Ալպեան լեռներ
Ալպեր կամ Ալպեան լեռներ (գերմաներէն՝ Alpen, իտալ.՝ Alpi, ֆրանսերէն՝ Alpes, սլովեն.՝ Alpe), կելտական alp բառէն, որը կը նշանակէ «բարձր լեռ», Եւրոպայի ամէնէն բարձր լեռնաշղթան է։
Ալպեան լեռներ | |
---|---|
| |
Տեսակ | Լեռնաշղթայ[1] |
Երկիր |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մասն է | Ալպեան գօտի |
Երկարութիւն | 1200 քմ |
Լայնութիւն | 280 քմ |
Մակերես | 190 000 քմ² |
Բարձրագոյն գագաթ | Մոն Պլան |
Նիւթ | Մագմատիկ ապարներ?, flysch?, Մոլասներ?, Փոխակերպուած քարեր եւ նստվածքային ապար? |
Ալպերը ուռուցիկ աղեղի նման կ'երկարին դեպի հիւսիս-արեւմուտք 1200 քմ.։ Լեռները ունին սուր, ատամնաձեւ գագաթներ, որոնք ծածկուած են յավերժական ձիւնով։
Ատլանտեան ովկիանոսէն փչող քամիները առատ տեղումներ կը բերեն, ձմրան լեռներուն վրայ կը ձիւնէ։ Լեռներէն, վիթխարի սառցային գետերու նման, դանդաղօրէն դէպի վար կը սահին սառցադաշտերը։ Անոնցմէ սկիզբ կ'առնեն շարք մը վտակներ, որոնք աստիճանաբար կը դառնան ջրառատ եւ արագահոս գետեր (Վերին Հռենոս, Ռոն եւ այլն)։ Լեռնային գետերը կ'օգտագործուին ջրելեկտրակայաններ կառուցելու համար։
Ալպեաններու արեւմտեան մասին մէջ կը գտնուի Մոն Պլանը («Սպիտակ լեռ», 4810 մ.)` Եւրոպայի ամէնէն բարձր լեռնագագաթը[2]:
Հակառակ բարձրութեան` Ալպեանները դժուարանցանելի չեն։ Կտրտուած են խոր հովիտներով` ինչպէս լայնքով, այնպէս ալ երկայնքով։ Լեռներուն մէջէն փորուած փապուղիներէն երկաթուղիներ կ'անցնին։ Ալպեան լեռներու շրջակայ բնակչութիւնը բաւական խիտ է։ Վաղ ժամանակներէն ի վեր ալպեան լեռնանցքներով կ'անցնումին առեւտրական ճամբաները Միջերկրական ծովէն դէպի Կեդրոնական Եւրոպա։ Այդ ճամբաներուն, գետահովիտներուն եւ լիճերուն մօտերը, յառաջացած են հնադարեան քաղաքներ։ Լեռնային փարթամ մարգագետիններուն մէջ զարգացած է կաթնատու անասնապահութիւնը։ Ալպեան լեռները հարուստ չեն օգտակար հանածոներով (արեւելքը կան քանի նը մետաղներու հանքեր)։ Ալպեանները կը մտնեն 8 երկիրներու կազմին մէջ. փակագիծերուն մէջ ներկայացուած են Ալպեաններու տոկոսը տուեալ պետութեան ընդհանուր տարածքէն. Լիխտենշտայն (100%), Մոնաքօ (100%), Աւստրիա (65%), Շուէտ (60%), Սլովենիա (40%), Իտալիա (17%), Ֆրանսա (7%), Գերմանիա (3%)։
Պատկերասրահ Խմբագրել
-
Ալպեական արջնագռաւ -
Քարարծիւ -
Ալպեական լեռնային այծ -
Տունդրայի կաքաւ -
Ազնւացեղ եղջերու -
Թաւոտն բվէճ -
Ալպեական սալամանտր
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ Alpsmountains, Europe — Բրիտանիկա առցանց հանրագիտարան.
- ↑ «Le Mont-Blanc passe de 4.810 mètres à 4.808,7 mètres»։ BFMTV (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2021-10-27