Մարք Շակալ (24 Յունիս (6 Յուլիս) 1887, Լիոզնա, Վիտեբսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 28 Մարտ 1985(1985-03-28)[2][3][4][…], Սեն Պոլ դը Վանս, Ալբ Մարիթիմ, Ֆրանսա[5]), ֆրանսացի նկարիչ։ Ազգութեամբ հրեայ։

Մարք Շակալ
ֆրանսերէն՝ Marc Chagall
ռուս.՝ Марк Захарович Шагал
անգլերէն՝ Moishe Zakharovitch Chagalov
չեխ․՝ Moishe Zakharovitch Chagalov
Ծննդեան անուն ռուս.՝ Моисей Хацкелевич Шагал
ռուս.՝ Мовша Хацкелевич Шагал
ֆրանսերէն՝ Moïche Zakharovitch Chagalov
Նաեւ յայտնի է իբրեւ Shagal, Moishe[1]
Ծնած է 24 Յունիս (6 Յուլիս) 1887
Ծննդավայր Լիոզնա, Վիտեբսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 28 Մարտ 1985(1985-03-28)[2][3][4][…] (97 տարեկանին)
Մահուան վայր Սեն Պոլ դը Վանս, Ալբ Մարիթիմ, Ֆրանսա[5]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[6]
 Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Ռուսաստան
առանց քաղաքացիության
Ազգութիւն հրեայ[7]
Մայրենի լեզու Ֆրանսերէն եւ ռուսերէն
Ուսումնավայր Վիտեբսկի Յուդել Պենի անվան դպրոց?[8]
Académie de La Palette?
Ազդուած է Նիկո Փիրոսմանի?[9], Փոլ Կօկէն[10], Փապլօ Փիքասօ[10], Անրի Մաթիս[10] եւ Մարիա Պրիմաչենկո?[11]
Երկեր/Գլխաւոր գործ Տան ետևում?, Ապոլիների մեծարանք?, Ես և գյուղը?, Chagall Windows? եւ Chagall Lounge?
Տեսակ ավանգարդիզմ?, կենդանիների նկարչություն?[5], Բնանկար[5], դիմապատկեր[5] եւ հոգևոր արվեստ?[5]
Մասնագիտութիւն գեղանկարիչ, նկարիչ-փորագրող, բանաստեղծ, վիմագրող, ձեւաւորող, գծանկարիչ, նկարազարդող, բեմանկարիչ, քանդակագործ, գծագրող, խեցեգործ, գծագրիչ
Անդամութիւն Գրահրատարակչության ազգային կոմիտե?, Արուեստի թագաւորական Ակադեմիա, Լոնտոն, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա? եւ Գեղարուեստի Կաճառ
Ամուսին Բելլա Ռոզենֆելդ?[12], Վիրջինիա Հագարդ? եւ Վալենտինա Բրոդսկայա?
Երեխաներ Դևիդ Մաքնեիլ? եւ Իդա Շագալ?
Կայքէջ marcchagall.com(ֆր.)(անգլերէն)

Կենսագրութիւն

Խմբագրել

1907-09 թուականներուն սորված է Փիթըրսպուրկի մէջ։ 1910-14 թուականներուն ապրած է Փարիզի մէջ, ուր կրած է ֆօրմալիստական ուղղութեան ազդեցութիւնը, մասնակցած է «Անկախներու» եւ «Աշնանային» սալոններուն, ապա Պերլինի մէջ բացած է անհատական մեծ ցուցահանդէս։ 1914-22 թուականներուն Շակալը Ռուսաստանի մէջ էր, 1917-էն՝ Վիթեպսկի Արուեստի դպրոցի ղեկավար։ 1922-23 թուականներուն արտագաղթած է նախ Պերլին, ապա՝ Փարիզ։ Մոտեռնիզմի նշանաւոր ներկայացուցիչ Շակալի արուեստին բնորոշ է իրականութեան ստեղծած ենթակայական ընկալումը։ Անոր ստեղծագործութիւններու մեծ մասի սկզբնաղբիւրը իր մանկութիւնն է, հրէական կենցաղը, որոնցմէ քաղուած պատկերները կը մեկնաբանէ խորհրդանշական եւ խորհրդապաշտ ոգիով։ Շակալի նկարներուն առարկաները անիրական տարածութեան մէջ ոչ տրամաբանական դասաւորութիւն ունին, գծանկարը թերի է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես եւ գիւղը", 1911, Ժամանակակից արուեստի թանգարան (Երեւան), Նիւ Եորք)։ Շակալը նկարազարդած է Կոկոլի "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստուածաշունչը (վիմագրութիւն, 1931-36)։ Հեղինակ է շարք մը զարդարուն աշխատանքներու՝ Ստրաւինսկիի "Հազարան բլբուլ" պալէթի ձեւաւորումը (1944-45), Մեցի տաճարի վիտրաժներու ուրուագիծները (1958)։

