Վիեննա
Վիեննա[4] (գերմաներէն՝ Wien), Աւստրիոյ մայրաքաղաքը, միաժամանակ 9 նահանգներէն մէկը։ Կը գտնուի Տանուպի ափին, Ալպեան լեռներու Վիեննական անտառ լեռնազանգուածի ստորոտին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիեննա | |||||
գերմաներէն՝ Wien | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Ներքին քաղաք, Լէօբօլտշթաթ, Լանտշդրասէ, Վիտըն, Մարկարեթըն, Մարիահիլֆ, Նօիպաու, Յօզէֆշթաթ, Ալզէրկրունտ, Ֆավորիթըն, Սիմըրինկ, Մայտլինկ, Հիցինկ, Փենցինկ, Ռուտոլֆսհայմ-ֆիւնֆհաուս, Օթագրինկ, Հերնալս, Վէրինկ, Հայլիկընշթաթ, Պրիկիթընաու, Ֆլորիտստորֆ, Տոնաուշթաթ, Լիզինկ | ||||
mayor of Vienna? | Michael Ludwig? | ||||
Օրէնսդրական մարմին | Վիեննայի խորհուրդ եւ խորհրդարան | ||||
Հիմնադրուած է՝ | Ք.ա. 1-ին դար | ||||
Առաջին յիշատակում | 1. century BCE | ||||
Տարածութիւն | 414,78 քմ² | ||||
ԲԾՄ | 151 մեթր | ||||
Բնակչութիւն | 1 911 191 մարդ (1 Յունուար 2020)[2] | ||||
Կը գտնուի ափին | Տանուպ, Վին, Լիզինկ, Տանուպի ջրանցք | ||||
Ժամային գօտի | UTC+1, UTC+2 եւ ԿԵԺ | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 01 | ||||
Փոստային ցուցանիշ | 1000–1239, 1400, 1402, 1251–1255[3], 1300–1301[3], 1421, 1423, 1500, 1502–1503, 1600–1601, 1810 եւ 1901 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | W | ||||
Պարգեւներ | Բարեփոխումներու եւրոպական քաղաք | ||||
Անուանուած է | Wien? | ||||
Հիմնադիր | Կելտեր? | ||||
Պաշտօնական կայքէջ | wien.gv.at(գերմ.) | ||||
Ունի փոխադրամիջոցային մեծ հանգոյց մը, գետային նաւահանգիստ, միջազգային օդակայան (Շուէախաթ)։ Մեքենաշինութեան, նաւթի վերամշակման, քիմիական, երաժշտութեան, հիւսուածեղէնի եւ սնունդի արդիւնաբերական կեդրոն մըն է։ Կը հանդիսանայ աւելի քան 40 միջազգային կազմակերպութիւններու նստավայր[5], ինչպէս Միջազգային Հիւլէական Ուժի Գործակալութիւնը (IAEA), ԵԱՀԿ-ը (OSCE) եւ Միացեալ Նահանգներու Վիեննայի գրասենեակը (UNOV):
ՍտուգաբանութիւնԽմբագրել
Վիեննայի անուան ծագումը կու գայ Վիեննա գետէն: Կելտական ցեղեր այս գետին շրջակայքը հիմնած են գիւղեր, եւ գետը անուանած են «Վենիա»:[6] Իսկ «Վինտոպոնան» այս շրջանին մէջ գտնուող հռոմէական զինուորական բանակատեղիին անունն է: Այս անուանումը ժամանակի ընթացքին հնչիւնափոխութիւններու հետեւանքով դարձած է Վիեննա (գերմ. Wien; հայ. հնչում՝ Վին)։
ԱշխարհագրութիւնԽմբագրել
Դիրք եւ տարածութիւնԽմբագրել
Վիեննա կը գտնուի միջին Եւրոպայի մէջտեղը, Աւստրիոյ եւ ալպեան լեռնաշղթային հիւսիս արեւելքը: Անիկա շրջապատուած է Ստորին Աւստրիա նահանգէն:
Վիեննայի տարածքը 414,87 քմ. ք. է:[7]
ԿլիմայԽմբագրել
Վիեննայի կլիման բարեխառն է: Ձմեռը բաղդատած Աւստրիոյ այլ նահանգներուն՝ չոր է, իսկ ամառը՝ տաք: Վիեննայի ամէնէն բարձր արձանագրուած աստիճանը Ներքին Քաղաքին օդերեւութաբանական կայանը կ'արձանագրէ 8 Օգոստոս 2013-ին՝ 39,5 աստիճան, իսկ ամէնէն ցածը՝ 2 Յունուար1905-ին -37,4 աստիճան:[8]
Վիեննայի կլիմայի տուեալներներուն ցուցակը[9] | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Յունուար | Փետրուար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Յունիս | Յուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | |
Միջին աստիճան (°C) | 0 | 1.6 | 5.6 | 11.1 | 15.5 | 19.5 | 21.4 | 21 | 16.1 | 11 | 6.1 | 1.2 |
Նուազագոյն աստիճան (°C) | -2.9 | -2 | 0.8 | 5.7 | 10.4 | 14.3 | 16.4 | 16 | 11.9 | 7.2 | 3.1 | -1.5 |
Առաւելագոյն աստիճան (°C) | 3 | 5.4 | 10.3 | 16.1 | 20.1 | 24.1 | 26 | 25.7 | 20.5 | 15 | 9.2 | 4.1 |
Տեղումներ (միլիմեթր) | 39 | 37 | 52 | 51 | 75 | 79 | 82 | 72 | 74 | 50 | 49 | 43 |
