Իտրա
Իտրա (յուն․՝ Ύδρα), Արղոսարոնիքոսի կղզի։ Ունի նաւագնացութեան հարուստ պատմութիւն։ Ծանօթ է իբրեւ նաւատէրերու, նաւավարներու, 1821-ի (Յունաստանի Ապստամբութիւն) նաւամարտերուն մասնակցողներու եւ քաղաքագէտներու կղզի։ Կղզիին համանուն քաղաքը նաեւ անոր միակ բնակավայրն է։ ԲՆակչութիւնն է 1 966։
Կղզի | |
---|---|
Իտրա | |
Ύδρα | |
Իտրա եւ քաղաքը | |
Երկիր | Էգէական ծով, Յունաստան |
Տարածութիւն | 49,586 քմ² |
ԲԾՄ | 593 մեթր |
Բնակչութիւն | 1 966 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Արղոսարոնիքոս |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 180 40 |
Պաշտօնական կայքէջ | hydra.gr |
Ընդհանուր տեղեկութիւններ
ԽմբագրելԻտրա անջրդի կղզի է եւ այդ պատճառով բնակիչները կը զբաղին նաւագնացութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ։ Տարածութիւնն է 49,6 քլ²․ ։
Իտրա միջազգային համբաւ ունի եւ արուեստի բնագաւառէն համբաւաւոր արեւստագէտներ կղզին ընտրած են իբրեւ մնայուն բնակավայր․ Չարմեան Քլիֆթ եւ Ճորճ Ճոնսթոն աւստրալիացի գրագէտներ, Լէոնարտ Քոէն՝ Իտրա ստեղծած է իր ծանօթ գործերէն բաւական կտորներ, ինչպէս օրինակ՝ Bird on the Wire[1] եւ So Long, Marianne[2]։ Ինչպէս նաեւ գեղանկարիչներ կղզին պատկերացուցած են անոնց գործերուն մէջ՝ Փապլօ Փիքասօ, Մարք Շակալ։
Անուանում
ԽմբագրելՀնադարին, կղզիին հարուստ աղբիւրներէն ցայտուն ջուրերը անոր տուած են Իտրա անունը․ Իտոր՝ ύδωρ, ջուր կը նշանակէ։
Զբօսաշրջիկութիւն
ԽմբագրելԶբօսաշրջիկութիւնը բաւական զարգացած է։ Ամէն տարի հազարաւոր յոյներ եւ օտարներ կղզին կ՛ այցելեն։ Իտրա յայտարարուած է «Պահպանումի ենթակայ» կղզի, շնորհիւ քաղաքին դասական ոճի բնակարաններուն որ տարածուած են երկու ժայռոտ բլուրներու վրայ եւ այդ պատճառով ինքնաշարժներու շրջագայութիւնը արգիլուած է։ Կղզին ունի 300 եկեղեցիներ եւ 5 վանքեր։
Միաուլիա փառատօն
ԽմբագրելԱմէն տարի Յունիս ամսուան վերջաւորութեան տեղի կ՛ ունենայ «Միալուլիա» փառատօնը․ զանազան ձեռնարկներ ձօնուած նաւապետ Միաուլիի ունեցած գործունէութեան, ինչպէս նաեւ մնացեալ Իտրացի նաւավարներուն, հրամարտիկներուն եւ նաւաստիներուն որոնք իրենց ներդրումը ունեցան Յունաստանի Ապստամբութեան։
Պատմական ակնարկ
ԽմբագրելՀնագիտական պեղումներէն յայտնաբերուած է թէ Իտրա բնակուած է Նոր Քարի Դարէն։ Տրիոփես, Միկինացիներ, Քարես, Սամոսցիներ եւ պարսկական պատերազմներու ժամանակ Աթենացի գաղթականներ Իտրա հաստատուած են։ Կզզին մշտապէս բնակուած է։ Կը զարգանայ նախայունական եւ Միկինեան ժամանակաշրջաններուն։ Իտրա Պելոպոնեսի եւ Էգէականի միջեւ առեւտրական եւ ծովային կեդրոն հանդիսացած էր։
