Արքի
Արքի (յուն․՝ Αρκιοί կամ Αρκοί ), կղզիակներու համալիր համախմբուած Արքիուս կղզիին շուրջ, Տոտեքանիսա, Էգէական ծով։
Կղզեխումբ | |
---|---|
Արքի | |
Αρκοί | |
Արքի կղզիակներու խումբ | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 6,697 քմ² |
ԲԾՄ | 114 մեթր |
Բնակչութիւն |
44 մարդ (2011), 38 մարդ (2021), 50 մարդ (2001), 48 մարդ (1991), 92 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Պաշտօնական կայքէջ | arki-island.com |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԱրքի կը գտնուի Էգէականի արեւելքը, թրքական ափերուն մօտը։ Տարածութիւնն է 6,697 քլ․², 25 քլ․ ծովեզրով եւ ըստ 2011-ի մարդահամարին ունի 44 բնակիչ։ Կը պատկանի Փաթմոսի քաղաքապետութեան։ Ամրան, Փաթմոսի նաւահանգիստէն զբօսանաւերով զբօսաշրջիկներ կղզիակներուն համալիրը կը հասնին զուլալ ջուրերուն մէջ լողալու համար։
Կղզիներու համալիրը հնադարին Արքիթիս կը կոչուէր։ Փորթօ-Ավղուսթա բնակավայրին բարձր կէտին վրայ յայտնաբերուած են Ք․Ա․ 4-րդ դարու ամրոցի եւ աշտարակի աւերակները։
Արքի կղզիակներուն համալիրը համախմբուած է Արքիուս կղզիին շուրջը եւ կը բաղկանայ հետեւեալ կղզիներէն․-
Արղելուսա, Մարաթոս, Քալովոլոս, Սփոլաթօ, Մաքրոնիսի, Սթրոկիլօ, Քումարոս, Ավափթիսթօ, Փսաթոնիսի, Ցուքա, Սմիներոնիսի եւ Ցուքաքի։
Բնապահպանում
ԽմբագրելՔումարաս հրուանդանի շրջանը եւ Քումարաս կղզիակին ծովային գօտին Արքիին հիւսիսը, հնագիտական վայր յայատարարուած է։ Ամբողջ համալիրը յայտարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), Միջերկրականեան միհոս ջրահատ եւ կատար ունեցող ջրագռաւ (Phalacrocorax aristotelis) թռչուններուն համար։
Պատկերասրահ
Խմբագրել-
Արքի․ Հորա՝ գլխաւոր բնակավայրը
-
Արքի․ նաւակայքը
-
Արքի․ Սփալաթրոնիսի
-
Արքի․ Սթրոկիլի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
-
Արքի
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Էգէականի շրջանային Միաւորի զարգացման դաշտ 2014- 2020․ Ասթիփալէա քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ NATURA 2000 Բնապահպանման շրջաններ,10-4-2018 (անգլերէն)
- ↑ «Յունաստանի մնայուն բնակչութեան 2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-04-08
- ↑ Երկար ցուցակ հնագիտական վայրերու(յունարէն)[permanent dead link]
- ↑ Արքի․ Փաթմոսի քաղաքապետութիւն(յունարէն)
- ↑ «Փաթմոսի քաղաքապետութիւն(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-13-ին։ արտագրուած է՝ 2022-04-08