Խոնաւութիւն (%) | 79% | 75% | 71% | 65% | 67% | 65% | 64% | 65% | 71% | 78% | 81% | 81% |
Անձրեւոտ օրեր | 7 | 6 | 8 | 7 | 9 | 9 | 9 | 7 | 7 | 7 | 7 | 7 |
Օրուան ընթացքին
պայծառ ժամեր |
4.0 | 5.2 | 6.8 | 9.4 | 10.4 | 11.8 | 11.9 | 11.0 | 8.0 | 5.5 | 4.1 | 4.0 |
ԲուսականութիւնԽմբագրել
Վիեննա աշխարհի ամէնէն կանաչ քաղաքն է:[10] Քաղաքին 51% կը բաղկանայ կանաչութենէ, որմէ 34,1% կամ 141,32 քմ. ք. պահպանուած վայրեր են եւ հանրութեան մատչելի են: Վիեննա անտառը, Լօպաուը, Տանուպ կղզին, հողագործութեան եւ տասնեակ հանրային պարտէզներ մաս կը կազմէն Վիեննայի բուսականութեան մեծ պաշարին:
Վիեննա 2019-ին ունէր 92406 ծառ եւ աւելի քան 30 ծառատեսակ:[11]
Գետեր եւ լիճերԽմբագրել
Վիեննայի մէջ կը հոսին 4 գետեր՝ Տանուպ, Տանուպի ջրանցք, Լիզինկ եւ Վիեննա գետ: Ատկէ զատ կան նաեւ տասնեակ փոքր ակեր, որոնք մեծամասնութեամբ գետնին տակէն կը հոսին:
Վիեննայի մէջ կան փոքր լիճեր եւ լճակներ, ինչպէս՝ Ասփըրնի լիճը, Հիրշդէթընի, Կոստանդինի եւ Վինըրպէրկի լճակները:
Քաղաքի բաժանումԽմբագրել
Վիեննա 1954-էն սկսեալ բաժնուած է 23 թաղամասերու (գերմ.՝ Bezirk, «Պէցիրք»): Մարդիկ այս թաղամասերը կամ իրենց անունով (օրինակ՝ «Եոզէֆշթաթ») կամ իրենց թիւով (օրինակ «8-րդ» կամ «8-րդ թաղամաս») կը կոչեն: Թաղամասերու թիւերը կը գտնուին բոլոր փողոցներուն անուններուն նշաններուն առջեւ (օրինակ՝ «8., Tigergasse») ինչպէս նաեւ նամակային հասցէի օրինագիրերու մէջ (1010 առաջին թաղամաս եւ 1230 23-րդ թաղամաս):
ԹաղամասերԽմբագրել
Թաղամասերը ընդհանրապէս իրարմէ բաժնուած են կարեւոր ճամբաներէ կամ բնական սահմաններէ, օրինակ 2, 11, 19, 20, 21, 22 թաղամասերու միջեւ կը հոսի Տանուպ գետը:
Թաղամասերու բնակչութիւնն ու տարածութիւնը | ||||
---|---|---|---|---|
Թաղամաս | Տարածութիւն
(քմ. ք.)[12] |
Բնակչութիւն
(2020)[13] |
Բնակիչներ ընդհանուր
1 քմ. ք. |
Օտար ծագումով
բնակիչներ (առ հարիւր; 2018)[14] |
1. Ներքին քաղաք | 2,87 | 16.047 | 5.591 | 36,5 |
2. Լէօբօլտշթաթ | 19,24 | 105.848 | 5.501 | 45,2 |
3. Լանտշդրասէ | 7,40 | 91.680 | 12.389 | 41,4 |
4. Վիտըն | 1,78 | 33.212 | 18.658 | 42,2 |
5. Մարկարեթըն | 2,01 | 55.123 | 27.424 | 48,3 |
6. Մարիահիլֆ | 1,46 | 31.651 | 21.679 | 40,3 |
7. Նօիպաու | 1,61 | 31.961 | 19.852 | 38,8 |
8. Եոզէֆշթաթ | 1,09 | 25.021 | 22.955 | 38,9 |
9. Ալզէրկրունտ | 2,97 | 41.884 | 14.102 | 41,1 |
10. Ֆավորիթըն | 31,83 | 207.193 | 6.509 | 47,8 |
11. Սիմըրինկ | 23,26 | 104.434 | 4.490 | 40,1 |
12. Մայտլինկ | 8,10 | 97.078 | 11.985 | 45,7 |
13. Հիցինկ | 37,72 | 54.040 | 1.433 | 28,7 |
14. Փենցինկ | 33,76 | 93.634 | 2.774 | 35,2 |
15. Ռուտոլֆսհայմ-ֆիւնֆհաուս | 3,92 | 76.813 | 19.595 | 53,6 |
16. Օթագրինկ | 8,67 | 103.117 | 11.894 | 46,9 |
17. Հերնալս | 11,39 | 57.027 | 5.007 | 43,7 |
18. Վէրինկ | 6,35 | 51.497 | 8.110 | 36,7 |
19. Հայլիկընշթաթ | 24,94 | 73.901 | 2.963 | 34,8 |
20. Պրիկիթընաու | 5,71 | 86.368 | 15.126 | 50,1 |
21. Ֆլորիտստորֆ | 44,44 | 167.968 | 3.780 | 33,2 |
22. Տոնաուշթաթ | 102,30 | 195.230 | 1.908 | 30,4 |
23. Լիզինկ | 32,06 | 110.464 | 3.446 | 27,9 |
Վիեննա | 414,82 | 1.911.191 | 4.607 | 40,2 |
Թաղամաս | Տարածութիւն
(քմ. ք.)[12] |
Բնակչութիւն
(2020)[13] |
Բնակիչներ ընդհանուր
1 քմ. ք. |
Բնակիչներ օտար ծագումով
(առ հարիւր; 2018)[14] |
ԺողովրդագրութիւնԽմբագրել
Բնակչութեան զարգացումԽմբագրել
