Նիւ Եորք
Նիւ Եորք (անգլերէն՝ New York), Ամերիկայի Միացեալ Նահանգներու ամենամեծ քաղաքն է եւ աշխարհի ամենամեծ քաղաքներէն մէկը։ 2012-ի տուեալներով քաղաքը 8.336.697 բնակիչ ունէր, իսկ արուարձաններու հաշուարկումով՝ 20.61 միլիոն մարդ։ Քաղաքը կը գտնուի Ատլանտեան ովկիանոսի ափին՝ Նիւ Եորք նահանգի հարաւ-արեւելքը։ Հիմնադրուած է 17-րդ դարուն հոլանտացի գաղութարարներու կողմէ, եւ մինչեւ 1664 թուական Նոր Ամսթերտամ կը կոչուէր։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նիւ Եորք | |||||
անգլերէն՝ New York | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Մենհեթըն, Պրուքլին, Քուինս?, Պրոնքս եւ Ռիչմոնդ շրջան? | ||||
Mayor of New York City? | Բիլ դե Բլասիո? | ||||
Օրէնսդրական մարմին | New York City Council? | ||||
Հիմնադրուած է՝ | 1624 | ||||
Տարածութիւն | 1214±1 քմ² | ||||
ԲԾՄ | 11 մեթր | ||||
Բնակչութիւն | 8 398 748 ± 10 000 մարդ (1 Յուլիս 2018)[2] | ||||
Կը գտնուի ափին | Հուդզոն?, Իսթ Ռիվեր?, Bronx River?, Harlem River?, Լոնգ Այլենդ (նեղուց)?, Ատլանտեան Ովկիանոս, Ափեր Նյու-Յորք ծոց? եւ Լոուեր Նյու-Յորք ծոց? | ||||
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 212, 347, 646, 718, 917 եւ 929 | ||||
Փոստային ցուցանիշ | 10000–10499, 11004–11005, 11100–11499 եւ 11600–11699 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | NY | ||||
Անուանուած է | James II of England? | ||||
Մականուն | Big Apple եւ The City That Never Sleeps | ||||
Պաշտօնական կայքէջ | nyc.gov(անգլերէն) | ||||
Նիւ Եորք կը բնութագրուի իբրեւ աշխարհի մշակութային ու ֆինանսական մայրաքաղաք։ Ան մեծ ազդեցութիւն ունի համաշխարհային առեւտուրի, ֆինանսներու, մետիայի, արուեստներու, նորաձեւութեան, գիտութեան, կրթութեան եւ այլ ոլորտներու վրայ։ Հոն կը գտնուի ՄԱԿ-ի կեդրոնատեղին։
Նիւ Եորք կը ներառնէ 5 քաղաքային շրջաններ՝ Պրոնքս, Մանհաթըն, Քուինս, Պրուքլին, Սթաթըն Կղզի։ Հիմնական տեսարժան վայրերը կը գտնուին Մանհաթըն։ Այստեղ կը գտնուին նաեւ յայտնի Էմփայր Սթէյթ Պիլտինկը, Քրայզլըր Պիլտինկը, Ռոքֆելլըր կեդրոնը, Վուլվորթ Պիլտինկը եւ այլն։
Նիւ Եորքի մէջ կը գործեն 120 գոլէճներ եւ համալսարաններ, որոնց կարգին՝ Քոլումպիա համալսարանը, Նիւ Եորքի համալսարանը եւ Ռոքֆելլըրի համալսարանը։
ՊատմութիւնԽմբագրել
Նախագաղութային շրջանին Նիւ Եորքի տարածքին վրայ բնակած են հնդիկ ցեղեր։ Լենապէ ցեղը կը բնակէր Սթէյթն Այլընտի, Լոնկ Այլընտի մէկ բաժնին, Մանհաթընի եւ Պրոնքսի մէջ[3]։
Նիւ Եորքի տարածքին եւրոպական առաջին հաստատուած այցը տեղի ունեցած է 1524 թուականին։ Ճիովաննի Տա Վերազանօ, որ կը ծառայէր Ֆրանսային, իր La Dauphine նաւով հասած է Նիւ Եորքի նաւահանգիստ[4]։
ԲնակչութիւնԽմբագրել
|
|
|
|
ՊատկերասրահԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 https://factfinder.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?src=CF — թող. 2018.
- ↑ Evan T. Pritchard: Native New Yorkers: the legacy of the Algonquin people of New York, p.27 (2002); ISBN 1-57178-107-2
- ↑ Rankin, Rebecca B., Cleveland Rodgers (1948)։ New York: The World's Capital City, Its Development and Contributions to Progress։ Harper
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Greene E. B., Harrington V. D. American Population Before the Federal Census of 1790 — 1932.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 (unspecified title) — 1995.
- ↑ United States Census 2010 — 2011.
- ↑ 8,0 8,1 https://factfinder.census.gov/bkmk/table/1.0/en/PEP/2016/PEPANNRES/1620000US3651000 — թող. 2016.