Էվրիփու նեղուցի կամուրջներ
Էվրիփու նեղուցի կամուրջներ, Էվրիփու նեղուց, էվոյիքոս ծոց, Յունաստան։
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԵրկու կամուրջներ Էվրիփու նեղուցը կը ճեղքեն (երկուքն ալ Հալքիտա)․ նոր (բարձր) կամուրջը եւ հին (շարժուն) կամուրջը։
Հին կամուրջ
ԽմբագրելՀին կամուրջը (կամ շարժուն) կամուրջը կը սահի (կը բացուի), որպէսզի թոյլատրէ նաւագնացութիւնը։ Կը գտնուի նեղուցին ամենանեղ մասը։ 1858-ին կառուցուած «ետ քաշուող» կամուրջը, 1896-ին կը փոխարինուի պտտուող կամուրջով։ Իսկ ներկայ շարժուն կամուրջը կառուցուած է 1962-ին եւ վերանորոգուած է 1998-ին։
Պատկերասրահ
Խմբագրել-
Հին կամուրջը
-
Straight of Evripos old bridge Chalkida Greece.jpg
-
Էվրիփու նեղուց․ շարժուն կամուրջը
Նոր կամուրջ
ԽմբագրելՆոր կամուրջը կամ Էվրիփուս կամուրջը, 395 մեթր երկարութեամբ, կառուցուած է 1992-ին։ Կը գտնուի Հալքիտա քաղաքին հարաւ-արեւմուտքը։
Կայմապարան կամուրջին երկարութիւնը երկու անցուղիներով միասին (դէպի արեւմուտք եւ դէպի հիւսիս) 694,5 մ․ է, իսկ լայնքը 12,5 մ։ Բարձրութիւնն է 34,5 մ․։
Կամուրջին կառուցման աշխատանքները սկսան 1985 Մայիսին եւ աւարտեցան 1993-ին։ Բացումը տեղի ունեցաւ 9 Յուլիս 1993-ին։
Պատկերասրահ
Խմբագրել-
Նոր (բարձր) կամուրջը
-
Նոր (բարձր) կամուրջը, երկու անցուղիներով
-
Նոր (բարձր) կամուրջը
-
Նոր (բարձր) կամուրջը
-
Նոր (բարձր) կամուրջը իրիկնամուտին