1973-ին, իր անհատական ցուցահանդէսի առիթով այցելած է ԽՍՀՄ։ Շակալի աշխատանքները կը գտնուին աշխարհի տարբեր երկիրներու թանգարաններուն մէջ, ինչպէս՝ Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ։

Ստեղծագործութիւններ

Խմբագրել

1907–09 թուականներուն Շակալը Սանթ Փիթըրսպուրկի մէջ աշակերտած է յայտնի բեմանկարիչ Լէօն Պակստին, ստեղծած է «Ննջեցեալ» (1908), «Սեւ ձեռնոցներով հարսնացուն» (1909) նկարները։ 1910–14 թուականներուն Փարիզի մէջ մասնակցած է «Անկախներու» եւ «Աշնանային» սալոններու ցուցահանդէսներուն, շփուած է աւանգարդիստ արուեստագէտներու հետ, կատարելագործած է իր ինքնատիպ գեղարուեստական գաղտնիքը, ստեղծած է «Ես եւ գիւղը» (1911), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուքն ալ՝ 1912) եւ այլ գործեր։

1914-ին Պերլինի մէջ բացած է իր առաջին անհատական ցուցահանդէսը, արժանացած է մեծ ճանաչման։ Նոյն թուականին Շագկլը Վիթեպսկի մէջ կազմակերպած է ցուցահանդէսներ, բացած է թանգարան, իսկ 1917-էն ղեկավարած է Վիթեպսկի արուեստի դպրոցը։ Այս շրջանի լաւագոյն գործերէն են «Րաբբին Վիթեպսկէն» (1914), «Կրկնակի դիմանկար՝ մէկ բաժակ գինիով» (1917), «Ծննդեան օրը» (1913–23) եւ այլն։

1922-ին նկարիչը ապրած է Պերլինի մէջ, 1923-էն՝ Փարիզի մէջ, ուր հրատարակիչ Ամպրուազ Վոլլարի պատուէրով պատկերազարդած է Նիքոլայ Կոկոլի «Մեռած հոգիներ» վէպը, Ժան տը Լաֆոնթենի «Առակները», նաեւ Աստուածաշունչը։ 1941–48 թուականներուն Շակալը բնակուած է ԱՄՆ-ու մէջ, ուր ստեղծած է «Փետուրներ եւ ծաղիկներ» (1943), «Անոր շուրջը» (1945), «Հարսանեկան մոմեր» (1945), «Նոկտիւռն» (1947) եւ այլ գործեր։ 1945-ին Նիւ Եորքի մէջ ձեւաւորած է Իկոր Ստրաւինսկիի «Հրեղէն հաւք» պալէթի բեմադրութիւնը։

1948-ին Շակալը վերադարձած է Ֆրանսա, հաստատուած է Ռիւերայի մէջ։ 1953–56 թուականներու ստեղծագործութեան մէջ կը գերակշռեն Փարիզը եւ Վիթեպսկը պատկերող կտաւները։ 1958-ին նկարիչը ձեւաւորած է Մորիս Ռաւելի «Դափնիս եւ Քլօէ» պալէթի բեմադրութիւնը։ Շակալը հեղինակ է նաեւ շարք մը զարդարուն գործերու (Մոսկուայի հրէական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթողիկէական տաճարի եւ Երուսաղէմի բժշկական կեդրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ)։

1964-ին Շակալը մշակած է Նիւ Եորքի մէջ ՄԱԿ-ի շէնքի ճակատի ապակեպատ հատուածը եւ Փարիզի «Կրանտ օփերա» թատրոնի ներքին ձեւաւորման նոր նախագիծը, 1966-ին աւարտած է Նիւ Եորքի «Մետրոպոլիթէն» օփերային թատրոնի որմնանկարները։ 1967-ին «Մետրոպոլիթէն»ի մէջ ձեւաւորած է Վոլֆկանգ Ամատէուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օփերայի բեմադրութիւնը։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://mix-n-match.toolforge.org/#/entry/115934037
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Marc Chagall
  4. 4,0 4,1 4,2 Marc ChagallOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 RKDartists
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. McMullen R. D. Encyclopædia Britannica
  8. Էլեկտրոնային գիրք
  9. https://www.theartstory.org/artist/pirosmani-niko/
  10. 10,0 10,1 10,2 https://www.theartstory.org/artist/chagall-marc/
  11. https://news.artnet.com/art-world-archives/maria-prymachenko-3-things-2083134
  12. Jiminez J. B. Rosenfeld, Bella // Dictionary of Artists' ModelsRoutledge, 2001. — է. 462. — ISBN 978-1-57958-233-3

Արտաքին յղումներ

Խմբագրել