Վիեննա միշտ եղած է մեծ բնակչութեան մը բնակավայրը: Աւստրիոյ-Հունգարական կայսրութեան անկումէն ետք բնակչութեան թիւը հետզհետէ կը պակսի: Համաշխարհային երկրորդ պատերազմէն ետք բնակչութեան թիւը կը շարունակուի նուազիլ, սակայն այլ երկիրներէ գաղթողներու շնորհիւ թիւը կը վերսկսի աճ արձանագրել: Կը նախատեսուի, թէ 2028-ին բնակչութեան թիւը պիտի անցնի 2 միլիոնը:[15]
|
|
|
|
Բնակչութեան ծագումԽմբագրել
Վիեննայի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (1209529, 63.3%): 14.1% (269647) կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ 22.6% (432015) այլ երկիրներէ:[16] 2002-էն ի վեր Աւստրիացիներուն թիւը շատ քիչ փոխուած է, սակայն օտար երկիրներէ եկող բնակչութիւնը միշտ կը շատնայ:
Բնակչութեան տարիքԽմբագրել
Վիեննա Աւստրիոյ ամէնէն երիտասարդ բնակչութիւնը ունի: Վիեննայի միջին տարիքը՝ 41 տարեկան է, իսկ Աւստրիոյ միջինը՝ 46.3 տարեկան:[15]
ԿրօնքԽմբագրել
2019-ի «Statista»-ի համաձայն, Վիեննայի բնակիչները կը դաւանին՝
- 32,2% – Կաթողիկէ
- 10,3% – Իսլամ
- 3,7% – Ուղղափառ
- 2,7% – Աւետարանական
- 0,4% – Հրեայ
- 0,4% – Այլ կրօններ
- 50,3% – Ապակրօն կամ առանց տուեալներու[17]
Վիեննայի մէջ նաեւ կը գործեն Հայ Առաքելական Ս. Հրիփսիմէ եկեղեցին եւ Հայ Կաթողիկէ Մխիթարեան Միաբանութիւնը:
ՊատմութիւնԽմբագրել
Հնագիտական գիւտեր կը փաստեն, թէ քարէ դար շրջանէն ի վեր մարդիկ Վիեննայի մէջ բնակած են: Մինչեւ հռոմէացիներու գրաւումը, Վիեննա կը բնակէին յատկապէս քելտական ցեղեր:
ՀռոմէացիներԽմբագրել
Ա. դարուն հռոմէացիները այսօրուան Վիեննայի տարածքին շինած են բանակատեղիներ, «Փանոնիա» նահանգը պաշտպանելու համար: Այս բանակատեղիներուն մէջ կը սկսի բնակչութիւնը բազմանալ եւ Վիեննան (այն ատեն «Վինտօպոնա») առաջին անգամ ըլլալով կը ստանայ քաղաքի կոչում: Մինչեւ այսօր Ներքին Քաղաքին մէջ կը գտնուին այդ օրերէն ճամբաներու եւ պարիսպներու մնացորդներ: Հռոմէացիները մինչեւ Ե. դար Վիեննայի տէրերն էին, անկէ ետք Վիեննա կը գաղթեն գերմանական ցեղեր:
Աւստրօ-Հունգարիոյ ԿայսրութիւնԽմբագրել
18-20-րդ դարերուն Վիեննա կը դառնայ համաշխարհային երաժշտական մշակոյթի կեդրոն:
1805 եւ 1809 թուականներուն Վիեննա կը մտնեն Նափոլէոնի զօրքերը: 1814 թուականին քաղաքին մէջ տեղի կ'ունենայ Վիեննայի վեհաժողովը, որ կը ստիպէ վերանայիլ Եւրոպայի քարտէսը:
19-րդ դարու առաջին կիսուն ի յայտ կու գայ պիտերմայեր ոճը, որու հիմնադիրները եղած են վիեննացի նշանաւոր նկարիչներ, երգահաններ, թատերական գործիչներ: Վիեննան կը դառնայ համաեւրոպական մշակոյթի կեդրոն: Պիտերմայեր ոճի դարաշրջանը կ'աւարտի 1848 թուականի յեղափոխութեամբ, որուն քաղաքի բնակիչները աշխոյժ մասնակցութիւն կ'ունենան:
19-րդ դարու վերջը մշակոյթը, գիտութիւնն ու կրթութիւնը Վիեննայի մէջ կը շարունակեն զարգանալ: Համաշխարհային համբաւ ձեռք կը բերեն Վիեննայի համալսարանն ու գիտութիւններու ակադեմիան:
20-րդ դարու սկիզբը Վիեննան աւելի քան 2 միլիոն բնակչութեամբ կը դառնայ Եւրոպայի խոշորագոյն բնակավայրերէն մէկը:
Առաջին Համաշխարհային ՊատերազմԽմբագրել
Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքին Վիեննան շատ չվնասուեցաւ, սակայն ուտելիքի պակասութեան պատճառով քաղաքը սովի մէջ էր: Ամեն օր հարիւր հազարաւոր Վիեննացիներ երկար շարքերու մէջ կը սպասէին իրենց հացի, կաթի, եւ հաւկիթի բաժինը ստանալու:[18] Այս շարքերը հաճախ կը վերածուէին կառավարութեան դէմ բողոքներու: Աւստրո-Հունգարիայի պարտութեան հետեւանքը կայսրութեան անկումը եղաւ, եւ այդ պատճառով Վիեննան կը կորսնցնէ իր ազդեցութիւնը: 1918 Հոկտեմբեր 30-ին հռչակուեցաւ Գերմանա-Աւստրիան:
Աւստրիոյ Առաջին ՀանրապետութիւնԽմբագրել
1918 Նոյեմբեր 11-ին Կայսր Քարլ I. հռչակեց իր իրաւաթողութիւնը եւ նոյն օրը թողեց Վիեննայի Շօէնպրուն ամրոցը: Յաջորդ օրը առժամեայ խորհուրդ մը յանցն կ'առնէ երկրի կառավարութիւնը: Խորհուրդի նպատակներէն մէկը Գերմանիոյ միանալ էր, սակայն այդ մէկը չյաջողեցաւ:
