Անթոնի Կաուտի, (25 Յունիս 1852(1852-06-25)[1][2][3][…], Ռեուս, Բաշ Կամպ[4][5][6] - 10 Յունիս 1926(1926-06-10)[1][2][3][…], Պարսելոնա, Սպանիա[1][6][7], ամբողջական անունը՝ Անթոնի Փլասիտ Կիլիեմ Կաուտի-ի-Քորնեթ, կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet, սպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet)։ Անթոնի Կաուտին կատալոնական ժամանակակից բարձրագոյն ճարտարապետ էր։ Իր գործերուն մեծ մասը կը գտնուի Պարսելոն, որոնցմէ Սակրատայ Ֆամիլիան, Պալիոյի տունը, Միլայի տունը եւ այլ Կույէլ պարտէզը։

Անթոնի Կաուտի
կատ.՝ Antoni Gaudí i Cornet
Ծնած է 25 Յունիս 1852(1852-06-25)[1][2][3][…]
Ծննդավայր Ռեուս, Բաշ Կամպ[4][5][6]
Մահացած է 10 Յունիս 1926(1926-06-10)[1][2][3][…] (73 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա[1][6][7]
Քաղաքացիութիւն  Սպանիա[8][9][10]
Մայրենի լեզու Քաթալոներէն
Կրօնք Իտալացի կաթոլիկ
Ուսումնավայր Բարսելոնայի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց?
Escola de la Llotja?
Երկեր/Գլխաւոր գործ Միլայի տուն?[6], Սակրատա Ֆամիլիա[6], Բելեսգուարդ?, Էլ Կապրիչո?[6], Գուելի զբօսայգի?[6], Եպիսկոպոսական պալատ?[6], Վիսենսի տուն?[6], Casa de los Botines?[6], Կոլոնի Գուելի եկեղեցի?, Բալիոյի տուն?[6], Կալվետի տուն?[6], Պոգրեբա Գուելյա?, Գուելի պալատ?[6], Արտիգաս պարտեզներ? եւ Գյուելի տաղավարներ?[6]
Մասնագիտութիւն ճարտարապետ, ձեւաւորող, գծագրիչ
Անդամութիւն Centre Excursionista de Catalunya?
Ստորագրութիւն

Ընտանիքը

Խմբագրել

Անթոնի Փլասիտ Կիլիեմ Կաուտի-ի-Քորնեթը ծնած է 1852 Յունիս 25-ին Քաթալոնիայ, Ռէոս քաղաքին մէջ։ Կաուտին հինգերորդ երեխան էր Ֆրանսեսք Կաուտի-ի-Սերրային եւ Անթօնի Քորնեթ-ի-Պերթանին։

Իր հօր շնորհիւ, որ ճարտարապետ էր, Կաուտիին տարածութեան զգացումը արթնցաւ եւ ինքն ալ համոզուեցաւ ճարտարապետ դառնալ հօրը պէս։

Կաուտին ունէր երկու եղբայրներ, որ դժբախտաբար մահացած են, երբ որ փոքրիկ էին. անոնցմէ մէկը մահացած է 1876 թուականին։ Իր եղբայրէն յետոյ մահացաւ մայրը։

1879 թուականին մահացաւ քոյրը՝ Կաուտիին խնամքին ձգելով իր պզտիկ աղջիկը։ Իր հօրը եւ քրոջ աղջկան հետ Կաուտին կը բնակէր Պարսելոն, ուր 1906 թուականին մահացաւ հայրը եւ վեց տարի յետոյ՝ քրոջ աղջիկը։ Կաուտին բնաւ չէր ամուսնացած։ Մանկութենէն ի վեր ռեւմատիզմ հիւանդութիւնը ունէր։ Այս թերութիւնը բացաւ Կաուտիին բնութեան աշխարհը, որ դարձաւ ոգեշնչումի հիմնական աղբիւրը։

Ապագայ Ճարտարապետը

Խմբագրել

1870-1882 թուականներուն Կաուտին աշխատած է որպէս գծագրիչ Էմիլիոյ Սալայի եւ Ֆրանցիսկոյ Վիլեարայի ճարտարապետներուն հետ։ Ուսումնասիրած է տարբեր պզտիկ աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ եւ այլ), ինչպէս նաեւ սեփական տունի համար նախագծած է կահոյքներ։

