Կովկաս
Կովկասը[1], տարածաշրջան է Եւրասիայի մէջ։ Այն կ'ընդգրկէ Կովկասեան լեռները եւ հարթավայրերը։ Կը գտնուի Արեւելաեւրոպական հարթավայրին հարաւը՝ Եւրոպայի ու Ասիայի սահմանին։ Կովկասը կ'ընդգրկէ Ռուսաստանէն, Հայաստանէն, Վրաստանէն ու Ազրպէյճանէն տարածքներ[2]։ Արեւմուտքէն կը հասնի մինչեւ Սեւ ծով, արեւելքէն՝ մինչեւ Կասպից ծով։ Հիւսիսի կողմը Կովկասի սահմանները կը հասնին մինչեւ Կումա-Մանիչի իջուածքը, Ազովի ծովը ու Կերչի նեղուցը[3]։
Անուան ստուգաբանութիւնը
Խմբագրել«Կովկաս» անուանումը (հին յուն․՝ Καύκασος) առաջին անգամ կը հանդիպի հին յոյն հեղինակներու Էսքիլեսի (ՔԱ 6-5-րդ դարերու ժամանակ) «Պրոմեթեւսը շղթայուած» ու Հերոտոտոսի (ՔԱ 5-րդ դարու ժամանակ) աշխատութիւններուն մէջ։ Աշխարհագրագէտ Ստրապոնի վկայութեամբ՝ (յղումով Էրաթոսֆենին (հելլէնիզմի ժամանակաշրջանին այս մեծ գիտնականի անունը ԷՐԱՏՈՍԹԵՆ է (ՔԱ 3-րդ դարու ժամանակ)՝ տեղաբնակները Կովկասը կ'անուանէին Կասպի[4], որ կը վկայէ, թէ Կովկաս անուանումը, այդ տարածաշրջանին չէր տրուած տեղաբնակներու կողմէ։
Յունարէն Καύκασος բառին ծագումը սովորական չէր, եւ լեզուաբաններու բացատրութիւններն ալ տարաբնոյթ են։
Աղբիւրներ
Խմբագրել- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Caucasus // Encyclopedia Britannica
- ↑ Frederik Coene. The Caucasus: An Introduction. 2010
- ↑ Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, 497