Պերլինը (գերմաներէն՝ Berlin), Գերմանիոյ մայրաքաղաքը։ Այն Գերմանիոյ ամենախոշոր քաղաքն է թէ՛ տարածքով, թէ՛ բնակչութեան քանակով։ Լոնտոնէն յետոյ, Պերլինը Եւրոպական Միութեան երկրորդ խոշոր քաղաքն է։ Պերլինը Գերմանիոյ 16 դաշնային երկրներէն մէկն է։ Բնակչութիւնը 2010 թուականին կը կազմէր 3,440,441 մարդ։ Քաղաքը տարածուած է Շփրէ գետի ափին։

Քաղաք
Պերլին
գերմաներէն՝ Berlin
Դրօշակ Զինանշան

Երկիր  Գերմանիա[1][1]
Հող Պերլին
Ներքին բաժանում Միտտե?[2], Ֆրիտրիշսհայն Քրոզպըրկ[2], Պանկով?[2], Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ?[2], Շպանդաու?[2], Շտեգլից Ցելենդորֆ?[2], Տեմպլսհոֆ Շյոնեբերգ?[2], Նոյկյոլն?[2], Տրեպտով Քյոպենիկ?[2], Մարցան Հելերսդորֆ?[2], Լիխտենբերգ?[2] եւ Ռայնիկենդորֆ?[2]
Բեռլինի կառավարող քաղաքագլուխ?[3] Kai Wegner?
Օրէնսդրական մարմին Abgeordnetenhaus of Berlin?[4]
Հիմնադրուած է՝ 1244[5]
Առաջին յիշատակում 1237, 1244
Տարածութիւն 891,12 քմ²
ԲԾՄ 34±1 մեթր
Պաշտօնական լեզու գերմաներէն
Բնակչութիւն 3 755 251 մարդ (31 Դեկտեմբեր 2022)[6]
Խտութիւն 3848 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Շփրե?, Großer Wannsee?, Lake Tegel?, Հաֆել?, Dahme?, Müggelsee?, Aalemannkanal?, Neukölln Ship Canal?, Luisenstadt Canal?, Teltow Canal?, Landwehr Canal?, Westhafen Canal?, Gosen Canal?, Tegeler Fließ? եւ Berlin-Spandau Ship Canal?
Ժամային գօտի Եվրոպա/Բեռլին?
Հեռախօսային ցուցանիշ 030
Փոստային ցուցանիշ 10115–14199
Շրջագայութեան պետ-համարագիր B[7]
Պարգեւներ Führerstadt? City of Design? Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ?
Պաշտօնական կայքէջ berlin.de/politik…(գերմ.)

Պատմութիւնը Խմբագրել

1200-ականներուն շուրջ, այժմեան Պերլինի տարածքի մէջ տեղակայուած էին երկու առեւտրային հաստատութւններ՝ Քէօլնը (գերմ.՝ Köln) եւ Պերլինը։ որպէս իրաւական քաղաք, հստակ տարեթիւ չկայ։ Քէօլնը որպէս քաղաք կը յիշուի դեռեւս 1237 թ., իսկ Պերլինը՝ 1244 թ․։ 1307 թուականին քաղաքները միացան մէկ վարչական միաւորի մէջ։ 1400 թուականին, Պերլինի բնակչութիւնը կը կազմէր շուրջ 8,000 մարդ։ Պերլինը եղած է Պրուսիայի մայրաքաղաքը եւ Գերմանիոյ կայսրութեան ստեղծումէն յետոյ դարձած է նաեւ այդ պետութեան մայրաքաղաքը։

Բնակչութիւն Խմբագրել

Տարի Բնակչութիւն
1250 1200 մարդ
1307 7000 մարդ
1400 8500 մարդ
1450 7000 մարդ
1576 12 000 մարդ
1600 9000 մարդ
1631 8100 մարդ
1640 7500 մարդ
1648 6000 մարդ
1680 10 000 մարդ
1685 17 000 մարդ
Տարի Բնակչութիւն
1688 19 000 ± 0 մարդ
1750 113 289 մարդ
1775 136 137 մարդ
1800 172 132 մարդ
1801 172 988 մարդ
1825 219 968 մարդ
1852 401 972 մարդ
1900 1 888 848 մարդ
1910 2 071 257 մարդ
1920 3 879 409 մարդ
1930 4 332 834 մարդ
Տարի Բնակչութիւն
1940 4 330 810 մարդ
1950 3 336 026 մարդ
1960 3 274 016 մարդ
1970 3 208 719 մարդ
1980 3 048 759 մարդ
1990 3 433 695 մարդ
2000 3 382 169 մարդ
2011 3 326 002 մարդ [8]
2012 3 375 222 մարդ
2015 3 490 105 մարդ [9]
2014 3 469 849 մարդ [10]
Տարի Բնակչութիւն
2016 3 574 830 մարդ [11]
2017 3 611 222 մարդ [12]
2017 3 613 495 մարդ [13]
2018 3 644 826 մարդ [14][15]
2019 3 644 826 մարդ [16]
2021 3 664 088 մարդ [16]
2021 3 677 472 մարդ [17]
2022 3 677 472 մարդ [18]
2022 3 755 251 մարդ [6]

