Նեսթոս (գետ)
Նեսթոս (յուն․՝ Νέστος, պուլկ․՝ Места Մեսթա)․ Յունաստանի 5 մեծ գետերէն մին։ Մակեդոնիոյ եւ Թրակիոյ շրջաններուն մէջ, ինչպէս նաեւ Գավալա եւ Քսանթի Շրջանային Միաւորներուն մէջ հոսքը անոնց սահմանագիծն է։ Կը բխի Ռիլա լեռնաշղթայէն, Պուլկարիա, եւ կը թափի Թրակիոյ ծոցը։
Նեսթոս | |
---|---|
Νέστος | |
Նեսթոս գետը, վարի քարտէսը՝ հոսքը․ Պուլկարիա, Յունաստան եւ կը թափի Թրակիոյ ծոց, Էգէական ծով | |
Բնութագիր | |
Երկայնք | 243 քմ |
Աւազանի մակերես |
5,184 քմ2 |
Ջրահոսք | |
Ակունք | Ռիլա լեռնաշղթայ, Պուլկարիա |
Գետաբերան | Նեսթոս |
Տեղակայում | |
Երկիր | Պուլկարիա, Յունաստան |
Գետին տարածքին ապաստան կամ կեր կը գտնեն թեւաւորներու 300 տեսակներ, գիշատիչ կենդանիներու 30 տեսակներ, սողուններու 21 տեսակներ, երկակենցաղներու 11 տեսակներ, իսկ անոր Դելթային կազմուած ծովալիճերուն ձուկերու բազմաթիւ տեսակներ։
Ըստ Իրոտոթոսին, Նեսթոս գետը եղած է Յունաստանի մէջ առիւծներու տարածման հիւսիսային սահմանը։
Դիցաբանութեան մէջ
ԽմբագրելՅունական դիցաբանութեան մէջ, Նեսթոս կամ Նեսոս կը ծնի տարուան սկիզբին, նախքան մարդոց ծնիլը։ Ծնած է 12․456 գետերու եւ 3000 ջրահարսերու հետ։ Հայրը եղած է Ովկիանոսը եւ մայրը՝ Թիթիս։
Տեղեկութիւններ
ԽմբագրելԳետին հոսքին մասին
ԽմբագրելՆեսթոս գետը կը բխի Ռիլա Լեռնաշղթայէն, Պուլկարիա։ Կ՛եզերէ յունապուլկարական սահմանը, կը ճեղքէ արեւմտեան Ռոտոփին եւ Ֆալաքրօ լեռը եւ դէպի հարաւ շարունակելով իր հոսքը, կը թափի Թրակիոյ ծոցը (Էգէական ծով)։
Հոսքին ընդհանուր երկարութիւնն է 243քլ․, որոնցմէ 130քլ․ Յունաստանի մէջ։
Գետին Դելթային տարածքը ջրակենցաղային միջազգային կարեւորութիւն ունի եւ Ազգային Պուրակին մաս կը կազմէ․ կ՛երկարի Նէա Գարվալիէն մինջեւ Ավտիրա եւ կ՛ընդգրկէ Վիսթոնիտա եւ Իսմարիտա լիճերը։ Ավտիրա կը գտնուի նաեւ գետեզեքի անտառը, ծանօթ որպէս Մեծ Անտառ։ Անտառը կը յատկանշուի հարուստ բուսականութեամբ եւ բազմաթիւ կենդանիներու տեսակներէ։
Գետին կարեւորութիւն հնադարին
ԽմբագրելՆեսթոս գետը պաշտուած է որպէս աստուած։ Անոր վերի եւ միջին հոսքին կ՛ապրէին Տիի՝ հնադարեան յունա-պեղասգեան ցեղ որ յետագային դասուեցաւ որպէս թրակեան։ Իսկ Թրակիոյ Թեմպիէն դէպի հարաւ Սաթրեսները (Σάτρες Θράκης, Satrae) կ՛ապրէին։
Բնապահպանման շրջան
ԽմբագրելՆեսթոսին Նեղուցը (Στενά Νέστου)՝ 86,36քլ․² տարածք, Natura 2000 / GR1120004 բնորոշուած պաշտպանուած կենսավայր է։
Պատկերասրահ
Խմբագրել-
Նեսթոսին կիրճը
-
Նեսթոս Նեղուցը
-
Վայիր ծաղիկներ
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ naturagraeca - Գետեր․ Տոսփաթիս(յունարէն)
- ↑ Նեսթոս գետը եւ իր հարկատուները (յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, յունական անծանօթ բնութիւնը․ Նեսթոս, կեանքի գետը(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Դիտելով Նեսթոս(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ, Նեսթոս(յունարէն)
- ↑ «theogonie - Թէողենիա (աստուածներու ծնունդ), Էսիոտոս 300-349(յունարէն)(ֆր.)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-27-ին։ արտագրուած է՝ 2023-06-27