Էբբլ Մէքնդօշ
Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերութեան անհատական համակարգիչներու մի քանի սերունդներու բրենդային անունն է։ Իր անուանումը ստացած խնձորներու McIntosh տեսակէն՝ Macintosh 128K առաջին Macintosh համակարգիչը թողարկուած է 1984-ի Յունուար 24-ին, որ ներկայացուած է Սթիվ Ճօպզի կողմէն։ Ան կ'օգտագորուէր օգտագործողի կրաֆիգական ինդըրֆեյսը (GUI) եւ մկնիկը՝ այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարեն։ Այն շուկային մէջ մեծ մասայականութիւն վայելող առաջին անհատական համակարգիչն էր։ Mac-երու ներկայիս լայն տեսականին կ'ընդգրկէ ինչպէս Էբբլի նախնական մակարդակի Mac mini սեղանադիր համակարգիչները, այնպէս էր Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգիչները հիմանակնի մէջ նախատեսուած են տան, կրթութեան ոլորտի եւ պրոֆեսիոնալ ստեղծագործողներու համար։ Mac-երու արտադրանքը հիմնուած է հորիզոնտալ ինտեգրացիայի մոդելի վրայ, որմով Apple կ'օժանդակէ իր ամբողջ սարքակազմի ստեղծմանը եւ կը մշակէ իր սեփական MacOS օպերացիոն համակարգիչը, որը եւ ի սկզբանե կը տեղադրուի բոլոր Mac-երու վրայ։ Այս կը տարփերի IBM PC համատեղելի համակարգիչներու, երբ մէկ ընկերութիւնը կը ստեղծէ օպերացիոն համակարգիչը, իսկ այլ ընկերութիւնները կը ստեղծեն սարքակազմը։ Ժամանակակից Mac-երը (2006 թ երկրորդ կեսէն արտադրուած) այլ անձնական համակարգիչներու նման կարող են աշխատիլ տարբեր օպերացիոն համակարգիչներու ղեկավարութեամբ, այդ թուին նաեւ Linux, FreeBSD, Windows եւ այլն։
Մաքնդօշը իր ստեղծման առաջին իսկ օրէն հավաքականօրէն եւ անհատապէս կը կոչուի Mac. Քանի որ Մաքնդօշը շատ սուղ էր, վաճառքի մէջ անոնց գերազանցեց IMB-ը իր անհատական համակարգիչներու անհամեմատ աւելի ցած գինով եւ ուղեկցվող կլոնային շուկայով։
Աղբիւրներ
Խմբագրել- Lua error in Մոդուլ:Official_website at line 103: attempt to call upvalue 'makeUrl' (a nil value).
- Making the Macintosh: Technology and Culture in Silicon Valley
- Overview of Macintosh Opposite to PC
- Adams Noah (January 24, 2014 [January 25, 1984])։ «The MacIntosh Computer Is a Calculated Risk»։ All Things Considered։ NPR։ արտագրուած է՝ հունվարի 30, 2014 Period interview about the introduction of the Macintosh.