Վիեննա եւ Ստորին Աւստրիա մէկ նահանգ էին:1920 նոյեմբեր 10-ին վաւերացուեցաւ Աւստրիոյ օրինագիրքը, եւ Վիեննա հռչակուեցաւ նահանգ: Այսպիսով Վիեննայի քաղաքական ներկայացուցչական ուժերը (քաղաքապետ, խորհուրդ) թէ՛ քաղաքի եւ թէ՛ նահանգի դերը կը խաղայ: Ստորին Աւստրիան եւ Վիեննան իրարմէ բաժնելը քաղաքական պատճառ ունէր՝ Վիեննայի Սոցեալ Դեմոկրատներու վախը, թէ Ստորին Աւստրիան - որուն տիրապետած էին քրիստոնեայ պահպանողականները - խորհրդարանի մէջ շատ աւելի զօրաւոր կ'ըլլայ:
Առաջին հանրապետութեան ընթացքին Վիեննայի ընտրութիւնները միշտ կը յաղթէին Սոցեալ Դեմոկրատները, անոր համար Վիեննա ստացաւ «Կարմիր Վիեննա» անունը: Այդ ժամանակ Վիեննա շինուեցան ընկերային բնակարաններ, ամենէ հռչակաւորը՝ Քարլ Մարքս գաւիթը, եւ քաղաքը բոլոր աշխարհի ընկերվարականներու համար օրինակ դարձաւ:
Սակայն երկրի քաղաքական կեանքը շատ անկայուն էր: Ատոր կը նպաստեն նաեւ գնաճը եւ ընկերվարականներու ու պահպանողականներու պայքարը: 1927 Յուլիս 15 թուականին Վիեննայի մէջ կը սկսին զանգուածային անկարգութիւններ, որու հետեւանքով 89 մարդ կը զոհուի եւ արդարութեան պալատը հրդեհի պատճառով : Աջակողմեան կուսակցութիւններ եւ զինուած ուժեր այս պատահարէն ետք կը զօրանան:
Աւստրօ-Ֆաշիզմի շրջան 1934 - 1938Խմբագրել
1934 Փետրուար 12-ին Աւստրիոյ վարչապետ Էնկըլպէրթ Տօլֆուս Սոցիալ-Դեմոկրատ կուսակցութիւնը եւ Աւստրիա կը հռչակէ իբր դասակարգային երկիր՝ այսինքն խորհրդարանը եւ այլ ժողովրդավար ատեանները իրենց քաղաքական ուժը կը կորսնցնեն եւ վարչապետը կը դառնայ մենակալ: Մինչեւ Փետրուար 15 տեղի ունեցաւ քաղաքային պատերազմ Սոցեալ-Դեմոկրատական «Հանրապետական պաշտպանողական դաշինքի» եւ Աւստրիոյ բանակի միջեւ: Կռիւները ընդհանրապէս Վիեննայի, Շթայըրմարքի եւ Վերին Աւստրիոյ մէջտեղի ունեցան: Բանակի ուժը շատ աւելի մեծ էր եւ նոյնիսկ հրետանիներով կը հարուածէին իրենց հակառակորդներուն, եւ այդպիսով անոնք Տօլֆուսի բռնատիրութիւնը կ'երաշխաւորեն:
Յուլիս 25-ին ազգային-ընկերվարական ուժեր՝ իբր զինուոր եւ ոստիկան ծպտուած, գրաւեցին Վիեննայի մէջ գտնուող վարչապետարանը եւ յաջողեցան վարչապետ Տօլֆուսի սպաննել: Սակայն պետական հարուածը չի յաջողեցաւ եւ բոլոր անոր մասնակցողները կը ձերբակալուին:
Տօլֆուսի յաջորդեց Քուրդ Շուշնիկկ եւ ան բռնակալօրէն իշխեց Աւստրիոյ վրայ մինչեւ 1938: Ան փորձեց Աւստրիան իբր «աւելի լաւ Գերմանիա» մը դարձնել, սակայն չյաջողեցաւ: Այս ժամանակ Աւստրիոյ մէջ քաղաքական բանտարկեալներու թիւը հասաւ 16000:
Գերմանիոյ հետ միացումԽմբագրել
1938-ի սկիզբը Ատօլֆ Հիդլըր Շուշնիկկի ստիպեց ստորաքրել «Պէրխդէսկատէնըրի դաշնագիրը»: Այս դաշնագիրով Աւստրիոյ մէջ ազգային-ընկերվարական ուժերը աւելի իրաւունքներ ստացան եւ Արթիւր Սայս-Ինքուարդի (ազգային-ընկերվար) նշել ներքին գործոց նախարար:
Գերմանիոյ երրորդ կայսրութեան կառավարութիւնը հետզհետէ կը ճնշեր Շուշնիկկի, որպէսզի Աւստրիան միացնեն Գերմանիոյ: Սակայն Շուշնիկկ Փետրուար 24-ին ճառի մը ընթացքին ըսաւ «Մինչեւ մահ, կարմիր ճերմակ կարմիր, Աւստրիա»: Ան Մարտ 9-ին յայտարարեց թէ Մարտ 13-ին հանրաքուէ տեղի պիտի ունենայ Աւստրիոյ ճակատագիրը որոշելու համար՝ միանալ Գերմանիոյ կամ ոչ: Վախնալով թէ ժողովուրդը Աւստրիոյ անկախութեան համար ընտրէ, Գերմանիոյ կառավարիչները Շուշնիկկի ղրկեցին վերջնագիր մը՝ հանրաքուէն չեղարկել եւ վարչապետի պաշտօնէն հրաժարիլ, որպէսզի Գերմանիան Աւստրիա չմտնէ: Մարտ 11-ին Շուշնիկկ ձայնասփիւռէն յայտարարեց իր հրաժարականը («Աստուած պահէ Աւստրիան»): Միեւնոյն ատեն Աւստրիոյ բոլոր նահանգներու մայրաքաղաքներու մէջ (նաեւ Վիեննա) ազգային-ընկերվարականներ յանցն արին կառավարական կեդրոններ: Հիդլըր Մարտ 12-ին «ընկերութիւն Օթթօ» ծածկանունի տակ հրամանը տուաւ 65 հազար զինուորներու Աւստրիա արշաւել: Նոյն օրուայ գիշերը Վիեննա կը մտնեն գերմանական զօրքերը: Մարտ 15-ին Հիդլըր Հէլտընբլաց հրապարակի վրայ 250000 հոգու առջեւ հռչակեց Աւստրիոյ միացումը Գերմանիոյ հետ:
