Վրացերէն
Template loop detected: Կաղապար:Տեղեկաքարտ Լեզու
Վրացերէն (ինքնանուանումը՝ ქართული ენა քարթուլի էնա), քարթվելական լեզվախումբի լեզու։ Վրաստանի պաշտօնականն լեզուն է եւ Կովկասի որոշ ազգութիւններու գրական լեզուն։
Վրացերէն կը խօսի Վրաստանի բակչութիւնը եւ մի քանի հարիւր հազարը՝ այլ երկիրներուն մէջ, հիմնականին Ռուսիոյ, ԱՄՆ-ու, Իրանի եւ Թուրքիոյ։
Դասակարգում
ԽմբագրելՎրացերէնը առաջատար լեզուն է Քարթվելական լեզուաընտանիքի, որուն մէջ կը մտնեն նաեւ սուաներէնը, մինկրելերէնը եւ լազերէնը։
Քերականութիւն
ԽմբագրելԲառակազմութիւն
ԽմբագրելԹուական Անուններ
ԽմբագրելՎրացերէնի մէջ թիւերուն անունները կը կառուցուեն պարզ անուններէն, որոնք տասներկուսն են՝ 1-ერთი (էրթի), 2-ორი (օրի), 3-სამი (սամի), 4-ოთხი (օթխի), 5-ხუთი (խութի), 6-ექვსი (էքվսի), 7-შვიდი (շվիտի), 8-რვა (րվա), 9-ცხრა (ցխրա), 10-ათი (աթի), 20-ოცი (օցի) եւ 100-ასი (ասի):
11-էն մինչեւ 19 թիւերու անունները կը կազմուեն 1-էն մինչեւ 9 թիւերու անուններուն կցելով. առջեւէն՝ թ («աթիի» կրճատ ձեւը) եւ ետեւէն՝ մէտի (=աւելի): Որոշ պարագաներուն նախածանցուած թ-ն արմատական թուականի առաջին բաղաձայնի հետ միաձուլուելով կը ձեւաւորէ նոր բաղաձայն մը՝ թ+ս→ց, թ+շ→չ, թ+ց→ց, կամ յառաջ կը բերէ արմատի առաջին բաղաձայններու փոխատեղութիւն՝ թ+րվ→թվր:[1][2]
11-თერთმეტი (թէրթմետի), 12-თორმეტი (թորմետի), 13-ცამეტი (ցամետի), 14-თოთხმეტი (թոթխմետի), 15-თხუთმეტი (թխութմետի), 16-თექვსმეტი (թեքվսմետի), 17-ჩვიდმეტი (չվիտմետի), 18-თვრამეტი (թվրամետի) եւ 19-ცხრამეტი (ցխրամետի):
Շաբթուայ անունները
ԽմբագրելՇաբթուայ առաջին չորս օրերու անուններու կառուցուածքը կը նմանի նոյնի հայերէնին՝
- երկուշաբթի-ორშაბათი (օրշապաթի)
- երեքշաբթի-სამშაბათი (սամշապաթի)
- չորեքշաբթի-ოთხშაბათი (օթխշապաթի)
- հինգշաբթի-ხუთშაბათი (խութշապաթի)
Գոյական Անուններ
ԽմբագրելԳոյականներու ժամանակային կամ տարածական կապերը արտայայտելու համար կը կիրառուեն ածանցներ ու կապային բառեր, որոնք ունեն իրենց նշանակութիւնները՝
- -վիթ՝ պէս, նման (պավշվիվիթ՝ երեխայի նման)
- -զէ՝ վրայ
- -թան՝ քովը
- -թան էրթատ՝ հետ, միասին (տետասթան էրթատ՝ մայրիկին հետ միասին)
- -շի՝ մէջ, ներս (քալաքշի՝ քաղքին մէջ)
- -տան՝ (որեւէ մի տեղ)-էն
- -կան՝ (որեւէ մի անձ, առարկայ)-էն
- կամօ՝ պատճառաւ (շենս կամօ՝ քու պատճառաւ)
- կարտա՝ բացի
- կարէշէ՝ առանց (մշոպլեպիս կարէշէ՝ առանց ծնողքի)
- -թվիս՝ համար (մեգոպրեպիսթվիս՝ ընկերներուն համար)
- միեր՝ (միջոց)-ով
- մակիվրատ՝ փոխարէն
- -ցին՝ առաջ, միչեւ, դիմաց
- -մտէ՝ մինչեւ (խուալամտէ՝ մինչեւ վաղը)
Դերանուններ
ԽմբագրելԱղիւսակին մէջ բերուած են բոլոր վեց անձնական դերանուններու խոնարհումները՝
Ուղղական | Գործառնական | Տրական | Սեռական | Գործիական | Մակբայական | Կոչական | |
---|---|---|---|---|---|---|---|
1ին դէմք (եզակի) | մէ | մէ | մէ | չէմ(ս) | չեմիթ | չեմատ | - |
2րդ դէմք (եզակի) | շէն | շէն | շէն | շէն(ս) | շէնիթ | շէնաթ | շէ՛ |
3րդ դէմք, խօսողին մօտ (եզակի) | էս | (ա)ման | (ա)մաս | (ա)միս | (ա)միթ | (ա)մատ | - |
3րդ դէմք, հասցէատէրին մօտ (եզակի) | էկ | մա(կա)ն | մա(կա)ս | մ(ակ)իս | մ(ակ)իտ | մա(կա)տ | - |
3րդ դէմք, հեռուէն (եզակի) | իս / իկի | (ի)ման | (ի)մաս | (ի)միս | (ի)միթ | (ի)մատ | - |
1ին դէմք (հոգնակի) | չվէն | չվէն | չվէն | չվէն(ս) | չվէնիտ | չվէնատ | - |
2րդ դէմք (հոգնակի) | թքվէն | թքվէն | թքվէն | թքվէն(ս) | թքվէնիթ | թքվէնատ | թքվէ' |
3րդ դէմք, խօսողին մօտ (հոգնակի) | էսէնի | (ա)մաթ | (ա)մաթ | (ա)մաթ | (ա)մաթ | (ա)մաթ | - |
3րդ դէմք, հասցէատէրին մօտ (հոգնակի) | էկէնի | մա(կա)թ | մա(կա)թ | մա(կա)թ | մա(կա)թ | մա(կա)թ | - |
3րդ դէմք, հեռուէն (հոգնակի) | իսինի | (ի)մաթ | (ի)մաթ | (ի)մաթ | (ի)մաթ | (ի)մաթ | - |
Ինչպէս կ'երեւի աղիւսակէն, երրորդ դէմքի բոլոր ձեւերը, բացառութեամբ ուղղականի, կը ներկայացուեն երկու տարբեր եղանակներով՝ դերանունի սկիզբին ի-ով կամ՝ առանց: Լրացուցիչ ի-ն ունի «ուղղութեան» նշանակութիւն:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Boeder, Winfried (2005)։ «The South Caucasian Languages»։ Lingua 115: 21։ doi:10.1016/j.lingua.2003.06.002։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2017-11-18
- ↑ Hewitt (1995), pp. 51–54.