրետէէն փախչելու ատեն։ Այդ օրէն ծովը անոր անունով կը կոչուի՝ Իքարիօ ծով։
Առաջինն որ ծովը կը սահմանէ Ստրապոնն է․ յոյն աշխարհաբան, փիլիսոփայ եւ պատմաբան։
Աղբիւրներ Խմբագրել
- Յունական մեծ Հանրագիտարան (Μεγάλη Ελληνική Εγκυκλοπαίδεια) 12-րդ հտ․, էջ 939
- Բաբիրուս Հանրագիտարան (Εγκυκλοπαίδεια Πάπυρος Larousse Britannic)a, 29-րդ հտ․, էջ 141
Տե՛ս նաեւ Խմբագրել
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ Ստրապոն, Աշխարհագրութիւն, Գիրք 10, գլուխ 5(անգլերէն)
- ↑ Քոլիերի Նոր Հանրագիտարան (1921)/Icarian Sea(անգլերէն)
- ↑ Կրետական դիցաբանութիւն, Իքարոս եւ Տետալոս, Իքարոսhttps://www.gtp.gr/LocInfo.asp?InfoId=30&Code=EGR000a4&PrimeCode=EGR000a4&Level=6&PrimeLevel=6&lng=1
- ↑ Հոմերեան աշխարհ, Ծով, Իքարիոյ ծովhttps://www.gtp.gr/LocInfo.asp?InfoId=30&Code=EGR000a4&PrimeCode=EGR000a4&Level=6&PrimeLevel=6&lng=1