Միացումէն արդեն իսկ մի քանի օր վերջ կը ձերբակալուին 70000 անձեր, մեծամասնութեամբ հրեաներ եւ քաղաքական հակառակորդներ: 1938 Նոյեմբեր 9-ին տեղի ունեցան Նոյեմբերեան Ջարդերը, որուն ընթացքին 92 հրէական տաճարներ քանդուեցան:
Երկրորդ Համաշխարհային ՊատերազմԽմբագրել
Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին Վիեննա մինչեւ 1943 մնաց անվնաս: 1944 Մարտ 17-էն սկսեալ դաշնակից երկիրներու կողմէ Վիեննայի վրայ եղան 52 օդային յարձակումներ, որուն ընթացքին կարեւոր վայրեր՝ Օփերայի շէնքը, Ս. Ստեփան տաճարը եւ «Պուրկ» Թատրոնը քանդուեցան: Ընդհանուր քաղաքին մէկ հինգերորդը կործանուեցաւ: Ութօրեայ ճակատամարտէ մը ետք, խորհրդային միութեան զօրքերը 1945 Ապրիլ 13-ին գրաւեցին քաղաքը:
Հետ պատերազմի գրաւուած ՎիեննաԽմբագրել
1945 թուականի Յուլիսին կը ստորագրուի քաղաքի գրաւման պայմանագիրը, որու համաձայն քաղաքը կը բաժնուի չորս տիրապետութիւններու` խորհրդային, ամերիկեան, անգլիական եւ ֆրանսական: Քառլ Ռեները կը ստեղծէ աւստրիական ժամանակաւոր կառավարութիւն, որ կը ղեկավարէր Գերմանիայի բաժանմունքէն:
15 Մայիս 1955-ին Վիեննայի մէջ ստորագրուեցաւ Աւստրիոյ անկախութեան հրչակագիրը, եւ Աւստրիա դառնաւ անկախ պետութիւն: Վերջին Խորհրդային եւ դաշնակից զինուորները Աւստրիան կը լքեն 26 Հոկտեմբեր 1955 թուականին: Այս օրը մինչեւ այսօր իբր անկախութեան տօն կը նշուի:
Աւստրիոյ Երկրորդ ՀանրապետութիւնԽմբագրել
1950-ական թուականներու երկրորդ կիսուն Վիեննայի մէջ դարձեալ կը սկսի զարգանալ բնակարանաշինութիւնը: 1960 թուականին կ'աւարտի Սուրբ Ստեփանոսի տաճարի վերականգնումը: 1955 թուականին կը վերաբացուին օփերային թատրոնն ու «Պուրկթատրոնը» (Burgtheater):1970-1980 թուականներուն լրջօրէն կը վերակառուցուի քաղաքի կեդրոնը, որու շնորհիւ քաղաքը կը փրկուի պրիւքսէլութիւնէն (ֆր.՝ Bruxellisation, անգլ.՝ Brusselsization): Ժամանակակից Վիեննայի մէջ իրենց կեդրոնները ունին Հիւլէական ուժի միջազգային գործակալութիւնը, ՄԱԿ-ի արդիւնաբերական զարգացման կազմակերպութիւնը, Նաւթ արտահանող երկիրներու կազմակերպութիւնը եւ շարք մը այլ միջազգային կազմակերպութիւններ:
ՔաղաքականութիւնԽմբագրել
Վիեննա թէ քաղաք եւ թէ նահանգ է, անոր համար ունի յատուկ կառավարական ձեւ մը:
ՊատմութիւնԽմբագրել
1907-էն սկսեալ չափահաս տղամարդիկ իրաւունք ունէին քուէ տալու, սակայն միայն «Ռայխսռադ»-ին (Reichsrat, կայսրութեան խորհրդարան) մէջ եւ ոչ Վիեննայի քաղաքապետարանի մէջ: Այս մէկը 1918 կը փոխուի եւ իգական սէրն ալ կը ստանայ քուէ տալու իրաւունքներ: Վիեննայի առաջին քաղաքապետարանի քուէները տեղի կ'ունենան 1919-ին, եւ այդ ժամանակուընէ ի վեր (բացի 1934-1945) քուէները Աւստրիոյ Սոցիալ-տեմոկրադական Կուսակցութիւնը յաղթած են եւ անոնք նշած են քաղաքապետը եւ քաղաքապետարանի անդամներու մեծամասնութիւնը:
1920-ին երկրի սահմանադրութիւնը կը փոխուի՝ Վիեննա կը դառնայ նահանգ եւ կը բաժնուի Ստորին Աւստրիայէն: Այսպիսով Վիեննայի քաղաքապետարանը կը սկսի միեւնոյն ժամանակ իբր Վիեննա նահանգի խորհրդարան գործել եւ քաղաքապետը կը ստանայ նաեւ նահանգի «Լանտէսհաուփթման»-ի (Landeshauptmann, Նահանգապետ) պաշտօնները:
1934-1945 Աւստրո-ֆաշիզմի եւ ազգային ընկերվարականութեան պատճառով ժողովրդավար ընտրութիւններ չունեցան:
