Ֆոլեղանտրոս
Ֆոլեղանտրոս(յուն․՝ Φολέγανδρος), Էգէական ծովու կղզի, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Սիքինոս (արեւմուտք) եւ Միլոս (արեւելք) կղզիներուն միջեւ։ Տեղացիները Ֆոլեղանտրիթես եւ կամ Ֆոլեղանտրինի կը կոչուին, իսկ Հորային (մայրաքաղաքին) բնակիչները՝ Հորայիթես եւ Հորայիթիսես (իգական սեռին) համար։ Բնակչութեան թիւն է 780։
Կղզի | |
---|---|
Ֆոլեղանտրոս | |
Ֆոլեղանտրոս․ Հորա, Քիքլատես | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 32,216 քմ² |
ԲԾՄ | 455 մեթր |
Բնակչութիւն | 780 մարդ, (2011) մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 84011 |
Պաշտօնական կայքէջ | folegandros.gr |
Աշխարհակագրական տեղեկութիւններ
ԽմբագրելՏարածութիւնն է 32,384 քլ․², իսկ ծովեզր 32 քլ․։ Միլոսէն հեռու է 15 ծովային մղոն, Սանթորինիէն՝ 22 ծ․մ․։ Կղզիին ունի բազմաթիւ հրուանդաններ եւ ծոցեր․ ինչպէս օրինակ՝ Քասթելի, Քիփարիսոս, Ասփրոփունտա, Վիցենծոս, Կրոթա, Լիվատի, Լիվատաքի, Այիոս Նիքոլաոս, Այիոս Եորղոս, Փլաթիա, Վաթի, Սքալես, Քեֆալես, Լիղարիա, եւայլն։
Բնակավայրեր
ԽմբագրելՖոլեղանտրոս ունի երկու մեծ բնակավայրեր․ մայրաքաղաքը Հորա* կամ Ֆոլեղանտրոս 316 բնակիչներով եւ Անօ Մերիա՝ 291 բնակիչ։ Հորա կը գտնուի 200 մ․ բարձրութեան վրայ։ Անօ Մերիա բնակավայրը աւանդական դիմագիծը պահած է․ մնացած է երկրագործական բնակավայր, որուն տուները իրարմէ փոքր հեռաւորութիւն ունին եւ կը ստեղծեն «Թեմոնիես»։
Հորա․ յունական կղզիներու մայր գիւղին կամ քաղաքին տրուած անուն, որ կ՛ ընկերակցի տուեալ գիւղին կամ քաղաքին բուն անունին (մայրաքաղաքի իմաստ ունի)։
Ուրիշ բնակավայրեր են Փեթուսիս եւ կղզիին նաւահանգիստը՝ Քարավոսթասիս (կղզիին հարաւ-արեւելեան ծայրամասը), որուն հեռաւորութիւնը Նաքսոսէն 32 ծ․մ․ է եւ Փիրէայէն՝ 102 ծ․մ․։
Բնապահպանում
ԽմբագրելՖոլեղանտրոսին մեծ մասը Նաթուրա 2000 Natura 2000 («Φύση 2000») բնավայր յայտարարուած է՝ համաեւրոպական պահպանման ցանցի բնասահմանուած վայր։ Կղզիին բազմաթիւ խորշերուն մէջ ապաստան կը գտնեն միջերկրականեան փոկերը (Monachus monachus)։
Բուսական կենսաբազմազանութիւնը կ՛ ընդգրկէ՝ Հոլծմանի «սիլինի», «Քիքլատեսի ընդոծին», «Էգէականի անթիլիս», բնիկ քամպանուլես, ասրաղտ, վայրի մեխակ, «Ամորղինա արցունքներ», «Էրհարդի ֆիթիլարա», Ամորղոսի «ղալիօ», «արեւելեան կենսաջուր», Փրեթենտերի «փնջակայծ», ձիախալուր, Քիթնոսի «սիլինի», «երկագոյն սենեքի», եւայլն։
