Թուրքանա լիճի ազգային պուրակներ
Թուրքանա լիճի ազգային պուրակներ (անգլ․՝ Lake Turkana National Parks)․ երեք պուրակներու խումբ տարածուած Թուրքանա լիճին շուրջը, Քենիա։ Երեք ազգային պուրակներու շրջանը գաղթող թռչուններու կայան է, ինչպէս նաեւ Նեղոսի կոկորդիլոսի, ձիագետի եւ օձերու վայր։ 1997-ին յայտարարուած է Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Յուշարձան, իսկ 2001-ին անոր սահմանները ընդարձակուած են։ Լիճին արեւելեան ափին գտնուող Քուպի Ֆորա վայրը կան բրածոներ եզակի իրենց տեսակով։ Թուրքանա լիճին ազգային պուրակները կը բաղկանան Սիպելոյ Ազգային Պուրակէն եւ Թուրքանա լիճին երկու կղզիներէն՝ Կեդրոնական կղզիէն եւ Հարաւ Կղզիէին։
Եունեսքոյի Համաշխարհային ժառանգութեան Յուշարձան | |
---|---|
Թուրքանա լիճի ազգային պուրակներ | |
Lake Turkana National Parks | |
Թուրքանա լիճի ազգային պուրակներ | |
Երկիր | Քենիա |
Շրջան | Ափրիկէ |
Տարածութիւն | 161 485 հեկտար |
Պատկերասրահ
Խմբագրել-
Թուրքանա լիճ եւ Հարաւ կղզին
-
Կեդրոնական կղզին
-
Ֆլամինկօ լճակ, Կեդրոնական կղզի, Թուրքանա լիճ
-
Թիլիափա լճակ, Կեդրոնական կղզի, Թուրքանա լիճ
-
Քուրքանա լիճի հարաւային ծայրամաս․ իրարայաջորդ լաւայաին ժայռեր
-
Լիճին ձկնորսներէն
-
Քուպի Ֆորա
-
Թուրքանա լիճ, արեւամար