Վիեննայի քաղաքապետարանի եւ խորհուրդի ընտրութիւն 2020Խմբագրել
Կուսակցութիւն | Քուէներ (%) | Աթոռներ |
---|---|---|
Աւստրիոյ Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցութիւն | 41,6 | 46 |
Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւն | 20,4 | 22 |
Կանանչներ | 14,8 | 16 |
Նոր Աւստրիան եւ Ազատական Ատեան | 7,5 | 8 |
Ազատութեան Կուսակցութիւն Աւստրիա | 7,1 | 8 |
Այլ կուսակցութիւններ որոնք մասնակցեցան բայց քաղաքապետարանի մէջ աթոռ չկրցան առնել՝
- Թիմ Հ.Ք. Շթրախէ - Աւստրիոյ համար Դաշնակցութիւն՝ 3,27%
- Լինքս՝ 2,06%
- Պիր՝ 1,8%
- Այլ՝ 1,43%[19]
ԵնթակառուցուածքԽմբագրել
Փոխադրամիջոցմներու ենթակառուցուածքԽմբագրել
Վիեննայի մէջ հեծիքով կամ հանրային փոխադրամիջոցներով ճամբորդելը աւելի սիրուած է գան ինքնաշարժը: 2019-ին Վիեննայի ժողովուրդի 38% քաղաքի մէջ շարժելու համար գործածած է հանրային փոխադրամիջոցներ, 28%՝ հեծիք, իսկ 27%՝ ինքնաշարժ:[20]
ՃանապարհացանցԽմբագրել
Վիեննայի ճանապարհացանցը ներկայիս ունի 2788 քմ. երկարութիւն: Հին պատմական հանրուղիներ մինչեւ այսօր կը կրեն իրենց պատմական նպատակի անունը (օրինակ՝ Լինցի պողոտայ (Linzerstraße/Լինցըրշթրասէ) - Լինց, Փրակի պողոտայ (Pragerstraße/Փրակըրշդրասէ) - Փրակ եւն.): Նոյնպէս ճեպուղիները՝ A1 Արեւմտեան ճեպուղի (Westautobahn), A2 Հարաւային ճեպուղի (Südautobahn), A4 Արեւելեան ճեպուղի (Ostautobahn) եւ A22 Տանուպի Ափի ճեպուղի (Donauuferautobahn):
A23 Վիեննայի հարաւ-արեւելեան շօշափագիծը (Wiener Südosttangente) Աւստրիոյ ամենէ խճողուած ճեպուղին է: Անոր բեռնաթափելու համար ծրագրուած է S1 Դրսի մատանիի հանրուղին (Außenring-Schnellstraße): Որովհետեւ այս մէկը իրականացնելու համար փապուղի մը պէտք է որ Տանուպի մարգագետնի զբօսայգիի տակէն կ'անցնի, ծրագիրը շատ քննադատութիւն ստացաւ բնութիւնը արհամարելու համար:[21]
Հանրային փոխադրամիջոցներԽմբագրել
Վիեննա ունի շատ մեծ հանրային փոխադրամիջոցներու ցանց մը: Այստեղ կը գործեն «Աւստրիոյ Երկաթուղիներու» (ÖBB) պատկանող առագ-երկաթուղիներ (Schnell-Bahn), Պատընի երկաթուղին (Badner Bahn), «Քաղաքի Օդակայանի երկաթուղին» (City Airport Train) եւ «Վիեննայի Գիծերու» լայն ցանցը, փաղկացած գետնուղիներու, թրամուէյներու ու հանրակարքերու գիծերով: Վիեննայի Գիծերը 2019-ին ունէին 954,2 միլիոն ճամբորդներ:[22] Քաղաքը ունի նաեւ գիշերային գործող հանրակարգի եւ գետնուղիներու գիծեր: Ատկէ զատ, քաղաքին ծայրերը կը գործեն հանրակարգի անձնական ընկերութիւններ, սակայն Վիեննայի Գիծերու գործակցութեամբ:
Վիեննա, Ստորին Աւստրիոյ եւ Պուրկընլանտի փոխադրամիջոցները կը պատկանին «Փոխադրամիջոցներու ընկերակցութիւն - Արեւելեան շրջան»-ին (Verkehrsverbund Ost-Region, VOR):
ՀեծիքԽմբագրել
Վիեննայի ժողովուրդը իբր փոխադրամիջոց հաճախ կը գործածէ հեծիքը: 2020-ին Պսակաձեւ ժահրի պատճառով հեծանիւ գշողներու թիւը 12 % բարձրացաւ:[23] Քաղաքին մէջ 2020 թուականին 1654 քմ հեծիքի հարմար ճամբաներ կային ինչպէս նաեւ 50700 հանրային կառատեղեր:[24]
2003-է ի վեր «Քաղաքի հեծիքը» (Citybike) 1500 հեծիքներ կը տրամադրէ քաղաքին շուրջ: Զանազան տեղեր կը գտնուին 120 հատուկ կայաններ, ուրտեղ մարդիկ կրնան հեծիք վարցել՝ առաջին ժամը ձրի, իսկ անկէ հետո ամեն ժամ 1€: Հեծիքները սակայն պէտք է ետ վերադարցնել հատուկ կայանի մը:[25][26]
ԵրկաթուղիԽմբագրել
