Թոմ Հենքս
Թոմ Հենքս, (անգլ.՝ Tom Hanks, իսկական անուն մականունը՝ Թոմաս Ճեֆֆրի Հենքս, 9 Յուլիս 1956, Քոնքորտ, Քալիֆորնիա), ամերիկացի շարժապատկերի դերասան, նաեւ արտադրող, թատերագիր, բեմադրիչ եւ երաժշտահան, Օսքարի կրկնակի դափնեկիր։
Թոմ Հենքս անգլերէն՝ Tom Hanks | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Thomas Jeffrey Hanks |
Ծնած է | 9 Յուլիս 1956 |
Ծննդավայր | Քոնքորտ, Քալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Յունաստան |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր | California State University, Sacramento եւ Chabot College |
Երկեր/Գլխաւոր գործ | Խաղալիքների պատմություն?, Մեծ?, Փրկել շարքային Ռայանին?, Ֆորեսթ Գամփ?, Ֆիլադելֆիա (ֆիլմ)?, Լքվածը? եւ Կանաչ մղոն? |
Տեսակ | Կատակերգութիւն եւ մելոդրամա? |
Մասնագիտութիւն |
դերասան, թատերագիր, բեմադրիչ, արտադրող |
Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա?[1], Ամերիկայի ռեժիսորների գիլդիա?[2], SAG-AFTRA? եւ ԱՄՆ Սցենարիստների Գիլդիա? |
Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ամուսին |
Սամանթա Լուիս (1978-1987) (2 երեխայ) Ռիթա Ուիլսըն (1988-) (2 երեխայ) |
Ծնողներ | հայր՝ Ամոս Մեֆորդ Հենքս?, մայր՝ Ջանեթ Մերիլին Ֆրեյգեր? |
Երեխաներ | Քոլին, Էլիզապէթ, Չեսթըր, Թրուման |
Օսքարի պատմութեան մէջ միայն դերասաններ Թոմ Հենքսը եւ Սփենսըր Թրեյսին յաջողած են ստանալ 2 Օսքար լաւագոյն դերասանի համար անուանակարգին անընդմէջ։
Կենսագրութիւն
ԽմբագրելԹոմ Հենքսը ծնած է 9 Յուլիս 1956-ին Քալիֆորնիա նահանգի Քոնքորտ քաղաքին մէջ։ Անոր հայրը խոհարար էր, կ'աշխատէր տեղի ճաշարաններէն մէկուն մէջ, մայրը կ'աշխատէր նոյն ճաշարանին մէջ որպէս մատուցողուհի։ Ան տան երրորդ երեխան էր։ Անոր ծնունդէն 5 տարի ետք անոր ծնողները բաժնուեցան եւ ինք ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանտրուն սկսան բնակիլ հօր հետ առանձին։ Արդէն պատանեկան հասակին Թոմի մօտ կը նկատուէր դերասանական տաղանդ։ Քալիֆորնիոյ ինստիտուտ ընդունուելէն ետք ան կիսատ թողեց ուսումը եւ միացաւ Քլիւլենտի մէջ հանդէս եկող դերասանական փոքր խումբի մը։
Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցւոյ անդամ է։ 2 անգամ ամուսնացած է՝ 1978 թուականին Սամանթա Լուիսի հետ, որմէ բաժնուած է 1987 թվականին։ Ներկայիս ամուսնացած է դերասանուհի Ռիթա Ուիլսոնի հետ։
Ասպարէզ Եւ Մրցանակներ
