Թեմփուրա

Ճափոնական խոհանոցի ճաշատեսակ։

Թեմփուրա (Ճափոներէն՝ 天ぷら or 天麩羅), ճափոնական խոհանոցի ճաշատեսակ է, որ սովորաբար բաղկացած է ծովամթերքէ, միսէ եւ բանջարեղենէ, որոնք ծեծուած ու խոր տապակուած են[1]:

Թեմփուրա
天ぷら or 天麩羅
Ենթատեսակ agemono?, Խոհանոց (ավանդույթներ)? եւ սնունդ
Առաջացման երկիր Ճափոն

Բաղադրիչներ Խմբագրել

Թեմփուրային խմորին բաղադրիչներն են` ցորենի ալիւրը, պէյքինկ սոտան, հաւկիթը, ձէթը, աղը եւ այլազան համեմունքներ` խառնուած սառ ջուրի հետ: Ստացուած թանձրուկին մէջ ճափոնցիները կը թաթխեն ծովախեցգետին, զանազան ծովային պտուղներ, բայց նաեւ` ստեպղին, սոխ, սունկ եւ ապա կը տապկեն տաք ձէթի մէջ:

Բանջարեղէններու կեղեւներու Թեմփուրա Խմբագրել

Բաղադիչնեչն են՝ գաւաթ ալիւր, հաւկիթ (սառնարանէն ելած, պաղ ըլլալը պայման է), սառնարանէն ելած պաղ ջուր, աղ, սեւ պղպեղ

Պատրաստութիւն Խմբագրել

Խորունկ ամանի մը մէջ թել դգալով խառնել ալիւրը, ջուրը եւ հաւկիթը: Ստացուած թանձրուկին մէջ թաթխել ստեպղինի, դդումի, գետնախնձորի, շողգամի կամ այլ բանջարեղէնի մաքուր կեղեւները, ապա տապկել տաք բուսական ձէթի մէջ, փոխադրել ծծուն թուղթի վրայ, աղել, համեմել եւ մատուցել[2]:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Kobayashi Katsuyo (2000)։ The quick and easy Japanese cookbook: great recipes from Japan's favorite TV cooking show host (անգլերէն)։ Kodansha International։ էջ 23։ ISBN 4-7700-2504-1 
  2. «Ձեր Ընտրութիւնը Կը Պատմէ Ձեր Մասին. Ո՞ր Աթոռը Կ՛ընտրէիք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-06