Պատմութեան ընթացքին Վիեննայի մէջ քանի հատ անել կայաններ (երկաթուղիներու վերջին կայաններ) շինուած են: Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին բոլոր մեծ կայանները իրենց ռազմագիտական կարեւորութեան պատճառով վնասուած էին: Արեւմտեան կայանը (Westbahnhof) 1951-ին նորոգուեցաւ,1956-ին Հարաւային եւ Արեւելեան կայանները նորոգուեցան եւ միացուեցան, Հիւսիսային կայանը քանդուեցաւ, որովհետեւ ան Աւստրօ-Հունկարիայի կայսրութեան անկումէ ետք եւ «Երկաթէ Վարագոյրի» պատճառով իր կարեւորութիւնը կորսնցուց: 2015 Դեկտեմբեր 13-ին Վիեննայի Գլխաւոր կայարանը փոխարինեց Հարաւային կայանը, եւ այստեղէն սկսան քշել Վիեննայի չորս կողմէն (ոչ միայն հարաւէն եւ արեւելքէն) եկող երկաթուղիներու գիծեր:
Այսօր Վիեննայի մէջ կը գործեն երկու անել կայաններ՝
- Արեւմտեան կայան (Wien Westbahnhof)՝ պատմական ելակէտ Արեւմտեան երկաթուղիին
- Ֆրանց Յօզէֆի կայան (Wien Franz-Josefs-Bahnhof)՝ պատմական ելակէտ Ֆրանց Յօզէֆ երկաթուղիին
Միջանցք կայաններ՝
- Գլխաւոր կայան (Wien Hauptbahnhof)՝ բոլոր կողմերէ հեռաւոր երթեւեկներու գլխաւոր կայան
- Մայտլինկ կայան (Wien Meidling)
- Վիեննայի կեդրոն կայան (Wien Mitte)՝ Քաղաքի Օդակայանի երկաթուղիի (City Airport Train) գլխաւոր կայան
- Փրաթըրշթէրն կայան (Wien Pratestern)՝ Հիւսիսային եւ հիւսիս-արեւմտեան երկաթուղիներու ելակէտ
- Ֆլօռիտստօրֆ կայան (Wien Floridsdorf)
- Հիւթընլտօրֆ կայան (Wien Hütteldorf)
- Հայլիկընշթաթ կայան (Wien Heiligenstadt)
- Շթատլաու կայան (Wien Stadtlau)
Վիեննայի արագ երկաթուղին ալ կարեւոր դեր կը խաղայ քաղաքի փոխադրամիջոցներու մէջ: Ան բաղդատած միւս հեռաւոր երթեւեկներու երկաթուղիներուն կը կենայ նաեւ փոքր կայարաններու:
Ապրանքաշրջանառութեան համար կարեւոր են Լայնցի փապուղին, Տանուպի երկու երկաթուղիները եւ Քլէտըրինկի երկաթուղիներու տեղաշարժման կեդրոնական կայանը:
ՕդակայանԽմբագրել
Վիեննայի Օդակայանը կը գտնուի քաղաքէն 16 քմ հերու Ստորին Աւստրիոյ Շվէխաթ քաղաքի մէջ: 2019-ին օդակայանը իր մրցանիշը կտրեց՝ 31.662.183 ճամբորդներ (+17,1%) գործածեցին օդակայանը:[27] Սակայն 2020-ին Պսակաձեւ ժահրի պատճառած համաճարակի պատճառով այս թիւը իջաւ 7.812.938 (-75,3%):[28]
ՋրայինԽմբագրել
Վիեննայի մէջէն հոսող Տանուպ գէտը քաղաքին կը կապէ Եւրոպայի լայն ջրային ցանցին: Տանուպի վրայէն արեւելեան Եւրոպական երկիրներու հետ, մինչեւ Սեւ ծով, եւ Ռայն-Մայն-Տանուպ ջրանցքի միջոցաւ Գերմանիոյ եւ Նետըրլանտի հետ, մինչեւ Ատլանտական ովկիանոս, ջրային կապերու կարողութիւններ կան:
Մարդոց նաւագնացութիւնը միայն զբօսաշրջիկային կարեւորութիւն ունի: 2006-է ի վեր «Դուին Սիդի Լայնըր»-ը կը գործէ Վիեննայի եւ Պրադիսլաւայի միչեւ տանուպ գէտի վրայ:
Ապահովութեան ենթակառուցուածքԽմբագրել
ՈստիկանութիւնԽմբագրել
Աւստրիոյ բոլոր ապահովական վարչութիւնները կ'իյնան Աւստրիոյ ներքին նախարարութեան լիազօրութեան տակ: Վիեննա նահանգի ոստիկանութեան տնօրէնութեան նիստը կը գտնուի ներքին քաղաքի մէջ Շօթընռինկ 7-9: Վիեննա կան 98 ոստիկանատուներ, 4000 ոստիկաններ, 630 ինքնաշարժներ եւ 11 շարժանաւակներ:
Յատկապէս վտանգաւոր գործողութիւններու համար կան ՎԷԿԱ-ի եւ Կոբրայի յատուկ միաւորները:
Ոստիկաններու շտապ թիւը՝ 133:
ՀրշէջներԽմբագրել
Վիեննայի հրշէջներու միութիւնը հիմնուած է 1686-ին, ըլլալով աշխարհի ամենէ հինը: Անոնք կը պատկանին 68-րդ քաղաքային խորհուրդի բաժանմունքին եւ իրենց կեդրոնը կը գտնուի Ներքին քաղաքի մէջ, Ամ Հօֆ 7-10: Քաղաքը բաժնուած է 9 հրշէջներու բաժանմունքներու, եւ ամեն մէկ բաժանմունք ունի իր յատուկ պարտականութիւնները եւ հագուստները: Կան 22 հրշէջներու կայարաններ, որոնք քաղաքին շուրջ այդպէս մը տարածուած են, որ գործողութեան վայր մը 5 վայրկեան միջինով կարելի ըլլայ հասնիլը: 2019-ին Վիեննայի մէջ կը գործէին 1610 հրշէջներ:[29]
Հրշեջներու շտապ թիւը՝ 122:
ԿրթութիւնԽմբագրել
ԴպրոցներԽմբագրել
Վիեննայի մէջ կան՝
- 350 Մանկապարտէզներ[30]
- 283 Նախակրդարաններ (1-4 դասարան, 217 հանրային)
