Թալինի Կաթողիկէ Եկեղեցի

Թալինի Կաթողիկէ եկեղեցի, Թալինի Կաթողիկէ եկեղեցի, եռախորան գմբէթաւոր պազիլիկ տիպի եկեղեցի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հիւսիս-արևելեան եզրամասին մէջ։ Պազիլիկ և խաչաձեւ եկեղեցիներու իւրօրինակ զուգորդական նմուշ մըն է։ Տաճարի կառուցման վերաբերեալ մատենագրական և վիմագրական վկայութիւններ պահպանուած չեն, սակայն հատակագծային և ծաւալատարածական հորինվածքներու, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցներու և շինարարական առանձնահատկութիւններու վերլուծութիւնը ենթադրել կ'ուտան, որ ան կառուցուած է 7-րդ դարու երկրորդ կէսին։ Շինարարութիւնը կը վերագրուէ Կամսարական տոհմին։

Հատակագիծ Խմբագրել

Թալինի տաճարի արտաքին չափերն են 17,8 x 34,3 մէթր, աղօթասրահին չափերն են՝ 15,80 x 7,0 մէթր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսաւոր, սակայն գմբեթաւոր մոյթերով մասնատուած ներքին տարածութիւն։ Ներսի պատերը ծեփուած են եղած կրաշաղախի բարակ շերտով մը, որու վրայ տեղ-տեղ պահպանուած են երբեմնի որմնանկարներու պատառիկներ։