Լիւպլեանայի Համալսարան
Լիւպլեանայի համալսարան (Կաղապար:Լեզու sl, լատ.՝ Universitas Labacensis), Սլովէնիոյ ամենահին եւ ամենախոշոր համալսարանն է եւ Եւրոպայի ամենախոշորներէն մեկը:
Լիւպլեանայի Համալսարան | |
---|---|
Հիմնադրուած է | 1919 |
Անուանուած է | Ալեքսանդր I Կարագեորգիևիչ? եւ Edvard Kardelj? |
Ռեկտոր | Igor Papič |
Ուսանողներ | 42 922[1] |
Ընդհանուր անձնակազմ | 3 500 |
Մագիստրոսի աշակերներ | 54 000[2] |
Անդամակցութիւն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա?, Ութրեխթի ցանց, Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց?, Եւրոպայի համալսարաններու միութիւն[3], Association of Language Testers in Europe?, Eutopia Alliance?[4], Guild of European Research-Intensive Universities?[5] եւ Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման?[6] |
Տեղ |
Լիւպլեանա Կաղապար:Country data Սլովենիա Սլովէնիա |
Երկիր | Սլովենիա[7] |
Պարգեւներ | «Բացառիկ ծառայութիւններու համար» շքանշան |
Կայք | uni-lj.si |
University of Ljubljana Վիքիպահեստում |
Պատմութիւն
ԽմբագրելՍլովէներէնով ուսուցանող համալսարան ստեղծելու պահանջը կ'զգացուեր 19րդ դարու երկրորդ կէսին, երբ զգալի թիւով սլովէնացի աքատեմիականներ կ'աշխատէին Կեդրոնական Եւրոպայի ամբողջ տարածքին, երբ աւելի մեծաթիւ սլովէնացի ուսանողներ ներգրաւուած էին Աւստրիա-Հունկարիոյ օտարալեզու համալսարաններէն ներս, գլխաւորապէս՝ Աւստրիոյ եւ Չեխական հողերու (Փրակի Քարլի համալսարան կամ Օլոմոուցի Համալսարան, որուն սլովէն փիլիսոփայ Ֆրանք Սամուէլ Քարփէն Franc Samuel Karpe 1781-ին դարձաւ ռեկտոր):
1890-ականներուն արդէն ձեւաւորուած էր սլովէնական համալսարան հիմնելու համար միացեալ խորհուրդ, որուն առաջնորդներն էին Հէնրիք Թուման եւ Ալեշ Ուշէնիչնիքը: 1898-ին Քարնիոլայի տարածքային կառավարութիւնը հիմնեցաւ կրթաթոշակներ բոլոր այն ուսանողներու համար, որ պատրաստ էին ուսանելու բացուելիք Լիւպլեանայի համալսարանէն ներս:
Սակայն, քաղաքական որոշ աննպաստ հանգամանքներու պատճառաւ համալսարանի հիմնումը կանխուեցաւ մինչեւ Աւստրիա-Հունկարիոյ կայսրութեան անկումը: 1918-ին Սլովէններու, Խրուաթներու եւ Սերպերու Պետութեան ստեղծումով հնարաւոր դարձաւ համալսարանի բացումը: 23 Նոյեմբեր 1918-ին կայեացաւ Լիւպլեանայի համալսարանի հիմնադիր խորհուրդի առաջին հաւաքը: Համալսարանի առաջին դասախօսութիւնը կայեացաւ 1919-ի Դեկտեմբեր 2-ին:
Առաջին Տասնամեակները
Խմբագրել1919-ին համալսարանը կազմուած էր հինգ փաքուլթիներէ՝ իրաւաբանութեան, փիլիսոփայութեան, մեքենաբանութեան, աստուածաբանութեան եւ բժշկագիտութեան: Համալսարանի տեղը Լիւպլեանայի կեդրոնական Քոնկրեսի ասպարէզին էր, շէնքին մը մէջ, որ 1902-էն մինչեւ 1918-ը ծառայած էր որպէս Քարնիոլայի պետական առանձնատուն:
1920-ականներու կէսերուն համալսարանը վերանուանուեցաւ «Լիւպլեանային մէջ Ալեքսանտր թագաւորի համալսարան» (Universitas Alexandrina Labacensis) եւ կը շարունակեր աճել, չնայած ֆինանսական դժուարութիւններուն եւ Իւկոսլաւիոյ կեդրոնապաշտ իշխանութիւններու մշտական ճնշումներուն:
1941-ի ներխուժումէն ետք համալսարանը կը շարունակեր իր գործունէութիւնը Իտալիոյ եւ Նազիական Գերմանիոյ գերիշխանութեան ներքոյ:
