Լոձ[3] (לאדזש, Lodzh;[4]) Լեհաստանի երրորդ մեծ քաղաքը։ Կը գտնուի երկրին կեդրոնական մասին մէջ եւ ըստ Դեկտեմբեր 2009-ի կատարուած մարդահամարի տուեալներուն՝ ունի 670 642 մարդ (31 Մարտ 2021)[2] բնակչութիւն։ Լոձը՝ Լոձի վոյվոտութեան մայրաքաղաքն է, կը գտնուի Վարշաւայէն շուրջ 135 քմ. հարաւ արեւմուտք։ Քաղաքին զինանշանը նաւակի տեսքով թեք զէնք է, ի նշան քաղաքին անուան, որ բառացիօրէն կը թարգմանուի «նաւակ»։

Բնակավայր
Լոձ
լեհ.՝ Łódź
Դրօշակ Զինանշան


Ex navicula navis եւ Z łódeczki łódź
Երկիր  Լեհաստան[1]
Քաղաքապետ Hanna Zdanowska?
Հիմնադրուած է՝ 29 Յուլիս 1423
Տարածութիւն 293 քմ²
ԲԾՄ 219 մեթր
Բնակչութիւն 670 642 մարդ (31 Մարտ 2021)[2]
Ժամային գօտի Կեդրոնական Եւրոպայի Ամառնային Ժամանակացոյց, UTC+1 եւ UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 42
Փոստային ցուցանիշ 90-001–94-413
Շրջագայութեան պետ-համարագիր EL • ED
Պարգեւներ Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան?
Պաշտօնական կայքէջ uml.lodz.pl(լեհերէն)

Պատմութիւն

Խմբագրել

Լոձը գրառումներուն մէջ առաջին անգամ կը յիշատակուի 1332-ին՝ փաստաթուղթին մէջ, երբ Լոձիա գիւղը կը յանձնուի եպիսկոպոս Վլոցլավեկին։ 1423-ին Վլադիսլաւ Եակովլեւ թագաւորը Լոձ գիւղին կը շնորհէ քաղաքի կարգավիճակ։ Մինչեւ Ժը. դար քաղաքը փոքրիկ բնակավայր էր Մազովիոյ եւ Սիլեսիոյ միջեւ գտնուած առեւտրական ճամբուն վրայ, Ժզ. դարուն Լոձ ունէր 800 բնակիչ, որ հիմնականին մէջ կը զբաղէր մօտակայ հացահատիկային տնտեսութեամբ։

1793-ին Լեհաստանի երկրորդ բաժանումով Լոձը կը դառնայ Պրուսիոյի թագաւորութեան մաս, Հարաւային Պրուսիոյ մարզ եւ գերմաներէն կը կոչուէր «Լոտճ»։ 1798-ին Պրուսիա կ'ազգայնացնէ քաղաքը, եւ կը կորսնցնէ Կույավիա արքեպիսկոպոսին քաղաքի կարգավիճակը։ 1806-ին Լոձ կը միանայ Նափոլէոնի դքսութեան հետ Վարշաւայի մէջ եւ 1810-ին ունէր 190 բնակիչ։ 1815-ին Վիեննայի քոնկրէսի պայմանագիրով ան Լեհաստանի քոնկրէսի մաս կը դառնայ, որ Ռուսաստանի Կայսրութեան կ'ենթարկուէր։

Մասնատման դար

Խմբագրել

Ըստ 1815-ի պայմանագիրին կը նախատեսուէր վերակառուցել կիսաքանդ քաղաքը եւ ըստ 1816-ի ցարին հրովարտակին, շարք մը գերմանացի ներգաղթեալներ՝ տարածքին ձեռքբերման փաստաթուղթ կը ստանան, որպէսզի հողը մաքրեն եւ գործարաններ ու տուներ շինեն։

Բնակչութիւն

Խմբագրել
Տարի Բնակչութիւն
1800 428 մարդ
1830 4343 մարդ
1872 100 000 մարդ
1900 314 020 մարդ
1915 600 000 մարդ
1921 452 000 մարդ
Տարի Բնակչութիւն
1931 605 500 մարդ
1939 672 000 մարդ
1946 496 929 մարդ
1955 674 172 մարդ
1965 744 086 մարդ
1975 798 263 մարդ
Տարի Բնակչութիւն
1985 847 864 մարդ
1988 854 003 մարդ
1995 823 215 մարդ
2000 793 217 մարդ
2005 767 628 մարդ
2010 737 098 մարդ
Տարի Բնակչութիւն
2012 718 960 մարդ
2013 715 360 մարդ
2017 690 422 մարդ [5]
2021 670 642 մարդ [2]
2023 655 279 մարդ [6]

Քաղաքի տեսարաններ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
 
Կեդրոն