Եղեռնի Զոհերու Յուշարձան (Մարսէյլ)
43°16′14″N 5°23′20″E / 43.270607°N 5.388905°E
Եղեռնի Զոհերու Յուշարձան (Մարսէյլ) | |
---|---|
| |
Կը Գտնուի | Ֆրանսա, Մարսէյլ |
Շինութեան ձեւ | Յուշարձան |
Շինարար | Ճարտարապետ` Ալէն Փիրեան |
Ներկայ վիճակ | Կանգուն |
Եղեռնի զոհերու յուշարձան, յուշարձան Ֆրանսայի Մարսէյլ քաղաքի Պրատօ պողոտայի Մարսէյի Սուրբ Սահակ եւ Սուրբ Մաշտոց Թարգմանչաց Հայկական տաճարին բակին մէջ։
Պատմութիւն
ԽմբագրելՅուշարձանը նուիրուած է Մեծ եղեռնի զոհերու յիշատակին։ Յուշարձանին կառուցման աշխատանքները սկսած են 31 Մայիս 1970-ին, հիմնարկէքին առաջին քարը տեղադրած է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.։ Յուշարձանին բացումը կատարուած է 11 Փետրուար 1973-ին պետքարտուղար Ժոզէֆ Կոմիտիի գլխաւորութեամբ։ Արարողութեան մասնակցած է նաեւ Մարսէյի փոխքաղաքապետ Կասթօն Թէֆէրը[1]։
Հեղինակներ
Խմբագրել- Քանդակագործ` Թորոս Ռասթկէլէնեան
- Ճարտարապետ` Ալէն Փիրեան