Արմէն Սագինեան
Արմէն Սագինեան (1933, Թաւրիզ, Իրան), իրանահայ ճարտարագէտ։
Արմէն Սագինեան | |
---|---|
Ծնած է | 1933 |
Ծննդավայր | Թաւրիզ, Իրան |
Ուսումնավայր |
Թենեսիի համալսարան? Մերիվիլ քոլեջ? Քալիֆորնիա Համալսարան (Լոս Անճելըս) |
Մասնագիտութիւն | ճարտարագէտ, ուսումնասիրող |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Թաւրիզ։ Ծնողները բաժանուած են, Արմէնը մնացած է մօր խնամքին տակ, սակայն 1935 թուականին, երբ Արմէն ընդամէնը երկու տարեկան էր, մայրը մահացած է եւ մինչեւ 13 տարեկան ան մնացած է մեծ մօր հոգածութեան ներքոյ։
Միջնակարգ դպրոցը աւարտած է Թաւրիզի մէջ, այնուհետեւ՝ Թեհրան։ 1955 թուականին գաղթած է Միացեալ Նահանգներ, աշխատած է իբրեւ հողագործ, վարպետ, վարսայարդար, ուսուցչի օգնական։
1955-1958 թուականներուն ուսանած է «Maryville College» մաթեմաթիքի բաժնին մէջ, 1958-1961 թուականներուն՝ Թենեսիի համալսարանի մեքենական ճարտարագիտութեան բաժինին մէջ, 1973-ին աւարտած է Քալիֆորնիոյ համալսարանը: Տարիներ շարունակ Սագինեան աշխատած է օդային, տիեզերական եւ հիւլէական ճարտարագիտութեան բնագաւառներուն մէջ` «Boeing» (1961-1963), «General Dynamics», «Rocketdyne» (1963) եւ «Garrett-Air Research» (1965-1979) ընկերութիւններուն մէջ, 1998-էն «New Horizons»-ի գործադիր տնօրէնն է[1]:
1975 թուականին վերադարձած է Իրան։ Սագինեանին ամենամեծ նախագիծը եղած է Իրանի 66 հազար գիւղերու համար նախատեսուած ծրագիր-նախագիծը՝ «Բարգաւաճման եւ վերանորոգման ծրագիրի» շրջանակներուն մէջ[2]։
Ան կը տիրապետէ շարք մը լեզուներու, կը զբաղի հետազօտական, թարգմանական ու խմբագրական աշխատանքներով, հեղինակած ու թարգմանած է գիրքեր[3][4]։
Երկեր
Խմբագրել- Mission For Mohammad And Islam: Book One Verses of Mecca Words of Allah as Revealed to Mohammad (Multilingual Edition), 2011[5].
- Two faces of Islam, 2002
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «A Persian American Talks Candidly About His Homeland - The Front Page Online»։ www.thefrontpageonline.com (անգլերէն)
- ↑ Rabasa Angel (2007)։ Building Moderate Muslim Networks (անգլերէն)։ Rand Corporation։ ISBN 9780833041227
- ↑ Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանեթ Տ. Լազարեան։ Երեւան, «ՎՄՎ-Փրինթ», 2012
- ↑ «Amazon.com: Armen A Saginian: Books»։ www.amazon.com (անգլերէն)
- ↑ Noble Barnes &։ «Mission For Mohammad And Islam»։ Barnes & Noble (անգլերէն)