Այդ ժամանակ Եւրոպայի մէջ սկիզբ առած էր նեոգոթական ոճի վերելք մը, եւ երիտասարդ Կաուտին կը հետեւէր ատոնց՝ ֆրանսացի ճարտարապետ եւ գրող Վիոլէ լէ Տիւքին եւ անգլիացի քննադատ Ճոն Ռեօսքինին։

Ստեղծագործական վաղ շրջանին կը կառուցուէին իր առաջին, հարուստ ձեաւորուած, վաղ ժամանակին վերաբերող նախագծերը՝ Էլ Քափրիչոն (Կոմիլեաս, կանտաբրիայ), Կոլուերտի տունը (Պարսըլոն)։

Շուտով Կաուտին դուրս կ'ելլէ գերակշռող պատմական ոճերէն՝ ընդմիշտ տեղափոխուելով անհարթ մակերեւոյթներու աշխարհ՝ եւ կը կազմէ իրեն յատուկ ոճը։ Այս իր յատուկ ոճին շնորհիւ պիտի դառնայ Պարսելոնի ամենանորաձեւ ճարտարապետը։ Պարսելոնի պուրժուազիոյ համար Կաուտին կը կառուցէր տուներ որ մէկը միւսէն անսովոր են։

1926 Յունիս 7-ին 73 տարեկան Կաուտին դուրս եկաւ իր տունէն՝ որ երթայ Սէն Ֆիլիպ Ների եկեղեցին։ Երբ որ կ'անցնէր Կրան Վիայ տէ լաս Կորտես Կատալանես փողոցէն՝ ուշաթափ եղաւ թրամուէյի հարուածէն։ Կառապանները չէին համաձայներ անյայտ Կաուտիին տանիլ հիւանդանոց՝ որովհետեւ կը վախնային որ չվճարուած ըլլար։ Վերջիվերջոյ Կաուտին տարուեցաւ աղքատներու հիւանդանոցը, ուր իրեն գործողութիւն ըրին։ Միայն յաջորդ օրը իրեն քով եկաւ Սակրատայ Ֆամիլիային տաճարի կապելլայ Մոսէն Խիլ Պերս ի Վիլացուն։ Բայց Կաուտիին դրութիւնն այնքան վատացած էր, որ նոյնիսկ լաւագոյն բուժումը չ'օգնեց իրեն։

Կաուտին մահացաւ 1926 Յունիս 10-ին, եւ թաղուեցաւ երկու օր յետոյ իր՝ թերկառուցուած տաճարի գէտնադամբարանին մէջ։

Կառոյցներու Ժամանակագրութիւն

Խմբագրել

Կաուտիին կը համարէին արդիական հետեւորդը։ Սակայն կ'օգտագործէր տարատեսակ ոճեր՝ իւրաքանչիւրն ենթարկելով մշակման։

  • 1883 - 1888՝ Վիսենսի տուն, Պարսելոն
  • 1883 - 1885՝ Էլ Քափրիչօ, Կոմիլեաս
  • 1886 - 1889՝ Կուէլի դղեակ, Պարսելոնա
  • 1888 - 1894՝ Սուրբ Թերեսայի դպրոց, Պարսելոնա
  • 1889 - 1893՝ Եպիսկոպոսի դղեակ Աստորգում, Քասթիլիա
  • 1891 - 1892՝ Բոտինեսի տուն, Լիոն
  • 1898 - 1900՝ Կալուերտի տուն, Պարսելոնա
  • 1900 - 1914՝ Կուէլի այգի, Պարսելոնա
  • 1903 - 1910՝ Արտրգասի այգիներ, Պարսելոնայէն 130 քմ հեռաւորութեան վրայ
  • 1902՝ Կատլլարասի վիլլայ, Լա Պոբլայ կամ Լիլյետ վիլլայ
  • 1904-1906՝ Պալիոյի տուն
  • 1905 մայիս՝ «Attraction» հիւրանոցի նախագիծ (չիրագործուած)
  • 1904 - 1919՝ Կաթողիկէ տաճարի վերակառուցումին մէջ, Պալմայ կամ Մալեօրկայ
  • 1906 - 1910՝ Միլայի տուն, Պարսելոնա
  • 1909 - 1910՝ Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Պարսելոնա

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoni Gaudi
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Bell A. Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  7. 7,0 7,1 7,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1665-gaudi-antoni
  8. http://www.nytimes.com/2005/07/31/arts/design/31star.html?8hpib
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900