Գաւառ, գաւառակ Արեւմտեան Հայաստանի մէջ: Կը գտնուեր Մեծ Զաբ գետի վտակ Գաւառասունի (Նեհի-չայ) հովիտի մէջ։ Վարչական կենտրոնը Գաւառ գիւղաքաղաքն է։

Աշխարհագրութիւն Խմբագրել

Գաւառ կը տարածուէր Վանա լճէն հարաւ-արեւելք եւ սահմանակից էր հիւսիսէն՝ Աղբակի Գաւառակին, արեւելքէն՝ Ուրմիային, արեւմուտքէն՝ Ջուլամերկի Գաւառակին։

Գաւառն իր տարածքով մօտաւորապէս կը համապատասխանէ Որսիրանք եւ Փոքր Աղբակ Գաւառներուն։

Տարածքի մէկ մասը դաշտային է, իսկ միւսը լեռնային։ Գաւառակը հարուստ է ջրով։

Բնակչութիւն Խմբագրել

19-րդ դարի վերջին ունէր 26200 բնակիչ, որմէ 2000-ը հայ էր։ Բնակչութեան մեծամասնութիւնը ասորիներ եւ քրտեր էին։

Տնտեսութիւն Խմբագրել

Բնակչութեան հիմնական զբաղմունքը երկրագործութիւնն եւ անասնապահութիւնն էր։ Հայերու մեծամասնութիւնը արհեստաւորներ եւ առեւտրականներ էին։

Հանքեր Խմբագրել

Գաւառի մէջ կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբիւրներ։ Շրջակայքում կան սեւակուճի պաշարներ։

Աղբիւրներ Խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն