Զվիատ Կամսախուրտիա
Զվիատ Կամսախուրտիա (վրաց.՝ ზვიად გამსახურდია, 31 Մարտ 1939 - 31 Դեկտեմբեր 1993), վրացի հանրային, քաղաքական եւ պետական գործիչ, գրող, գիտնական, այլախոհ, ազգայնական, բանասիրական գիտութիւններու տոքթոր: Վրացական ԽԸՀ Գերագոյն խորհուրդի նախագահ (1990-1991), նորանկախ Վրաստանի առաջին նախագահը (1991-1992):
Զվիատ Կամսախուրտիա վրաց.՝ ზვიად კონსტანტინეს ძე გამსახურდია | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | վրաց.՝ ზვიად გამსახურდია |
Ծնած է | 31 Մարտ 1939 |
Ծննդավայր | Թպիլիսի |
Մահացած է | 31 Դեկտեմբեր 1993 |
Մահուան վայր | Ձվելի Խիբուլա |
Քաղաքացիութիւն | |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրականության պատմաբան, բանասէր, գրաքննադատ |
Աշխատավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
Վարած պաշտօններ | Վրաստանի նախագահ? եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ? |
Անդամութիւն | Amnesty International? |
Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ? |
Ամուսին | Manana Archvadze-Gamsakhurdia? եւ Dali Lolua? |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Գամսախուրդիա? |
Երեխաներ | Tsotne Gamsakhurdia? |
Ստորագրութիւն![]() |
ԿենսագրութիւնԽմբագրել
Զվիատ Կամսախուրտիան 1939 թուականի Մարտ 31-ին ծնած է վրացի գրող Կոնստանտինէ Կամսախուրտիայի եւ Միրանտա Փալաւանտիշվիլիի ընտանիքին մէջ։ Հօր կողմէն նախնիները կը սերէն Ռուսիոյ կայսրութեան մէջ ազնուական համարուող Կամսախուրտիաներու տոհմէն, իսկ մօրական կողմէն՝ Փալաւանտիշվիլիներու իշխանական տոհմէն:
Քաղաքական ԳործունէութիւնԽմբագրել
Զվիատ Կամսախուրտիան Վրաստանի առաջին նախագահ ընտրուած է Գերագոյն խորհուրդի 1991 թուականի Ապրիլ 14-ի արտահերթ նիստին: Մայիս 26-ին կայացաւ առաջին նախագահական համընդհանուր ընտրութիւնը, որուն քուէներու 87% ցուցանիշով յաղթանակ տարաւ Զվիատ Կամսախուրտիան:[1]
1992 թուականի Յունուար 10-ին ռազմական յեղաշրջումի պատճառաւ Զվիատ Կամսախուրտիան հեռացաւ Թիֆլիսէն դէպի Ազրպէյճան[2], քաղաքական ապաստան խնդրելով, մերժում ստանալով, շարժուեցաւ դէպի Հայաստան եւ ապաստանեցաւ Իջեւանի մօտ:[3]
1993 թուականի Դեկտեմբերի վերջին Զվիատ Գամսախուրտիայի համար առաւել դժուար էր թաքնուել իրեն որոնող կառավարական ջոկատներէն: 1993 թուականի Դեկտեմբեր 31-ին ան մահացած է Սամեկրելո շրջանի Ծուելի Խիպուլա գիւղի տուներէն մեկէն ներս: Տանտէրի խօսքով Կամսախուրտիան ինքնասպանութիւն գործած է՝ ատրճանակէն իր գլխին կրակելով:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Los Angeles Times Soviet Union Nationalist Wins Easily in Georgia (անգլերէն)
- ↑ Register-Guard Zviad Gamsakhurdia.The convoy crossed into Azerbaijan about 9 a.m. at the town of Gandja, Azerbaijani officials said. Gamsakhurdia then spent five hours on the telephone trying to arrange political asylum. Azerbaijani president Ayaz Mutalibov refused to allow Gamsakhurdia anything beyond safe transit — and insisted that it be quick. (անգլերէն)
- ↑ Archives.am Զվիատ Կամսախուրտիա. «Ես չափէն աւելի մեղմ էի եւ համբերատար»