Ավափթիսթօ կամ Ավաթիսթօ (յուն․՝ Αβάπτιστο, Αβάθιστο), Էգէականի անբնակ կղզիակ, Արքի, Տոտեքանիսա, Յունաստան։

Անբնակ կղզիակ
Ավափթիսթօ, Արքի
Αβάπτιστο Αρκιών
Արքի կղզեխումբ
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Բնակչութիւն 0 մարդ (2021)

Հակիրճ տեղեկութիւններ Խմբագրել

 
Մոնահուս-մոնահուս միջերկրականեան փոկ

Արքի կղզեխումբին պատկանող կղզիակ։ Կը գտնուի Արքի կղզիին շատ մօտիկ՝ անոր հարաւը, Ղանաքիա ծովափին ճիշդ դիմացը եւ Մաքրոնիսիին մօտ։ Տարածութիւնն է 0,0451 քլ․²։ Վարչականօրէն մաս կը կազմէ Փաթմոս քաղաքապետութեան։

 
քարեթա-քարեթա ծովակրիայ

Բնապահպանում Խմբագրել

Արքի կղզեխումբը յայտարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան։ Կը հիւրասիրէ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), Միջերկրականեան միհոս ջրահատ եւ կատար ունեցող ջրագռաւ (Phalacrocorax aristotelis) թռչունները։ Ավափթիսթօ կղզիակին ջուրերը ապաստան են մոնահուս-մոնահուս (Monachus monachus) միջերկրականեան փոկին եւ քարեթա-քարեթա ծովակրիային[1]։

[2] [3] [4][5] [6] [7]

Ծանօթագրութիւններ Խմբագրել