Ռիլա (լեռնաշղթայ)
Ռիլա (պուլկ․՝ Рила)․ լեռնաշղթայ, հարաւ-արեւմտեան Պուլկարիա, Պալքանեան թերակղզի, Եւրոպա։ Պուլկարիոյ բարձրագոյն լեռնաշղթան է եւ գագաթն է Մուսալա (2925 մ․)։
Ռիլա | |
---|---|
Ռիլա լեռնաշղթայ | |
Տեսակ | Լեռնաշղթայ |
Երկիր | Պուլկարիա |
Վարչատարածքային միաւոր | Ռոտոփի |
Վայր | Հարաւ-արեւմտեան Պուլկարիա |
Լեռնաշղթայ | Ռիլա լեռնաշղթայ |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2925 մեթր |
Մակերես | 2629 քմ² |
Բարձրագոյն գագաթ | Մուսալա |
Պահպանման տարածք | Ռիլա Ազգային Պուրակ |
Նիւթ | Փոխակերպուած քարեր |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՌիլա լեռնաշղթան Ռոտոփի թանձրակոյտին մաս կը կազմէ։ Եւրոպայի վեցերորդ բարձրագոյն լեռնաշղթան է․ առաջինը՝ Կովկասեան, երկրորդը՝ Ալպեան, երրորդը Սիերա Նեւատա, չորրորդը՝ Փիրինեան եւ հինգերորդը՝ Էթնա։
Լեռնաշղթան կը գրաւէ 2629 քլ² տարածութիւն։ Անոր մեծ մասը Ռիլա Ազգային Պուրակին մաս կը կազմէ։ Իրմէ կը բխին Պալքանեան թերակղզիին մեծագոյն գետերը՝ Էվրոս, Իսքար եւ Նեսթոս։ Անոր վրայ կառուցուած է Պուլկարիոյ ամենամեծ եւ կարեւորագոյն վանքը՝ Ռիլա վանքը, որ հիմնուած է Ժ․րդ դարուն։