Մուհամմատ Ալ Հալլանի (ծնած է 28 Նոյեմբեր 1968-ին), լիբանանցի երգիչ է, ճանչցուած է Ասի Ալ Հալլանի անունով։ Անոր ասպարէզը սկսած է «Ստուտիոյ ալ ֆան» երգի մրցումը յաղթելէն ետք 17 տարեկանին։

Ան հրապարակած է աւելի քան 12 ձայնասկաւառակ։ Անոր լաւագոյն երգերէն է. Wani Mareq Mareet, Amshi Lihali, Mali Saber, Ahebbak Gedan, Ahla Al Oyoun, Shoag El Sahara, Lubnani , Bel Arabi եւ Kayed Ozzalak։

Կենսագրութիւն

Խմբագրել

Նախնական շրջան

Խմբագրել

Ասին ծնած է ժտէյտէ շրջանը, բայց ան եղած է Հարպադա շրջանէն։ Ասին ունի 13 եղբայր եւ քոյր, ան երրորդ ամենափոքրն է։ Անոր մայրը եղած է Գիւրտ արմատներէ։ Հայրը եղած է Մալեքշահի ցեղախումբէն։ Անոր ընտանիքը եղած է աղքատ։ Ան ուսանեցաւ լիբանանեան երաժշտանոցի մը մէջ, կեդրոնանալով ուտի եւ արաբական վոքալին վրայ։

Ներկայ շրջան

Խմբագրել

Ասի Ալ Հալլանին մասնակցած է զանազան երգահանդեսներու, ինչպէս Պաալպաքի համաշխարհային փառատոնին, Ճերաշի փառատոնին, եւ Քարթաժի փառատոնին, ինչպէս նաեւ եւրոպայի, արաբական աշխարհի եւ ամերիկայի մէջ։

Ան իր մասնակցութիւնը բերած է մարկայինական գործերու մէջ։

Օգոստոս 2005-ին, Հալլանին իր մասնակցութիւնը բերաւ WFP-ին մէջ որպէս գործիչ ուշադրութիւն տարածելու անօթութեան համար աշխարհի վրայ, որ 25,000 մարդ կը մահանայ ամէն օր, որոնցմէ 18,000-ը փոքր տարիքովներն են[1][2]։

Ձայնասկաւառակներ

Խմբագրել
  • 1991 ։ Mahlana Sawa.
  • 1992 ։ Ya Hala.
  • 1993 ։ Mahr El Zina.
  • 1994 ։ Wani Mareg Mareit
  • 1995 ։ Ahebek Jedan.
  • 1996 ։ Ya Maima.
  • 1998 ։ Ahla El Oyoun.
  • 1999 ։ Shog El Sahara.
  • 2000 ։ Kid Ozzalak.
  • 2001 ։ Ater El Mahabah.
  • 2002 ։ E Qarar.
  • 2003 ։ Forsat Omor.
  • 2004 ։ Zghiri El Dinney.
  • 2006 ։ Dagat Galbi.
  • 2007 ։ Ouwetna Bi Wehdetna.
  • 2008 ։ Yemkin
  • 2010 ։ 010
  • 2011 ։ Rouhi Ana (12-07-2011)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Assi Hillani, "Arab knight" | WFP - Latest news - WFPeople»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-10-10-ին։ արտագրուած է՝ 2015-08-20 
  2. «albawaba.com middle east news information::LEBANESE SINGER ASSI HELANI SINGS FOR THE WORLD’S HUNGRY CHILDREN»։ արտագրուած է՝ 2010-04-30