Համալսարանին Հետ Կապ Ունեցած Նշանաւորներ
ԽմբագրելՀամալսարանի նշանաւոր աւարտածներնէն է Մելանիա Թրամփը, Միացեալ նահանգներու առաջին տիկինը: Նէ համալսարան ընդունուած, սակայն չէ աստիճանաւորուած:[8][9]: Սլավոյ Ժիժէքը Slavoj Žižek սլովենացի հոգեվերլուծական փիլիսոփայ է եւ հեկելական մարքսիստ:[10] Ճանչուած գործարար եւ քաղաքական գործիչ է Զորան Եանքովիչը (Կաղապար:Լեզու sl, Կաղապար:Լեզու sb, ծն.1953)
- Եոժէ Փլէչնիք Jože Plečnik ճարտարապետ
- Տիմիթրիյ Ռուփէ Dimitrij Rupel դիւանագէտ
- Ալեշ Տեպելեաք Aleš Debeljak
- Եանքոյ Փրունք Janko Prunk պատմագէտ
- Տանիլոյ Թիւրք Danilo Türk միջազգային իրաւագէտ
- Եոսիփ Փլէմել Josip Plemelj
- Վոյցիեխ Ռուպինովիչ Wojciech Rubinowicz բնագիտութեան տեսաբան
- Միլան Վիտմար Milan Vidmar ելեկտրագէտ
- քաղաքական գործիչներ
- 2002-2007-ին Սլովէնիոյ նախագահ՝ Եանէզ Տրնովշէք Janez Drnovšek (ծն.1953)
- 2004-08, 2012-13-ին Սլովէնիոյ վարչապետ Եանէզ Եանշա Janez Janša (ծն.1958)
- 1991-2002-ին Սլովէնիոյ առաջին նախագահ՝ Միլան Քուչան Milan Kučan (ծն.1941)
- 2012-էն Սլովէնիոյ նախագահ Պորութ Փահոր Borut Pahor (ծն.1963)
- Սլովէնիոյ առաջին վարչապետ Լոիզէ Փէթերլէ Lojze Peterle (ծն.1948)
- 2002-04-ին Սլովէնիոյ չորրորդ վարչապետ Անթոն Ռոփ Anton Rop (ծն.1960)
- 2017-էն Միացեալ նահանգներու առաջին տիկին Մելանիա Թրամփ[11][12][13] Melania Trump
- քաղաքական գործիչներ
Ծանթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ljubljani Univerza v։ «Univerza v številkah»։ արտագրուած է՝ 22 November 2016
- ↑ «The University inu Figures»։ University of Ljubljana։ 22 February 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 8 June 2017-ին։ արտագրուած է՝ 13 January 2018
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://eutopia-university.eu/
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ https://www.washingtonpost.com/news/fact-checker/wp/2016/07/19/fact-checking-the-second-day-of-the-2016-republican-national-convention/
- ↑ http://www.cleveland.com/rnc-2016/index.ssf/2016/07/melania_trump_didnt_graduate_f.html
- ↑ http://www.lacan.com/zizekchro1.htm
- ↑ Kessler, Glenn, and Michelle Ye Hee Lee, Fact-checking the second day of the 2016 Republican National Convention, Washington Post (June 19, 2016) ("the University of Ljubljana confirmed that Melania dropped out of college before obtaining a degree.").
- ↑ Lauren Collins (May 9, 2016)։ «The Model American: Melania Trump is the exception to her husband's nativist politics.»։ The New Yorker։ «Her Web site states that she obtained a degree in architecture and design from the University of Ljubljana when in fact she dropped out in her first year.»
- ↑ Morona, Joey, Melania Trump didn't graduate from college as bio claims, reports say, Cleveland Plain Dealer (July 19, 2016) ("Her bio on her official website states she graduated with a degree in design and architecture from 'University in Slovenia.' It's a claim that's been repeated by the Melania campaign and the RNC itself, in the convention's official program.