Թրիզոնիա
Թրիզոնիա (յուն․՝ Τριζόνια), կղզի, Կորնթոսի ծոց, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Թրիզոնիա | |
յուն․՝ Τριζόνια | |
Երկիր | Յունաստան |
Տարածութիւն | 2,24 քմ² |
Բնակչութիւն |
55 մարդ (2021), 82 մարդ (2001), 98 մարդ (1991), 64 մարդ (2011), 288 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Կորնթոսի Ծոցը |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԹրիզոնիա Կորնթոսի ծոցին մեծագոյն եւ միակ բնակուած կղզին է եւ մաս կը կազմէ համանուն Թրիզոնիա կղզեխումբին։ Տարածութիւնն է 2,5 քլ․², իսկ բնակչութեան թիւը 64 է։ Թրիզոնիա կղզեխումբին մնացեալ անբնակ կղզիներն են՝ Այիօ Իոանիս, Փլանեմի եւ Փրասուտի։ Կղզին շատ մօտիկ է Կեդրոնական Յունաստանի Ֆոքիտա նահանգին։
Կղզիին կեդրոնը կը գտնուի բնակավայրը եւ բնական նաւահանգիստը․ ապահով վայր փոքր զբօսանաւերու, առագաստանաւորու համար։ Բարձրագոյն կէտն է Այթորահի, 106 մ․։
Կղզին ունի երեք ծովափներ։ Մեծագոյնը՝ Փունտա, կարմրագոյն աւազով, նաւակայքէն 2 քլ․ հարաւ-արեւելք հեռու։ Մնացեալ երկու ծովափները՝ Ասփրա Հալիքիա եւ Քափսալես, կը գտնուին կղզիին հարաւ եւ արեւմտեան մասը, Պելոպոնեսին դիմաց։
Բնապահպանում
ԽմբագրելԿանանչապատ կղզի է եւ ունի հարուստ բուսականութիւն․ ձիթենիներ, նշենիներ, որթատունկեր, փշոտ թզենիներ, փշասարդեր, նոճիներ, եւկալիպտոսներ, «սհինուս», ցած թուփերու տեսակներ, եւայլն։ Բնական գեղեցկութեամբ օժտուած կղզի է եւ նկարագրուած է իբրեւ «Բացառիկ Բնական Գեղեցկութեամբ Գեղագիտական վայր»։ Կղզիին վրայ արգիլուած է ինքնաշարժներու շրջագայութիւնը։ Կղզին այցելողները, իրենց ինքնաշարժները դիմացի մօտակայ ափին (Կեդրոնական Յունաստանի Ֆոքիտա նահանգ) կը ձգեն եւ փոքր նաւակներով կղզին կը հասնին։
Պատկերասրահ
Խմբագրել-
Թրիզոնիա (սեւագծուած քառանկիւնին մէջ), Կորնթոսի ծոց, նկարուած Պելոպոնեսի ափերէն
-
Թրիզոնիա, Կորնթոսի ծոցին մէջ․ նկարուած Կեդրոնական Յունաստանի մայրցամաքէն՝ Նաֆփաքթոյի ափերէն, Ֆոքիտա։ Դիմացը՝ Պելոպոնես
-
Թրիզոնիա․ նկարուած Ֆոքիտայէն
-
Թրիզոնիա․ շատ մօտիկ Կեդրոնական Յունաստանի մայրցամաքին
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Թրիզոնիա (յունարէն)
- ↑ Թրիզոնիա(յունարէն)
- ↑ 2011-ի Յունաստանի մարդահամար(յունարէն)
- ↑ filotis - թրիզոնիա, «Բացառիկ Բնական Գեղեցկութեամբ Գեղագիտական վայր»(յունարէն)
- ↑ Թրիզոնիա, տեղեկութիւններ(յունարէն)