1460-ին կը բարգաւաճի եւ քաղաքը կը տարածուի Քիաֆա ժայռաբլուրին շուրջ, ծովահէններէն պաշտպանուելու համար։ Յաջորդող դարերուն, զանազան կղզիներէն ազնուական եւ հարուստ գերդաստաններ Իտրա կը հաստատուին․ Լազարու - Քոքինի Իփիրոսէն, Րաֆալիա, Նեկա եւ Կումա (Քիթնոյէն), Քրիէզի եւ Վոքու - Միաուլի (Էվիայէն), Եաքումաքի - Թոպազի եւ Փափամանոլի (Փոքր Ասիայէն), Լիղնու (Կրետէէն), եւայլն։
Իտրացի նաւագնացներուն առեւտրական (մանաւանդ ցորենի) գործունէութեան շնորհիւ, կղզին կը հարստանայ եւ 19-րդ դարասկիզբին 186 նաւեր ունի 27.736 թօնի կարողութեամբ։ Իսկ նաւաստիները Ալճերիոյ ծովահէններու հետ ունեցած շարունակ բախումներէն կը ձեռքբերեն պատերազմական փորձառութիւն։
Յունաստանի Ապստամբութեան (1821) շրջանին, կղզին իր ունեցած բոլոր միջոցներով՝ դրամագլուխ, նաւեր եւ փորձառու նաւաստիներ, գլխաւոր դերակատարներէն կը հանդիսանայ Յունաստանի անկախութեան պայքարի յաջողութեան։
Իտրայի քաղաքապետութիւն
ԽմբագրելԻտրայի քաղաքապետութիւնը կազմաուած է 1946-ին եւ կը բաղկանայ Տոքոս եւ Այիոս Եորղոս կղզիներէն եւ կարգ մը մօտակայ կղզիակներէ։
Պատկերասրահ
Խմբագրել-
Պելոպոնեսի Պիցի ափէն Իտրա կղզիին համայնապատկեր
-
Իտրա, քաղաքը
-
Իտրա․ նաւահանգիստին մուտքը
-
Իտրա
-
Իտրա, նաւահանգիստը
-
«Եկեղեցի» կղզին, Իտրայի բացերը
-
Իտրա, նահաինգիստին մուտքին ձախ կողմի բերդէն նկար
-
Իտրայի վերդը․ նաւահանգիստին ձախին
-
Իտրա․ նաւահանգիստին մուտքը
-
Քաղաքը․․․
-
քաղաքը․․․
-
Իտրա քաղաքին աջակողմեան ափեր
-
Իտրա
-
Իտրա․ հարաւային ափերը
-
Դիմացը՝ Պելոպոնես
Բնակչութիւն
ԽմբագրելՏարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2011 | 1966 մարդ |
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Bird on the Wire https://www.youtube.com/watch?v=BGvwvxA83Cs&ab_channel=LeonardCohenVEVO
- ↑ So Long, Marianne https://www.youtube.com/watch?v=3XzAjfwQtvM&ab_channel=LeonardCohenVEVO
- ↑ 1821-ին.pdf Յունաստանի ծովուժը, Δρ. Ι. Λαζαρόπουλος (1936)(յունարէն)
- ↑ Իտրայի քաղաքապետութիւն, 18-1-2014(յունարէն)
- ↑ ΕΡΤ տեսերիզ․ ճամբորդելով Իտրա(յունարէն)
- ↑ Իտրայի Զուվրա փարոս(յունարէն)
- ↑ Իտրայի ջրամատակարարում(անգլերէն)
- ↑ Աշխարհաքաղաքացի Իտրա, հոն ուր ինքնաշարժներու շրջագայութիւնը արգիլուած է(անգլերէն)
- ↑ «Իտրա․ Թոպազի գերդաստան(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-03-ին։ արտագրուած է՝ 2022-03-03
- ↑ «Իտրայի առաջնորդարան(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-03-ին։ արտագրուած է՝ 2022-03-03
- ↑ Սիրով՝ Յունաստանէն, Alex Beam (2014-11-20), Լէոնարտ Քոէն(անգլերէն)
- ↑ 2011-մարդահամար(յունարէն)
Արտաքին յղումներ
Խմբագրել- Չարմեան Քլիֆթ(անգլերէն)
- Լէոնարտ Քոէն(ֆր.)