Արտասահմանեան արուեստի թանգարան (Ռիկա)
Արտասահմանեան արուեստի թանգարան (լատիշ․՝ Ārzemju mākslas muzejs), Լաթվիոյ ամենախոշոր արուեստի թանգարաններէն մէկը, կը համարուի Ռիկայի գլխաւոր տեսարժան վայրերէն մէկը: Թանգարանին կը պատկանի արեւմտաեւրոպական, մերձաւորարեւելեան եգիպտական արուեստներու ամենամեծ հաւաքածոն Լաթվիոյ մէջ, սկսած Ք.ա 5000 թուականէն ընդգրկելով համաշխարհային արուեստը՝ ներառեալ ժամանակակից արուեստը: Բացուած օրէն՝ 1920-էն մինչեւ 2010-ը, թանգարանը կը գտնուէր Ռիկայի ամրոցի հարաւային թեւին մէջ։ 2012-ին թանգարանը կրկին բացուեցաւ Ռիկայի սակարանի նախկին շէնքին մէջ[2]:
Արտասահմանեան արուեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | Պատկերասրահ |
Երկիր | Լաթվիա |
Տեղագրութիւն | Ռիկա |
Հասցէ | Doma laukums 6, Rīga, LV-1050[1] |
Հիմնադրուած է | 1920[1] |
Մակերես | 5727 քառակուսի մետր |
56°56′59″N 24°06′22″E / 56.94973°N 24.10598°E | |
Կայքէջ | lnmm.lv/lv/mmrb[1] |
Թանգարանային հաւաքածոյի պատմութիւն
ԽմբագրելԹանգարանի հաւաքածոյի հիմքը դարձաւ Ռիկացի բժիշկ, ճՆիկոլաուս ֆոն Հիմզելի (1729-1764) հաւաքածոն: Ռիկա քաղաքը 1866-ին ձեռք բերաւ երկար տարիներ Ռիկայի մէջ ապրող, բայց Իտալիա մեկնիլ ցանկացող, իտալացի առեւտրական Տոմենիքօ տէ Ռոպիանի (1793-1889) կերպարուեստի հաւաքածոն: Այդ հաւաքածոյին մէջ ներառուած էին հոլանտացի, գերմանացի, ֆրանսացի նկարիչներու բազմաթիւ ստեղծագործութիւններ: Այս երկու հաւաքածոները միաւորուեցան եւ Ռիկա քաղաքը որոշեց հիմնել արուեստի թանգարան: Տեղի բացակայութեան պատճառով նոր կազմաւորուած քաղաքային արուեստի պատկերասրահը 1879-էն մինչեւ 1905 տեղակայուեցաւ քաղաքապետ Լիուտվիկ Քերքովիուսի (1831-1904) տան մէջ։ Այդ ժամանակահատուածին հաւաքածոն արագ աճեցաւ բազմաթիւ նուիրատուութիւններու շնորհիւ: Հաւաքորդ եւ արուեստի հովանաւոր Ռէյնհոլտ Շիլլինկը (1819-1888) թանգարանին յանձնեց 30 կտաււ[3], քաղաքապետ Լիուտվիկ Քերքովիուսը՝ 26 կտաւ, եւ այլն: Գեղարուեստական առումով ամենամեծն ու կարեւորը Ֆրիտրիք Վիլհելմ Պրետերլոյի (1779-1862) նուիրատուութիւնն էր, որ թանգարանին յանձնեց 201 նկար, ինչպէս՝ հին հոլանտացի վարպետներու շուրջ 70 աշխատանք:
1905-ին քաղաքը կրցաւ բանալ իր սեփական թանգարանը՝ շուրջ 500 նկարներու հաւաքածոյով, ինչպէս նաեւ փոքրիկ քանդակներու հաւաքածոյով: Հաւաքածոն կը շարունակէր աճիլ եւ 1930-ին այն համալրուեցաւ գեղարուեստական առումով կարեւոր 19-րդ դարու պելճիքացի նկարիչներու աշխատանքներու հաւաքածոյով: 1945-էն ետք հաւաքածոն բաժանուեցաւ Լաթվիայի գեղարուեստի ազգային թանգարանի եւ Արեւմտաեւրոպական արուեստի թանգարանի միջեւ։ Սկսած 1952-էն Հին Արեւելքի եւ Հեռաւոր Արեւելքի բաժինները զգալիօրէն աճեցան: 1965-ին թանգարանը ստացաւ ներկայի անուանումը` Արտասահմանեան արուեստի թանգարան:
Ներկայիս թանգարանի հաւաքածոյին մէջ հաշուառուած է շուրջ 1000 կտաւ:
Հաւաքածոյ
ԽմբագրելԿտաւներ
Խմբագրել- Լուի-Լէոբոլտ Պուալի, «Ֆրեդերիկ Վիլհելմ Պրետերլոյի դիմանկարը», կտաւ/ իւղաներկ
- Անտօ Քարդէ, Idole (Révélation), կտաւ/ իւղաներկ, տեմպերայ, գուաշ, 1932.
- Անթօնիս վան Տէյք, «Ուիլեամ Բ.-ի դիմանկարը», կտաւ/ իւղաներկ, 1632.
- Մելքիոր տէ Քոնտէքուդէր, «Աքլորակռիւ», կտաւ/ իւղաներկ, 17-րդ դար
- Յակոբ վան Լոո, «Գիտնականի դիմանկար», կտաւ/ իւղաներկ, 1647
- Քլոտ Մոնէ, «Ձմեռնային լանդշաֆտ» (Sandviken), կտաւ/ իւղաներկ, 1895
- Նիկոլօ Ռենիէրի , «Երաժիշտներու հասարակութիւն», կտաւ/ իւղաներկ, 17-րդ դար
- Հիւպէր Ռոպէր, «Օքթավիանոս Օգօստոսի տաճարը Նիմի մէջ», կտաւ/ իւղաներկ, 1783
- Դանիէլ Զեկէրս եւ Լուքաս վան Ուտէն, «Լանդշաֆտային ծաղկաշղթայ», փայտ / իւղաներկ, 17-րդ դար
- Պարդոլոմէուս Սբրանկէր, «Ադամն ու Եւան», կտաւ/ տեմպերայ, 1593-1595.
- Անյայտ նկարիչ (Մայնի Ֆրանքֆուրդի դպրոցէն), «Ռեմոնդանդ մեխակներով մարդը», փայտ/ իւղաներկ, տեմպերայ, 16-րդ դարու սկիզբ
Քանդակներ
Խմբագրել- Luigi Bienaimé, «Bacchante, մարմար, 1847.
- Անթոնիօ Քանովա, «Հեպէ աստուածուհիի կիսանդրին», մարմար, 1819
- Ժան-Պադիսդ Քարպօ, «Պախանտէի կիսանդրին», պրոնզ, 19-րդ դար
- Ներքին Հռենոսի դպրոց, «Սուրբ Քադրին», տախտակ, 15-րդ դար
- Ֆրանսուա Փոմփոն, «Արջ», փայլող խեցեգործութիւն
- Օգիուսդ Ռոտէն, «Համբոյրը», պրոնզ, 1886
- Փիեդրօ Թեներանի, «Հոգեբանութիւն», մարմար, 19-րդ դարու կէսեր
- Վիքթոր Դիլկներ, «Հանս Մաքարդի կիսանդրին», պրոնզ, 19-րդ դարու վերջ
Հաստատում
Խմբագրել- Տիմիդրի Կուստով, Gondola, 2012
Objets d'Art
Խմբագրել- Արիդա արուեստանոց, Plate, ճենապակի, արծնապակի եւ խճաքար, 18-րդ դար
- Գուանչժոիի, Puzzle Ball with Sticks, փղոսկր, 20-րդ դար
- Ֆապերժէ, Bird Carafe, բիւրեղ եւ արծաթ, 19-րդ դար
- Մեյսենի ճենապակիի արուեստանոց, Ձնագունդերով զարդարուած վազ, ճենապակի, մօտ. 1740
- Էրնսդ Աւկուստ Լիւտերէն (Մէյսէն), Epergne, ճենապակի, ջնարակուած կտաւ, 1886
- Սեւրի ճենապակիի արուեստանոց, The Reaper, bisque porcelain, 1757-1766
- Վետկվուտ արուեստանոց, Vase with Relief Decoration, կաւ, 19-րդ դար
- Հնդկաստան, «Փիղ», փորագրուած փղոսկր, 19-րդ դար
- Ինտոնեսիա, Վայանկի ստուերային թատրոն, փայտ, բատիկ, բամբակ, կաշի, 21-րդ դար
Պատկերասրահ
Խմբագրել-
«Ֆրետերիք Վիլհելմ Պրետերլոյի դիմանկարը»
-
«Ուիլիամ Բ.-ի դիմանկարը»
-
«Պախանդէի կիսանդրին»
-
«Համբոյրը»
-
«Մերքուրի» (նախքան վերականգնելը)
-
«Հանս Մաքարդի կիսանդրին»
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ «Музей Рижская биржа и открытие новых выставок»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-19-ին։ արտագրուած է՝ 2012-03-09
- ↑ Valentīna Opalā Reinholda Filipa Šillinga kolekcja Ārzemju mākslas muzejā: katalogs 80p. Rīga DOMA 1999 ISBN 9984926273, ISBN 9789984926278
Աղբիւրներ
Խմբագրել- The Latvian Museum of Foreign Art, Riga : Western European art / text and selection by Ivars Runkovskis; translated from the Russian by Vladimir Visey; photographs by Vladimir Dorokhov Leningrad : Aurora Art Publishers, 182p 1986 ASIN B0012TCHWM