Գառնիկ (անձնանուն)
Գառնիկ, հայկական արական անուն։ Հայերէն գառն բառի փաղաքշական ձեւն է։ Կայ նաեւ Գառնուկ ձեւը։ Գառնիկ անձնանունը կը գործածուէր մինչեւ 6-րդ դար, այնուհետեւ դուրս եկած է գործածութենէ եւ կրկին վերականգնուած 19-րդ դարուն[1]:
Գառնիկ | |
---|---|
Տեսակ | արական եւ անձնանուն |
Սեռ | Արական |
Ծագում | |
Ծագման լեզու | Հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Կապուած յօդուածներ | «Գառնիկ» սկսող էջեր |
Գործածութիւններ
Խմբագրել- Գառնիկ, թոռը Գեղամ նահապետի։ Իր անունով կոչուած է Գառնի աւանը։
- Գառնիկ, թարգմանիչ, աշակերտ Սահակի եւ Մեսրոպի, ընկեր Եզնիկի եւ այլն։
- Գառնիկ, ճգնաւոր Բասենի Յօրնկայ գիւղէն։ Իր ձեռքին մէջ յայտնուելով Գրիգոր Լուսաւորչի նշխարները՝ բերաւ Թորդան 328 թուականին[2]:
- Գառնիկ, եպիսկոպոս, երկրորդ առաջնորդ Ցուրտաւի, յաջորդեց Ափոցի շուրջ 490 թուականին։
- Գառնիկ, եպիսկոպոս Ամարասի, ժամանակակից Վաչագան Գ.-ի։
- Գառնուկ, հայր մղտեսի Սահակի, որ 1427 թուականին Աստուածատուր քահանայէն գնեց Աւետարան մը 24 փլորինով եւ նուիրեց Ամասիոյ Ղազալա գիւղի Ս․ Սարգիս եկեղեցիին[3][4]: