Դաւթի Պարսետ (եբր.՝ קלע דוד[Քելահ Տավիտ]), նախկինին յայտնի որպէս Մոգական Գաւազան (եբր.՝ שרביט קסמים[Շարվիթ Քսամիմ]), Իսրայէլի Զինուած ոյժերու ռազմական համակարգ մըն է, որ համատեղ մշակուած է իսրայէլի Rafael Advanced Defense Systems-ի եւ ամերիկեան Raytheon ռազմական մատակարարներուն կողմէ թշնամական օդանաւերը, տրոնները, մարտավարական պալիսթիք, միջին եւ մեծ հեռահարութեան հրթիռները խափանելու համար, արձակուած 40-էն մինչեւ 300 քմ-էն մինչեւ 7.5 արագութեամբ[1]: Դաւթի Պարսետն ստեղծուած է փոխարինելու Իսրայէլի զինանոցի MIM-23 Hawk-ը եւ MIM-104 Patriot[2][3]:

Դաւթի Պարսետ համակարգը
Հրթիռաձիգ կայանի տեսքը

Stunner հրթիռները մշակուած են խոցելու համար ցածր թռչող նորագոյն սերնդի մարտավարական պալիսթիք հրթիռները, ինչպէս որ են ռուսական Իսգանտերը, չինական DF-15-ը[4][5][6]: Դաւթի Պարսետը գործողութեան անցած է 2017-ի ապրիլին[7]:

Իսրայէլէն Դուրս Հետաքրքրութիւն Խմբագրել

  Հնդկաստան 2010-ի Նոյեմբեր 17-ին Rafael's փոխնախագահ Լովա Տրորի հաստատած է, որ Հնդկաստանի զինեալ ոյժերը պատուիրած են Դաւթի Պարսետ համակարգ[8]:

2015-ի Հոկտեմբերին հրապարակուեցաւ, որ Ծոցի համագործակցութեան բոլոր վեց երկիրները հետաքրքրուած են իսրայէլական Դաւթի Պարսեթ համակարգներ ձեռք բերելու համար հակազդելու համար Իրանի հրթիռային սպառնալիքին[9]:

2016-ի Ապրիլին յայտարարուած է, Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը կրնայ դիմել Իսրայէլին[10]՝ Դաւթի Պարսետ համակարգ ձեռք բերելու համար:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. «Archived copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 July 2015-ին։ արտագրուած է՝ 2017-03-17 
  2. Israeli Patriot Replacement (անգլերէն)
  3. Ռազմ.info Իսրայէլը փորձարկած է «Դաւթի պարսետ» ՀՀՊ համակարգը
  4. «Israel scrambles the 8th Iron Dome unit with David’s Sling elements»։ Missilethreat։ 2014-07-11։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 9 April 2015-ին։ արտագրուած է՝ 2015-01-30 
  5. Israel Missile Chronology Nuclear Threat Initiative, 2010
  6. "New Israeli Anti-Rocket Projects Move Ahead", Aviation Week & Space Technology, Robert Wall, 06/23/2008
  7. Opall-Rome Barbara (April 2, 2017)։ «Israel marks operational deployment of David’s Sling»։ Defense News 
  8. India Defence Rafael Confirms Offer of Iron Dome, David's Sling to Indian Armed Forces (անգլերէն)
  9. Gulf countries interested in Israeli air defence systems - Armyrecognition.com, 15 October 2015
  10. Լրագիր.am Իսրայէլը Հայաստանին պիտի տրամադրի՞ «Դաւթի պարսետ»[permanent dead link]