Եդուարդ Յակոբեան
Եդուարդ Ստեփան Յակոբեան (7 Մարտ, 1920, Ֆայում, Եգիպտոս), խմբավար, երաժշտահան, երաժշտա-հասարակական գործիչ։
Եդուարդ Յակոբեան | |
---|---|
Ծնած է | 7 Մարտ 1920 |
Ծննդավայր | Ֆայում, Եգիպտոս |
Մահացած է | 20 Փետրուար 2004[1] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս |
Մասնագիտութիւն | խմբավար, երաժշտահան, |
Գործունէութիւն | երաժշտա-հասարակական գործիչ |
Ծնողներ | Ստեփան Յակոբեան |
Աւարտած է Գահիրէի Գալուստեան Ազգային, ապա՝ ֆրանսական վարժարանները, Փարիզի «Ցեզար Ֆրանք» երաժշտանոցը (1954)։ 1955 թուականէն երգեցողութեան ուսուցիչ է Գահիրէի Գալուստեան եւ Նուպարեան ազգային վարժարաններուն, կը ղեկավարէ «Շնորհալի», «Թաթուլ Ալթունեան», «Ազատ Մանուկեան» երգչախումբերը, հանդէս կու գայ համերգներով, դասախօսութիւններով։ Գրած է լարային թրիօ, սիմֆոնիք պարեր, սիմֆոնիք սուիթ, «Անտիք պոեմ»: Արժեքաւոր են «Քնարական երգեր», «Քուչակեան տաղեր», «Սրբազան տաղեր» [2] երգաշարերը, «Հայաստան, ապրիր յաւիտեան», «Հարազատ դպրոց» դպրոցական երգերու պրակները։Հայաստանի մէջ հանդէս եկած է (1969, 1983) հեղինակային համերգներով։
Աշխատասիրութիւն, հրատարակութիւն
Խմբագրել- Եդուարդ Յակոբեան Աշխատասիրած է՝ «Արուեստաբան-գրող հրապարակագիր Լիպարիտ Նազարեանց 1877-1947», երկերու հատընտիր ժողովածուն կազմած են՝ Եդուարդ եւ Մարկրիթ Յակոբեաններ [3]/
- «Ժամանակիցները Կոմիտասի Հմայքին տակ» Երաժշտական ուսումնասիրություններու եւ քննախոսականներու ժողովածու 1989թ.
Երգաշարերու Ձայնագրութիւններ եւ դաշնաւորումներ
ԽմբագրելԵդուարդ Յակոբեան ձայնագրած եւ դաշնաւորած է .-
Աղբիւրներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան
- ↑ Սրբազան Տաղեր
- ↑ Արուեստաբան-գրող հրապարակագիր Լիպարիտ Նազարեանց 1877-1947 / հեղինակ : Եդուարդ Յակոբեան - 1991
- ↑ Մանկա-Պատանեկան Երգափունջ / հեղինակ : Եդուարդ Յակոբեան 1997
- ↑ Փառք Քեզ, Տէր... Մաղթանք /հեղինակ : Եդուարդ Յակոբեան -1995
- ↑ Սրբազան երգեր
- ↑ Ազգային*Հայրենասիրական եւ Ազատագրական Պայքարի Երգեր