Իզապէլ Պայրագտարեան
Իզապէլ Պայրագտարեան (1974[1][2][3][…] կամ 1 Փետրուար 1974, Զահլէ, Լիբանան[4]). օփերային երգչուհի (սոփրանօ) Առաջադրուած է «Կրեմմի» մրցանակի։ 2002 թուականին ձայնագրուած է Գանատահայ ռեժիսոր Ատոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործութիւններէն։
Իզապէլ Պայրագտարեան | |
---|---|
| |
Ծնած է | 1974[1][2][3][…] կամ 1 Փետրուար 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Զահլէ, Լիբանան[4] |
Քաղաքացիութիւն | Քանատա |
Ուսումնավայր |
Թորոնթոյի Համալսարան Թագավորական երաժշտական ակադեմիա? Senator O'Connor College School? |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի, երաժշտագէտ |
Ամուսին | Սէրուժ Գրաճեան |
Կայքէջ | bayrakdarian.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելԻզապէլ Պայրագտարեանը ծնած է Լիբանանի Զահլէ քաղաքը։ Հանդէս եկած է Լիբանանի հայկական եկեղեցական համոյթին մէջ, այնուհետեւ տեղափոխուերէ է Գանատա, շարունակեր է երգել Թորոնթոյի հայկական եկեղեցական համոյթի մէջ։ 1997 թուականին աւարտեր է Թորոնթոյի համալսարանը: Հանդէս եկած է աշխարհի տարբեր բեմերու վրայ, արժանացեր բազմաթիւ բարձրագոյն պարգեւներու եւ մրցանակներու՝ Տոմինկոյի վոքալիսթներու մրցոյթի առաջին մրցանակին, Մեծ Բրիտանիոյ թագուհի Եղիսաբէթ 2-րդի ոսկէ մետալի, «Մեսրոպ Մաշտոց» Մետալ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ 15 Օգոստոս 15, 2004-ին եւ այլն։
Իզապէլ Պայրագտարեանի ձայնասկաւառակը Գանատայի մէջ ճանչցուած է լաւագոյնը։ Հանդէս կու գայ Նիւ Եորքի «Մեթրոփոլիթէն» օփերային թատրոնի մեներգչուհի, կը համագործակցի աշխարհի լաւագոյն ֆիլհարմոնիք նուագախումբերու հետ։ Ելոյթներով հանդէս եկած է Բլասիտօ Տոմինկոյի, Եօ-Եօ Մայի, Փինչաս Զուքերմանի հետ։
2002 թուականին ձայնագրուած է Գանատահայ ռեժիսոր Ատոմ Էկոյեանի «Արարատ» ֆիլմի համար՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործութիւններէն։ Իր ձայնը կը հնչէ նաեւ «Մատանիներու տիրակալը» ֆիլմին մէջ։
Հայաստան կատարած այցելութիւններու ժամանակ հանդէս եկած է Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբի հետ [5]::
Այժմ ան կը ծառայէ որպէս Ձայնի փրոֆեսորի օգնական, Քալիֆորնիայի Սանթա Պարպարա համալսարանին մէջ:
Մրցանակներ
Խմբագրել- 2009 թ. առաջադրուած է «Կրեմմի» մրցանակի՝ լաւագոյն վոքալ կատարման համար։
- Գանատայի արուեստի խորհուրդի մրցանակ
- «Մեթրոփոլիթեն» օփերայի ազգային խորհուրդի մրցանակ, 1997
- Փլասիտօ Տոմինկօյի մրցոյթի 1-ին մրցանակ
- Էլիզապէթ թագուհիի կողմէն՝ ոսկէ մետալ, 2000
- Juno-ի 4 մրցանակ
Ընտանիք
Խմբագրել2004 թուականին ամուսնացեր է դաշնակահար Սերուժ Գրաճեանի հետ։ Ունին երկու երեխայ՝ որդին՝ Արի եւ դուստրը՝ Լիան։
Ժապաւէններ
Խմբագրել- Օփերային գիշեր Քէօլն (2005)
- Հենտել. Քսերքսես (Օփերա) (2005)
- «Երկար ճանապարհ դէպի տուն» (2005)
- Մոցարդ. Տոն Ժուան (Օփերա), ուղիղ հեռարձակում Զալցբուրկէն (2006)
- Great Performances at the Met: Կախարդական սրինգ (2007)
- Օփերա աստղերու տակ (2007)
Աղբիւրներ
Խմբագրել- Իզապէլ Պայրագտարեան Իր Տիրական Ներկայութեամբ Գերեց Եւ «Գրաւեց» Հանդիսականները[permanent dead link]
- Իզապէլ Պայրագտարեան Ելոյթ Կունենայ Արեւմտեան Թեմի Սրբոց Ղեւոնդեանց Տաճարին մէջ
- Կոմիտաս Վերակենդանացաւ Իզապէլ Պայրագտարեանի Շունչին Տակ
- ԿՈՄԻՏԱՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱՒ ԻԶԱՊԷԼ ՊԱՅՐԱԳՏԱՐԵԱՆԻ ՇՈՒՆՉԻՆ ՏԱԿ
- Քալիֆորնիայի Սանթա Պարպարա համալսարան Archived 2020-09-19 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 4,0 4,1 4,2 (unspecified title) — 2017.
- ↑ Իզապէլ Պայրագտարեանի կենսագրութիւնը avproduction.am կայքում[permanent dead link]