Հայերը Պերլինի մէջ Խմբագրել

Պերլինի մէջ հայերը հաստատուած են XIX դարու վերջը – XX դարու սկիզբը։ Իրենք գլխաւորապէս Պերլինի համալսարանի եւ այլ ուսումնական հաստատութիւններու ուսանողներ էին, որոնցմէ շատերը յետագային դարձած են հայ մշակոյթի եւ գիտութեան ականաւոր գործիչներ։ 1878 թ.-ին այստեղ տեղի ունեցած է Պերլինի վեհաժողովը։ Պերլինի Ռ. Շմիտթի մասնաւոր կոնսերուատորիաի մէջ եւ համալսարանի մէջ սորված է հայ մեծանուն երաժշտագետ, խմբավար եւ երգահան Կոմիտասը։ Նոյն ժամանակաշրջանին Պերլինի մէջ գործած են հայ քաղաքական կուսակցութիւններու (ՀՅԴ, Հայ սոցիալ դեմոկրատներ) խմբակներ, հիմնուած են շարք մը հասարակական ու մշակոթային կազմակերպութիւններ եւ ընկերութիւններ, 1914 թ.-ին՝ Գերմանա-հայկական ընկերութիւնը։

1920 թ.-էն Պերլինի համալսարանի հնդեւրոպական լեզուներու «ֆակուլտետ»ի մէջ կը գործէ հայկական բաժին։ Քաղաքին մէջ կայ Հայկական փողոց։

1921 թ.-ի Մարտի 15-ին Պերլինի մէջ ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրեանը գնդակահարած է Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներէն՝ Թուրքիոյ ներքին գործերու նախարար՝ Թալեաթին. Յունիսին Պերլինի մէջ տեղի ունեցած դատավարութեան ժամանակ հայ հայրենասէրը արդարացուած է։ 1922 թ.-ի Ապրիլ 17-ին ժողովրդական վրիժառուներ՝ Արշաւիր Շիրակեանը եւ Արամ Երկանեանը, Պերլինի մէջ սպանած են երիտթուրքերու պարագլուխներէն Պեհաէթթին Շաքիրին եւ Տրապիզոնի հայերու դահիճ Սայիտ Հալիմին։ Ներկայիս Պերլինի մէջ կը բնակի 2.200 հայ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն Պերլինի մէջ գործած է Հայ ազգային խորհուրդը՝ Գերմանիոյ համակեդրոնացման ճամբարներու մէջ գտնուող խորհրդային բանակի հայ ռազմագերիներուն օգնելու նպատակով։

Ներկայիս Պերլինի հայ համայնքը ստեղծած է իր ընտրովի վարչութիւնը, բացած ակումբ՝ Հայ տունը։ 1985 թ. հիմնուած է Հայկական տեղեկատուութեան եւ փաստագրութեան կեդրոնը, 1979 թ-էն գործած է յանուն վտանգուած ազգերու ընկերակցութեան հայկական համագործակցութեան խմբակը։ 2010 թուականին, Գարիկի եւ Արամ Mp3-ի կողմէն, Պերլինի մէջ 32 հայերու հետ քոչարի պարած են։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.berlin.de/special/immobilien-und-wohnen/stadtteile/
  3. Artikel 55 (2) // https://www.berlin.de/rbmskzl/regierender-buergermeister/verfassung/artikel.41527.php
  4. Artikel 38 (1) // https://www.berlin.de/rbmskzl/regierender-buergermeister/verfassung/artikel.41546.php
  5. https://www.berlin.de/berlin-im-ueberblick/geschichte/die-mittelalterliche-handelsstadt/
  6. 6,0 6,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022DESTATIS, 2023.
  7. http://www.europeanplates.com/information/german-city-codes.html
  8. https://www.statistik-berlin-brandenburg.de/Publikationen/OTab/2014/OT_A01-10-00_124_201311_BE.pdf
  9. http://www.statistik-berlin-brandenburg.de/publikationen/stat_berichte/2016/SB_A01-07-00_2015m12_BE.pdf
  10. https://www.statistik-berlin-brandenburg.de/publikationen/otab/2015/OT_A01-14-00_124_201412_BBB.pdf
  11. https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/05Staedte.html
  12. https://www.statistik-berlin-brandenburg.de/
  13. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal)Statistisches Bundesamt.
  14. https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Archiv/GVAuszugQ/AuszugGV4QAktuell.html
  15. https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/04-kreise.html
  16. 16,0 16,1 https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisStatistisches Bundesamt.
  17. https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Archiv/GVAuszugQ/AuszugGV4QAktuell.htmlDESTATIS, 2023.
  18. https://www.statistikportal.de/de/gemeindeverzeichnisStatistisches Bundesamt.