Կղզիին վրայ ահպանուած կենդանացուցակը կ՛ ընդգրկէ՝ լաֆիաթես (4 գիծով օձ), «Mediodactylus kotschyi» մողես, միջերկրականեան քարաթոթոշ, «սիլիվութի», օձեր, եւայլն։
Իսկ պահպանուած թեւաւորներուն ցանկը կ՛ ընդգրկէ՝ սեւ քարաբազէ, արծիւի գիշատիչ տեսակ, «ֆրիղանոցիհլոնօ», սեւուլիկ, հասարակ հաւկուլ, բազէարծիւ, «արտեմիս», «ղիտովիզիա», արագիլ, սպիտակածիծեռնակ, «լեֆքոցիքնիատա», «քիրքինեզա», սթավլոծիծեռնակ, էգէականի ճայ, լիմոզա, ծովագռաւ, «սքուֆովուդիհթարա», «մավրօվուդիհթարա», տատրակ, եւայլն։
Պատմական ակնարկ
ԽմբագրելԸստ յունական առասպելին, կղզիին առաջին բնակիչները եղած են արեւմտեան Յունաստանէն հովիւներ եւ կղզին անուանուած է Փոլիանտրոս (Πολύανδρος=շատ տղամարդիկ)։ Կը յաջորդեն Մինոասցիները (Կրետէէն) որոնց առաջնորդն էր Մինոաս թագաւորին տղան՝ Ֆոլեղանտրոս․ ըստ հին արձանագրութիւններուն կղզին ապաստանը եղած է Կրետէէն հալածուած փախստականներուն։ Ուրիշ պատմական արձանագրութիւններէ, Ֆոլեղանտրոս անունը յառաջ եկած է փիւնիկեցի առեւտրականներէ, որոնք Ք․Ա․ առաջին հազարամեակին կղզին Միջերկրականի իրենց խարիսխ - կայանը «phelekgundari» (=քարոտ երկիր) դարձուցած էին։ Կղզիին վրայ յայտնաբերուած արձանագրութիւնները կը պատմեն թէ պատմական շրջանին կղզին բնակած են Դորիացիներ, որոնք Սանթորինիէն եկած են։
Ք․Ա․ 425-ին կղզին Աթէնքին կը հպատակի։ Հռոմէական շրջանին աքսորի վայր դարձած է։ Այնուհետեւ Ֆոլեղանտրոս կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
Պատկերասրահ
Խմբագրել-
Հորա
-
Անօ Մերիա
-
Հորա
-
բնութիւնը․․․
-
Ֆոլեղանտրոս, Հորա
-
Հորա
-
Հորա․ նկարուած Այիոս Էլեֆթերիոսէն
-
Երեք ջաղացքները
-
Այիոս Նիքոլաոս
-
Փանայիա
-
Հորա
-
Անօ Մերիա, Այիոս Եորղոս
-
Անօ Մերիա
-
Փանայիա Քիմիսիս լեռէն նկարուած
-
Թաքսիարհոն եկեղեցի
-
Անօ Մերիա, նկարուած Հորայէն
-
Քասթրօ
-
Քասթրօ
-
Անկալի
-
Քարավոսթասիս
-
Քաթերղոս
-
Ամպելի
-
Ղալիֆոս
-
Լիղարիա
-
Վարտիա
-
Լիվատի
-
Քասթրօ
-
Հորա, իրիկնամուտին
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Էգէականը իբրեւ աքսորավայր(յունարէն)
- ↑ e-kyklades.gr - Ֆոլեղանտրոս(յունարէն)
- ↑ Ֆոլեղանտրոս․ արեւելեան գօտիէն դէպի արեւմտեան Սիքինոս(յունարէն)
- ↑ Յունաստանի բնութիւն, բնապահպանում(յունարէն)
- ↑ Ֆոլեղանտրոս
- ↑ «androsportal - 2011-ի մարդահամարը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-02-ին։ արտագրուած է՝ 2022-02-15