Ապուլ (լեռ)
Ապուլ լեռը կը հանդիսանայ Ջաւախքի տարածաշրջանի ամենաբարձր յանգած հրաբուխը (3301 մ)։
Ապուլ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Վրաստան |
Աշխարհագրական տեղադրութիւն | Խաչքար |
Կը գտնուի Սամցխէ Ջաւախեթիի տարածաշրջանին մէջ, մաս կը կազմէ Ապուլ-Սամսարի լեռնաշղթային։
Լերան լանջերը ծածկուած են տարբեր չափերու քարացրոններով, իսկ առանձին հատուածներու մէջ՝ ալպեան մարգագետիններով։ Գագաթէն կը բացուի տեսարան դէպի Ջաւախքի լեռները՝ ողջ Ապուլ-Սամսարի լեռնաշղթան եւ Փարվանա լիճը։
Ապուլ լեռը ունի երկու լեռնագագաթ՝ Մեծ Ապուլ՝ 3301 մ, եւ Փոքր Ապուլ՝ 3290 մ[1][2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Աբուլ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2023-04-12
- ↑ «Ջաւախքի զարդերը՝ Ապուլ լեռը, Փարվանա լիճը»։ Western Armenia TV (wa-WA)։ 2022-11-29։ արտագրուած է՝ 2023-04-12