Արման Կոթիկեան
Արման Կոթիկեան (15 (27) Սեպտեմբեր 1896, Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն - 3 Հոկտեմբեր 1968, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ դերասան, բանաստեղծ եւ թարգմանիչ։
Արման Կոթիկեան | |
---|---|
Ծնած է | 15 (27) Սեպտեմբեր 1896 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 3 Հոկտեմբեր 1968 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
Մասնագիտութիւն | դերասան, թարգմանիչ, բանաստեղծ |
Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Տրապիզոն: Բեմ բարձրացած է 1918 թուականին: 1920-1936 թուականներուն ապրած է Փարիզ եւ Պրիւքսէլ:
1925 թուականին աւարտած է Փարիզի համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, ուսանած է նաեւ Սորպոնի համալսարանին մէջ:
Փարիզի մէջ խաղցած է հայկական թատերախումբերու մէջ:
1936 թուականին ներգաղթած է Հայաստան եւ նոյն թուականին աշխատանքի անցած Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնին մէջ:
Անոր լաւագոյն դերերէն են` Լաերտ («Համլետ»), Եագօ («Օթելլօ»), էլիզպարով («Պատուի համար»), Ֆրանգուլեան («Աւերակների վրայ»), Մանուկ աղա («Մեծապատիւ մուրացկաններ»), Հայրապետ («ժայռ»):
Նկարահանուած է նաեւ շարք մը ֆիլմերու մէջ, ներառեալ «Տժվժիկ», «Նուագախմբի տղաները» ֆիլմերուն մէջ: Մահացած է Երեւանի մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ ««Այս Գիրքով Հայրս` Արման Կոթիկեանը, Կը Շարունակէ Մնալ Մեր Տան ՄԷջ». Սեդա Կոթիկեան»։ Hayern Aysor։ 2018-04-25։ արտագրուած է՝ 2023-02-15