Անտիփարոս
Անտիփարոս (յուն․՝ Αντίπαρος, հին յուն․՝ Ωλίαρος Օլիարոս), Քիքլատես կղզեխումբին (Էգէական ծով, Յունաստան) պզտիկ ծայռոտ կղզի․ կը գտնուի Փարոսին հարաւ-արեւմուտքը՝ 0,8 ծովային մղոն հեռաւորութեամբ։ Փարոսին հետ կապուած է տեղական անցանաւով։
Կղզի | |
---|---|
Անտիփարոս | |
Անտիփարոս, համայնապատկեր | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 35 քմ² |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 84007 |
Պաշտօնական կայքէջ | antiparos.gr |
Անտիփարոսի քաղաքապետութիւն
ԽմբագրելԱնտիփարոսի քաղաքապետութիւնը կը բաղկանայ Անտիփարոս, Տեսփոթիքօ եւ Սդրոկիլօ կղզիներէն։ Բնակչութեան թիւն է 1 211՝ ըստ 2011-ի մարդահամարին (1 037՝ 2001-ի մարդահամարին)։
Անտիփարոսին համայնքը հիմնուած է 1914-ին եւ քաղաքապետութեան վերածուած է 2010-ին։
Անտիփարոսին բնակավայրերը
ԽմբագրելԱնտիփարոսին Բերդը (Քասթրօ) Κάστρο της Αντιπάρου կղզիին պատմական կեդրոնն է։ Ծանօթ են նաեւ Այ Եորղի ծովեզերեայ բնակավայրը (հարաւ արեւմուտքը), Սորոս եւ Քամպոս, իսկ սիրուած ծովափներ են Փսարալիքիես եւ Սիֆնէիքոս։
Աշխարհագրութիւն
ԽմբագրելԱնտիփարոսի քաղաքապետութեան տարածութիւնն է 35,1 քռ․ քլ․։ Կը գտնուի Փարոսին հարաւ-արեւմուտքը։ Անցանաւը Փարոսին կեդրոնական նաւահանգիստէն (Փարիքիա) 4,8 ծովային մղոն հեռու է։ Կղզիին ծովեզրն է 57 քլ․, երկայնքն է 7 մղոն (հիւսիսէն հարաւ) իսկ ամենալայն մասն է 2,8 մղոն։
Անտիփարոս հրաբխային ծայռոտ կղզի է, կլիման չոր եւ խոնաւ է։ Ունի փոքր բլուրակներ, որոնցմէ ամենաբարձրն է Փրոֆիթիս Իլիաս (301 մ․)։
Կղզին շրջապատուած է բազմաթիւ կղզիակներով, որոնք չեն բնակուիր, սակայն մի քանին ունին պատմական եւ հնագիտական արժէք, ինչպէս օրինակ՝ Քիմիթիրի, Սդրոկիլօ, Տիփլօ, Քավուրա, Ռեվմաթոնիսի, Քոքինօ եւ Մավրօ Թուրլօ։
Հնագիտական պեղումներէն նմուշներ
Խմբագրել-
Ք․Ա․6-րդ դար
-
Ք․Ա․ 5-րդ դար
-
Ք․Ա․ 3-րդ հազարամեակ
-
Ք․Ա․ 2800-2600
-
Ք․Ա․ 2800-2200
-
Ք․Ա․ 3200-2800
-
Ք․Ա․ 3200-2800
-
Ք․Ա․ 2800-2700
-
Ք․Ա․ 2800-2200
-
Ք․Ա․ 3200-2800
-
Ք․Ա․ 2800-2200, արծաթեայ ապարանջաներ
-
Պրոնզէ դարու շրջանէն, կը գտնուի Աթէնքի Հնագիտական Ազգային Թանգարանը
Անուանում
ԽմբագրելԿղզիին հին անունն է Օլիարոս․ փիւնիկեան արմատով անուն, որ հաւանաբար կը նշանակէ անտառային լեռ։ Այս անունը գործածած են յաճախ հին աշխարհագէտներ, ինչպէս օրինակ՝ Իրաքլիտիս, Ստրապոն, Փլինիուս։ Հետագային կղզին Անտիփարոս կ՛ անուանուի, որովհետեւ կը գտնուի Փարոսին դիմացը։
Պատմական
ԽմբագրելՆոր Քարէ Դարու ժամանակաշրջանէն կղզին բնակուած է։ Կ՛ ենթադրուի թէ առաջին բնակիչները Սայտայի փիւնիկեցիներ եղած են։ Սալիակոս կղզիակին հնագիտական պեղումները կը ցուցնեն թէ Սալիակոս հնադարին թերակղզի եղած է Փարոս - Անտիփարոս նեղուցին վրայ։ Ինչպէս նաեւ, թէ շրջանը զարգացած է նախաքիքլատեան մշակոյթը, մանաւանդ Ք․Ա․ 3-րդ հազարամեակին (արդիւնք Ափատիմա, Սորոս, Փեթալիտես եւ Քրասատես շրջաններուն մէջ եղած հնագիտական պեղումներուն)։
Պեղումներէն ի յայտ եկած է թէ կը պաշտէին Ափոլոնաս աստուածը, որ տարածուած էր Քիքլատեսի շրջանը։ Անտփարոսին պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
Տնտեսութիւն
ԽմբագրելԱնտիփարոսին տնտեսութիւնը յենուած է զբօսաշրիկութեան, մանաւանդ Ապրիլէն մինչեւ Հոկտեմբեր։ Մնացեալ ամիսներուն կը զբաղին զանազան արհեստներով։ Կղզիին տնտեսութեան նաեւ ներդրում ունին երկրագործութիւնը (ընդհանրապէս ձիթապտուղի մշակում եւ այգեգործութիւն), անասնապահութիւնը եւ ձկնորսութիւնը։
Զբօսաշրջիկութիւն
ԽմբագրելԶբօսաշրջիկութիւնը վերջին յիսնամեակին մեծ թափ առած է։ Կղզին աշխարհահռչակ է եւ կը ներգրաւէ ընդհանրապէս ունեւոր զբօսաշրջիկներ, որոնք բնակարաններ կը կառուցեն կղզիին վրայ։
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Անտիփարոսին քարայրը, բնակուած նախապատմական շրջաններուն
-
Անտիփարոսի բերդը
-
Անտիփարոս քարայրին մուտքը
-
Անտիփարոսին բերդը
-
Տիփլոս
-
Ջաղացք
-
Բերդին եկեղեցին
-
Անտիփարոսի պատմական կեդրոնը․ եկեղեցին
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ «Անտիփարոսի համայնք(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-02-08-ին։ արտագրուած է՝ 2022-02-08
- ↑ Բարի եկաք Անտիփարոս (յունարէն)
- ↑ archive.ert - Տեսերիզ․ օտար ճամբորդներ Անտիփարոս(յունարէն)
- ↑ cnn - Թոմ Հանքս եւ Ռիթա Ուիլսըն պաշտօնապէս Յունաստանի՝ Անտիփարոս, քաղաքացի(անգլերէն)
- ↑ Ուսումնասիրելով Քիքլատես,J.T. Bent,The Journal of Hellenic Studies, 1884, հատոր 5, էջ՝ 42-59(անգլերէն)