Տրապիզոն, Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տրապեզունտ, Տրապզուն, քաղաք եւ նաւահանգիստ Փոքր Ասիոյ մէջ, Սեւ ծովու հարաւային ափին, Տրապիզոն նահանգի կեդրոնը։

Քաղաք
Տրապիզոն
թրք.՝ Trabzon
Երկիր  Թուրքիա
Իլ Տրապիզոնի
Տարածութիւն 4685 քմ²
ԲԾՄ 0±1 մեթր
Պաշտօնական լեզու թրքերէն
Բնակչութիւն 824 352 մարդ (2023)[1]
Խտութիւն 88,7 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Սեւ Ծով
Ժամային գօտի UTC+3։00
Հեռախօսային ցուցանիշ 462
Փոստային ցուցանիշ 61000
Պաշտօնական կայքէջ trabzon.bel.tr(թուրք.)

Անուան ծագում

Խմբագրել

Տեղադրուած է սեղանաձեւ սարաւանդի վրայ եւ այդ պատճառով ալ կոչուած է Տրապիզոն՝ յունարէն «տրապեզա» բառէն, որ կը նշանակէ սեղան, սեղանաձեւ։

Պատմութիւն

Խմբագրել

Հիմնադրուած է մ․ թ. ա. 750 թուականին յոյներու կողմէ։ Հին ատեն եղած է Պոնտական թագաւորութեան կարեւոր քաղաքներէն մէկը։ Յետագային մտած է Հռոմէական եւ Բիւզանդական կայսրութիւններու կազմին մէջ։ Յուստինիանոս կայսրը (527– 565) մտցուցած է Առաջին Հայք պրովինցիայի մէջ։ 13-րդ դարուն դարձած է Տրապիզոնի յունական փոքրիկ թագաւորութեան մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-էն՝ Օսմանեան կայսրութեան նոյնանուն մարզի կեդրոնը։

Բնակչութիւն

Խմբագրել
 
Տրապիզոնի շրջաններ
  • 2012 - 757.898
  • 2011 - 757.353
  • 2010 - 763.714
  • 2009 - 765.983
  • 2008 - 748.000
  • 2007 - 740.569
  • 2000 - 775.137
  • 1990 - 795.849
  • 1985 - 786.194
  • 1980 - 731.045
  • 1975 - 719.008
  • 1970 - 659.120
  • 1965 - 595.782
  • 1960 - 532.999
  • 1955 - 462.249
  • 1950 - 420.279
  • 1945 - 395.384
  • 1940 - 390.733
  • 1935 - 360.679

Հայերը Տրապիզոնի մէջ

Խմբագրել

Տրապիզոնի մասին բազմաթիւ վկայութիւններ ունին հայ մատենագիրները։ Այստեղ մինչեւ 1915 թուականի մեծ եղեռնը, հայերը մեծ թիւ կը կազմէին։ 1872-1873 թուականներուն քաղաքին մէջ կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրեակին՝ հայերու թիւը 14-15 հազար էր։ Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առեւտուրը գլխաւորաբար կը գտնուէին հայերուն ձեռքը։ Հայերն ունէին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստուածածին, որ կառուցուած է 1414 թուականին՝ խոջա Շամշատինի միջոցներով, Ս. Յովհաննէս, Ս. Ստեփանոս։ Քաղաքին շուրջը կային հայաբնակ բազմաթիւ ամառանոց գիւղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ եւն։ Կարեւոր հնութիւններէն են բերդը՝ իր աշտարակաւոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները եւն։

Յայտնի հայեր Տրապիզոնէն

Խմբագրել

Այստեղէն են յայտնի ջութակահար, Պրիւքսէլի գոնսերուաթորիայի փրոֆ. Դաւիթ Դաւթեանը (1877-1911), յայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխեանը (1869-1937), նկարիչներ Բիւզանդ Կոջամանեանը, Արշակ Ֆեթվաճեանը (1866–1947), Սիմոն Երեմեանը (1871-1938), ճարտարապետ Լեւոն Կիւրեղեանը (1871-1950), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանեանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկեանը (1896-1968), գոմբոզիթոր Երուանդ Սահառունին (1894-1967), գրող Լեւոն-Զաւէն Սիւրմելեանը (1907-1995)[2]։

  • Trabzonspor - Թուրքիայի ֆուտպոլային լիկայի "Մեծ քառեակի" ակումբներէն մէկը։

Տեղական լրատուամիջոցներ

Խմբագրել

Թերթեր

Խմբագրել
  • Kuzey Ekspres
  • Karadeniz
  • Taka
  • Karadeniz'de İlkhaber
  • Türksesi
  • Karadeniz'de Günebakış
  • İlk Haber
  • TÜRKsesi

Ռատիոկայաններ

Խմբագրել

Հեռուստաալիքներ

Խմբագրել

Հիւպատոսարաններ

Խմբագրել

Քոյր-քաղաքներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://www.nufusu.com/il/trabzon-nufusu
  2. (հայերեն) Տրապիզոն, 2024-08-31, https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D6%80%D5%A1%D5%BA%D5%AB%D5%A6%D5%B8%D5%B6, վերցված է 2024-09-04 
  3. Сочи Международного Официальный Сайт Archived 2004-11-19 at Archive.is(ռուս.)
  4. Kardeş kentler Archived 2012-07-03 at the Wayback Machine.(թուրք.)
  5. Kahramanmaraş Trabzon Kardeşliği Archived 2013-12-14 at the Wayback Machine.(թուրք.)