Ապատան
Ապատան կղզեքաղաքկը գտնուի Պարսից Ծոցի տելդային մէջ. Խուղիստանի հարաւակողմը, որ 1924-ին Իրանի մասկազմեց։ Անկլօ-Իրանեան նաֆթային ընկերութիւն մը կը շահագործէ տեղւոյս քարիւղի ակերը, ուր 20,000 գործաւոր կ'աշխատին եւ 7 միլիոն թօն նաֆթ կ'արտադրեն։ Բնակչութիւնը՝ 231 476 մարդ (24 Սեպտեմբեր 2016)[1]։
Բնակավայր | |
---|---|
Ապատան | |
պարս․՝ آبادان | |
![]() | |
Երկիր |
![]() |
Տարածութիւն | 1275 քմ² |
ԲԾՄ | 3 մեթր |
Բնակչութիւն | 231 476 մարդ (24 Սեպտեմբեր 2016)[1] |
Ժամային գօտի | UTC+3:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 0631 |
Պաշտօնական կայքէջ | abadan.ir |
Հայ դաղութը հաստատուած է 1909 թուականէն սկսած, որ մեծ մասամբ Անկլօ-Իրանեան նաֆթային ընկերութեան մէջ կ'աշխատին: Առաջին եկուորները պարսկահայերն եկած են, որոնց յաջորդած են թրքահայերը, մեծ մասամբ վասպուրականցիներ, որոնք (թիւով 400) 1922-1923-ին Նէհր-Էլ-Օմարէն փոխադրուեցան։ Հայոց թիւը 1928-ի սկիսբը 610-ի բարձրացաւ եւ որոնք ունեցան իրենց աղօթատելին ու քահանան։ Հայերը հիմնեցին նաեւ «Սբոռ» ակումբը։ 1928-ին երբ Ռեզա Շահ Փահլաւին հոս այցելեց՝ հայ գաղութը ոսկի գաւազան մը նուիրեց։ Ներկայիս Աբադանի Հայոց թիւն է մօտ 2000։ Ունին վարժարան մը, ուր 200-ի չափ երկսեռ աչակերտներ կ'այցելեն. եկեղեցւոյ չէնքը կիսաւարտ կը մնայ։