Համիլի
Համիլի կամ Քամիլոնիսի, (յուն․՝ Χαμηλή Κάσου)․ կղզիակ, Քարփաթիօ ծով, Տոտեքանիսա, Էգէական ծով, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Համիլի | |
Χαμηλή Κάσου | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Քարփաթիօ ծով |
Տեղեկութիւններ
ԽմբագրելԿը գտնուին Քասոս ու Քարփաթոս կղզիներուն հիւսիս-արեւմուտքը եւ Սանթորինիին հարաւ-արեւելքը․ Կը պատկանին Քասոս կղզիին քաղաքապետութեան։
Տարածութիւնն է 0,429 քլ²։ Կղզին անբնակ է։
Կղզիակին ջուրերուն 1940-ին նաւաբեկուած է Pentcho նաւը, երբ հրեաներ Պաղեստին կը փոխադրէր։
Բնապահպանում
ԽմբագրելՀամիլի յայտարարուած են «ՆԱԹՈՒՐԱ 2000» բնապահպանման գօտի, որովհետեւ կը պատսպարէ Սեւքարիկը (Falco eleonorae)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Համիլի կամ քամիլոնիսի, Դիվունեա եւ 1940-ի նաւաբեկութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-11-27-ին։ արտագրուած է՝ 2023-08-23
- ↑ բնապահպանման յատուկ շրջաններ, ՆԱԹՈՒՐԱ 2000, էջ 15(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար, էջ 10842,pdf-ի էջ՝368 (յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-08-23
- ↑ Քաթիմերինի - Pentcho շոգենաւը յայտնաբերուած է Էգէականին յատակը, Համիլի կղզիին ջուրերուն մէջ(յունարէն)