Ասի Էլ Հելանի
Առաջարկուած է այս եւ Ասի Ալ Հալլանի յօդուածները իրար միացնել: (քննարկում) |
Մուհամատ Էլ Հելանի (28 Նոյեմբեր 1970, Պաալպէք), լիբանանցի երգիչ է:
Ասի Էլ Հելանի |
---|
Ասիին երաժշտութեան ընթացքը սկսաւ երբ 17 տարեկան էր եւ հեռատեսիլի պատանիներու երգի յայտագիրի[1]: Շատ ալպոմներ արձակած է: Իր ամենանշանաւոր երգերէն է «Wani Mareq Mareet», «Amshi Lihali», «Mali Saber», «Ahebbak Gedan», «Ahla Al Oyoun», «Shoag El Sahara», «Lubnani», «Bel Arabi» եւ «Kayed Ozzalak»[2]:
Կենսագրութիւն
ԽմբագրելԿանուխ Կեանքը
ԽմբագրելԱսի ծնած է Ճտեյտի բայց բունով ինք Հարպադա (Պաալպաք) շրջանէն է եւ ինք երրորդ պզտիկն է իր 13 եղբայրներուն եւ քոյրերուն միջեւ։ Իր ընտանիքը բունով Հիլլա էն են Իրաքի մէջ։ Ասի երգի տաղանդը մէջտեղ ելաւ կանուխ տարիքին, երբ պզտիկ էր ան Լիբանանեան երգեր կը կատարէր իր ընկերներուն եւ ընտանիքին հետ: Ասի մօտաւորապէս 5 տարի ուսանեցաւ (1985-1990) Երաժշտութեան Բարձրագոյն վարժարանին մէջ Լիբանանի մէջ[1]:
Ներկայ Կեանքը
ԽմբագրելԱսի Էլ Հելանի մասնակցած է շատ կարեւոր երգի ելոյթներու, ինչպէս Պաալպաքի Միջազգային Փառատօնին, Ճերաշ Փառատօնին, Քարթաճ Փառատօնը, եւ քանի ելոյթներու Եւրոպայի, Ամերիկայի եւ Արաբական աշխարհի մէջ։ Ան ընդհանրապէս ելոյթներ կը կատարէ հիմնադրամ հաւաքելու համար Միջին Արեւելքի մէջ, ինչպէս Կիներու Աճման Միութիւնը Հայադի: Օգոստոս 2005-ին, Հելանի ձայն բարձրաձուձ որ ուշադրութեան դառնան աշխարհի անօթութիւնը եւ աղքատութիւնը, թէ ամէն օր 25000 անձ կը մահանայ անօթութենէն որոնցմէ 18000 պզտիկներ էն[3][4]: Հելանիին երգի տեսարիզները շահեցուցած են իրեն թէ տաղանդաւոր դերասան է: Ան շատ կ'ուզուի որ դերասանութիւն ընէ եւ ֆիլմերու մէջ ըլլայ: Հիմա ինքը ամուսնացած է եւ ունի 3 զաւակ, մէկ տղայ (Ուալիտ) եւ 2 աղջիկ (Տանա եւ Մարիթա): Իր տիկինը Գոլէթ Պուլոս, մէկ անգամ Լիբանանի գեղեցկուհին[5] ուզած է երգի գործի մէջ լուծուի, բայց Ասի շատ ուրախ չէր թէ իր տիկինը գործի լծուի, եւ երկուքը համաձայներցան որ գործի չի լծուի: Ասիին խումբը Ամենագեղեցիկ Ձայն ունեցող յայտագիրի մէջ յաղթեց 2012-ին: Գաղտնի Հարսանիքի ատեին Պէյրութի մէջ 15 Յունիս 2013-ին Ասի իր ելոյթը կէս ձգեց որովհետեւ ժողովուրդը շատ մօտեցան իրեն եւ հանգիստ չի ձգեցին, Ասիի թիկնապահերը ստիպուեցան մի քանի անձերու վրայ յարձակին: Մօտաւորապէս 1200 հոգի տեսան պատահածը հարսնիքի ատեն: Ետքը Ասի ներողութիւն յայտնեց թէ ինչ պատահեցաւ եւ խօստացաւ թէ իր տնօրէնին հետ պիտի համաձայնի որ այսպիտի բան մը չի պատահի եւ իր տնօրէնը իր եղբայրն է:
Ալպոմներ
Խմբագրել- 1991 : «Mahlana Sawa». (Ինչ Աղւորենք Միասին)
- 1992 : «Ya Hala». (Բարի եկար)
- 1993 : «Mahr El Zina».
- 1994 : «Wani Mareg Mareit»
- 1995 : «Ahebek Jedan». (Շատ կը Սիրեմ Քեզի)
- 1996 : «Ya Maima».
- 1998 : «Ahla El Oyoun». (Ամենագեղեցիկ Աչքերը)
- 1999 : «Shog El Sahara».
- 2000 : «Kid Ozzalak».
- 2001 : «Ater El Mahabah».
- 2002 : «E Qarar». (Որոշում)
- 2003 : «Forsat Omor». (Կեանքի Առիթ)
- 2004 : «Zghiri El Dinney». (Աշխարհը Պզտիկ է)
- 2006 : «Dagat Galbi». (Սրտիս Զարկը)
- 2007 : «Ouwetna Bi Wehdetna».
- 2008 : «Yemkin» (Թերեւս)
- 2010 : «010»
- 2011 : «Rouhi» Ana (12-07-2011) (Իմ Հոգին)
- 2013: «Assi» 2013 (Ասի)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 «Assi Al-Hellani: La voix de Baalbek - Ahram Hebdo»։ webcache.googleusercontent.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-08-11-ին։ արտագրուած է՝ 2016-03-28
- ↑ «Best Of Assi - Assi El Helani — Listen and discover music at Last.fm»։ www.last.fm։ արտագրուած է՝ 2016-03-28
- ↑ «Assi Hillani, "Arab knight" | WFP - Latest news - WFPeople»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-10-10-ին։ արտագրուած է՝ 2016-08-21
- ↑ «albawaba.com middle east news information::LEBANESE SINGER ASSI HELANI SINGS FOR THE WORLD’S HUNGRY CHILDREN»։ արտագրուած է՝ 2010-04-30
- ↑ «Colette Boulos – L. Beauty Press»։ lbpress.wordpress.com։ արտագրուած է՝ 2016-03-28
- ↑ Nogomi։ «Assi El Helani - All Albums And Songs On Nogomi»։ nogomistars.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-05-ին։ արտագրուած է՝ 2016-03-28