Աննա Ռատիուս
Աննա Ռատիուս (7 Մայիս 1846[2][3], Միլանօ, Աւստրիական Կայսրութիւն[4] - 13 Յուլիս 1918[2], Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն[4]), իտալացի գրող, յայտնի է Նիերա կեղծանուամբ:
Աննա Ռատիուս իտալ.՝ Anna Maria Zuccari-Radius | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Anna Zuccari |
Նաեւ յայտնի է իբրեւ | Neera[1] |
Ծնած է | 7 Մայիս 1846[2][3] |
Ծննդավայր | Միլանօ, Աւստրիական Կայսրութիւն[4] |
Մահացած է | 13 Յուլիս 1918[2] (72 տարեկանին) |
Մահուան վայր | Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն[4] |
Քաղաքացիութիւն |
Իտալիոյ Թագաւորութիւն Լոմբարդո-Վենետիկ |
Տեսակ | արձակ |
Մասնագիտութիւն | գրագէտ, խմբագիր |
Ամուսին | Emilio Radius? |
Ծնողներ | հայր՝ Fermo Zuccari? |
Երեխաներ | Adolfo Radius? |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՃարտարապետի դուստր է: Մեծցած է Քարաւաճոյի մէջ։ 10 տարեկանին կորսնցուցած է մօրը: Մեծցած է հարազատներու ընտանիքին մէտ: 1871-ին ամուսնացած է բանկիր Էմիլիօ Ռատիուսի հետ: 1875-ից յաճախած է գրական խմբակներ, որտեղ ծանօթացած է գրական վերիզմ ուղղութեան յայտնի ներկայացուցիչներ Ճովանի Վերկայի եւ Լուիճի Քապուանայի հետ: Ինքը եւս կը յարէր այդ ուղղութեան:
Ստեղծագործութիւն
ԽմբագրելԲեղմնաւոր եւ յաջողակ գրող է, անոր ստեղծագործութիւններու հիմնական թեման հասարակութեան մէջ կնոջ դերի վերլուծութիւնն է:
Անոր առաջին` «Il Pungolo» պատմուածքը հրատարակուած է 1875-ին: Համագործակցած է շարք մը գրական ամսագրերու հետ: 1890-ին հիմնած է իր «Vita Intima» ամսագիրը: Իր պատմուածքներուն ու վէպերուն, որոնք յաճախ կը վերաբերէին ընկերային թեմաներու, Ա. Ռատիուսը կը ցուցաբերէ մեծ դիտողականութիւն եւ համարձակօրէն կը պատկերէ իր ժամանակակից կեանքի տհաճ կողմերը: Առաջին անգամ իր վրայ ուշադրութիւն հրաւիրած է «Marcello», «Un Romanzo», «Addio», «Un nido», «Vecchie catene» եւ այլ պատմուածքներով: Աւելի ուշ անոր կողմէ հրատարակուած են «Iride» (1880) պատմուածքներու ժողովածուն եւ «Il castigo», «Il maritò dell’amica», «Teresa», «Senio», «Nel sogno» (1893) վէպերը: Չնայած յաջողութեանն ու յայտնիութեան, Ա. Ռատիուսը կը կարծէր, որ կնոջ տեղը ընտանիքին եւ տան մէջ է` համարելով այդ իսկական իքականութիւն:
Մահացած է Միլանի մէջ, օնկոլոգիական հիւանդութիւնէ: Մահէն առաջ ան թելադրած է իր յուշերը, որոնք տպագրուած են յետմահու` «19-րդ դարու երիտասարդ մարդու դիմանկարը» խորագրով:
Թաղուած է Միլանի յիշատակի գերեզմանատան մէջ։
Ստեղծագործութիւններ
Խմբագրել- Un romanzo (վեպ, 1876)
- Addio! (վեպ, 1877)
- Il castigo (1881)
- Dizionario d’igiene per le famiglie (Ընտանեկան հիգիենայի բառարան) (Պաոլո Մանտեգացցայի հետ համահեղինակությամբ, 1881)
- Teresa (վեպ, 1886)
- Lydia (վեպ, 1887)
- L’indomani (Վաղը) (վեպ, 1890)
- Il libro di mio figlio (էսսե, 1891)
- Battaglie per un’idea (էսսե, 1897)
- Battaglie per un’idea (էսսե, 1898)
- Le idee di una donna (Կանացի միտք) (1903)
- Il marito dell’amica (վեպ)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975: con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 194.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 WeChangEd
Արտաքին յղումներ
Խմբագրել- Anna Zuccari Radius(իտալ.)