ԽմբագրելՇարժապատկերի իր առաջին նշանաւոր դերը 1998-ին նկարահանուած «Մեծը» ֆիլմին մէջ էր։ Իր արդէն շուրջ 40 տարուան շարժապատկերի ասպարէզի ընթացքին նկարահանուած է ամերիկեան շատ մրցանակներու արժանացած ֆիլմերու մէջ։ 61 տարբեր շարժապատկերի մրցանակ ստացած է, ներկայացուած եղած է այլ 57-ի, որոնցմէ են՝
- 2 Օսքար - Օսքար լաւագոյն դերասանի համար անուանակարգին, ներկայացուած է 5 անգամ
- 5 Ոսկէ Աշխարհ, ներկայացուած է 8 անգամ
- 4 Էմմի (մրցանակ, արեւմտահայերէն)
- Պերլինի շարժապատկերի փառատօնի մրցանակ
- 3 անգամ ներկայացուած է BAFTA-ի եւ այլն։
2006-ի տուեալներով ամերիկեան դերասաններէն Թոմ Հենքսի մասնակցութեամբ ֆիլմերը եղած են ամենաշահութաբեր։ Անոր մասնակցութեամբ ֆիլմերու ընդհանուր շահոյթը կազմած է մօտաւորապէս 6 միլիառ տոլար, որոնցմէ ամենաեկամտաբերը «Տա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։ Թոմ Հենքսը նաեւ շարժապատկերի պատմութեան ամենամեծ պատիւ ստացած դերասաններէն է։ «Հրեշտակներ եւ հրէշներ» ֆիլմի համար ան ստացած է 51 միլիոն տոլար, անկէ շատ դերասաններէն ստացած է միայն Ճոնի Տեփը «Քարիպեան ծովի ծովահենները. տարօրինակ ափերու վրայ» ֆիլմի համար (56.5 միլիոն տոլար)։
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԽաղացած է մօտ 55 ֆիլմի մէջ, նաեւ 36 ֆիլմի արտադրող է, 8 ֆիլմերու բեմադրիչ եւ երաժշտահան, 6 ֆիլմի թատերգութեան հեղինակ։
Ամէնէն նշանաւոր ֆիլմերն են՝
- 1980 - «Ան Գիտէ, Որ Դուք Մինակ Էք»
- 1984 - «Փայլ»
- 1985 - «Տղաներու Ընկերակցութիւն»
- 1985 - « Մէկ Կարմիր Կօշիկով Մարդը»
- 1986 - «Պարտքի Փոս»
- 1985 - «Կամաւորները»
- 1986 - «Ընդհանուր Ոչինչ»
- 1987 - «Չարի Ցանցերը»
- 1988 - «Մեծը»
- 1988 - «Հրապոյր»
- 1989 - «Թիորներն ու Խուչը»
- 1989 - «Արուարձան»
- 1990 - «Սնափառութեան Խարոյկ»
- 1990 - «Ճոն Ընդդէմ Հրաբուխի»
- 1992 - «Լեռնագագաթ Բարձրացողները»
- 1993 - «Անոնց Սեփական Լիկան»
- 1993 - «Անքունները Սիեթլի Մէջ»
- 1993 - «Ֆիլատելֆիա»
- 1994 - «Ֆորեսթ Գամփ»
- 1995 - «Ափոլլօն 13»
- 1996 - «Այն, Ինչ Որ Կ'ընես»
- 1998 - «Փրկելով Շարքային Ռայանին»
- 1998 - «Դուք Նամակ Ունէք»
- 1999 - «Կանաչ Մղոն»
- 2000 - «Լքուածը»
- 2002 - «Անիծուած Ուղի»
- 2002 - «Բռնէ Ինծի, Եթէ Կարող Ես»
- 2004 - «Տերմինալ»
- 2004 - «Ճենթլմեններու Խաղը»
- 2004 - «Էլվիսը Կը Լքէ Շէնքը»
- 2006 - «Տա Վինչիի Ծածկագիրը»
- 2007 - «Չարլի Ուիլսոնի Պատերազմը»
- 2008 - «Մեծն Բակ Յովարդը»
- 2009 - «Հրեշտակներ Եւ Հրէշներ»
- 2011 - «Լարրի Քրաուն»
- 2012 - «Պոնիի Հպումը»
- 2012 - «Կորսնցուցած Սիմվոլ»
- 2013 - «Կապիտան Ֆիլիփս»