Լեւոն Ահարոնեան
Լեւոն Ահարոնեան (1930, Հաֆթվան - 27 Օգոստոս 2020[1]), Իրանահայ գործարար, բարերար։ Իրանի փոխադրամիջոցի «Սաթի» ընկերութեան հիմնադիր եւ սեփականատէր։
Լեւոն Ահարոնեան | |
---|---|
Ծնած է | 1930 |
Ծննդավայր | Հաֆթվան |
Մահացած է | 27 Օգոստոս 2020[1] |
Քաղաքացիութիւն | Իրան |
Մասնագիտութիւն | գործարար |
Աշխատավայր | Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարություն? |
Անդամութիւն | Թեհրանի թեմ? |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է հայկական պատմական Սալմաստ գաւառի Հաֆթուան գիւղը: 1980-ական թուականներուն երկար տարիներ եղած է Թեհրանի Հայոց Թեմական խորհուրդի անդամ եւ ատենապետ։
Հայաստանի վերանկախացումէն ետք ան առանցքային դերակատարութիւն ունեցած է Իրան-Հայաստան առեւտրատնտեսական յարաբերութիւններու ձեւաւորման եւ զարգացման գործին մէջ։ Գործիչի անմիջական ջանքերով կառուցուած է Իրանը Հայաստանին կապող ժամանակաւոր կամուրջը։
1993 թուականին, ան իր գործընկերներուն հետ հիմնադրած է Իրան-Հայաստան առեւտուրի պալատը, զոր ղեկավարած է երկար տարիներ[2]։
Բարերարի միջոցներով կառուցուած է Թեհրանի Զէյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզը։
Ան բարերարութիւններ կատարած է նաեւ Հայաստանի մէջ. իր ներդրումով վերանորոգուած են դպրոցներ, հիմնանորոգուած է Հայաստանի Բնութեան թանգարանը:
Լեւոն Ահարոնեան եղած է նաեւ «Յոյս» հասարակական-մշակութային հանդէսի հիմնադիրը[3]։
Ահարոնեան գործօն դերակատարութիւն ունեցած է իրանահայութեան ազգային-հասարակական կեանքին մէջ: Վաստակաւոր գործարարը կը համարուի Իրան-Հայաստան առեւտուրի պալատի հիմնադիրը եւ երկու երկիրներուն միջեւ օդանաւային թռիչքի հաստատման նախաձեռնողը[4]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Լեւոն Ահարոնեանը
- ↑ «ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ… - Diplomat.am»։ www.diplomat.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-10-ին։ արտագրուած է՝ 2023-08-09
- ↑ «Լեւոն Ահարոնեան. Պատգամաւորական ժողովի եւ ժողովրդի միջեւ ճեղք ստեղծեցին»։ Յոյս (en-US)։ 2012-11-10։ արտագրուած է՝ 2018-01-18
- ↑ «Իրանահայ Գործարար Լեւոն Ահարոնեան «Ամին Օլ Զարբ» Բարձրագոյն Շքանշանի»։ Asbarez - Armenian (en-US)։ 2019-01-10։ արտագրուած է՝ 2023-08-09