- 120 Երկրորդական վարժարաններ (որոնցմէ 96 հանրային)
- 46 մասնայատուկ վարժարաններ (որոնցմէ 40 հանրային)
- 95 բարցրագոյն վարժարաններ (9-12րդ դասարան. 67 հանրային)
- 28 գործի մասնագիտական դպրոցներ (որոնցմէ 25 հանրային), օրինակ ելեկտրականութեան կամ զբօսաշրջիկութեան ճիւղերուն մէջ:
Նաեւ կան միջազգային վարժարաններ՝
- Տանուպ միջազգային դպրոց
- Ֆրանսական երկրորդական վարժարան Վիեննա
- Ձայնի չափագիտութեան գոլէճ Վիեննա (SAE Vienna)
- Լաուտըր Տնտեսական դպրոց
- Վիեննա Քրիստոնէական դպրոց
- Ամերիկեան միջազգային դպրոց
- Վիեննայի Ճափոնական դպրոց
- Ամատէուս միջազգային դպրոց
ՀամալսարաններԽմբագրել
Վիեննայի մէջ 2019/2020 տարեշրջանին մէջ կ'ուսանէին մոտ 190.000 ուսանողներ, գերմանախօս երկրներու մէջ ամենէ շատը:[31][32] Վիեննայի մէջ կան հետեւեալ համալսարանները՝
- Վիեննայի Համալսարան
- Գեղարուեստից ճեմարան Վիեննա
- Կեդրոնական Եւրոպայի Համալսարան
- Վիեննայի Դիւանագիտական ճեմարան
- Վիեննայի Բուժական Համալսարան
- PEF Անձնական Տեսչութեան Համալսարան Վիեննա
- Կիրարական Գիտութեան «Քամբուս» Համալսարան Վիեննա
- Կիրարական Գիտութեան «Դեխնիքում» Համալսարան Վիեննա
- Կիրարական Արուեստներու Համալսարան Վիեննա
- Երաժշտութեան եւ Հանդիսական Արուեստներու Համալսարան Վիեննա
- Անասնաբուժական Համալսարան Վիեանն
- Վիեննա Տնտեսութեան եւ Առեւտուրի Համալսարան
- Բնական Հարստութիւններու եւ Կեանքի Գիտութիւններու Համալսարան Վիեննա
- Արուեստագիտութեան Համալսարան Վիեննա
- Ուէմսթըր Համալսարան Վիեաննա
- Սիկմունտ Ֆրօյտ Համալսարան Վիեննա
ՊատկերասրահԽմբագրել
- Վիեննա - Wien
Արտաքին յղումներԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 Bevölkerung am 1.1.2020 nach detaillierter Staatsangehörigkeit und Bundesland — Ավստրիայի վիճակագրության բյուրո.
- ↑ 3,0 3,1 https://www.post.at/downloads/PLZ_Verzeichnis_JAN16.xls — 1999.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 48։ ISBN 99941-56-03-9
- ↑ «Internationale Organisationen mit Sitz in Wien und Umgebung – BMEIA, Außenministerium Österreich»։ www.bmeia.gv.at։ արտագրուած է՝ 2021-05-18
- ↑ «Woher hat die Stadt Wien ihren Namen? – Sandra Blum Tours»։ www.safu.at։ արտագրուած է՝ 2021-05-06
- ↑ «Wiener Stadtgebiet 2019 Geografische Eckdaten - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-21
- ↑ «Die zehn heftigsten Wetterextreme in Österreich»։ Wüstenrot Mein Leben (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-12
- ↑ «Klima Wien: Wetter, Klimatabelle & Klimadiagramm für Wien»։ de.climate-data.org։ արտագրուած է՝ 2021-06-12
- ↑ «Die grünste Stadt der Welt»։ WIEN – Jetzt. Für immer (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-12
- ↑ «Straßenbäume nach Baumgattungen und Altersgruppen 2019 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-12
- ↑ 12,0 12,1 Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020, abgerufen am 12. Oktober 2020.
- ↑ 13,0 13,1 Stand: Կաղապար:EWD, Quelle: Կաղապար:EWQ
- ↑ 14,0 14,1 Personen mit ausländischer Herkunft sind im Ausland geboren und/oder besitzen eine ausländische Staatsangehörigkeit Կաղապար:Internetquelle
- ↑ 15,0 15,1 ktv_fbiechele։ «Wachsende Stadt - Offizielle Statistiken der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-24
- ↑ ktv_fbiechele։ «Statistische Bezirksdaten der Wiener Bezirke von A bis Z - Reihe "Wien in Zahlen"»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-24
- ↑ «Wien - Religionszugehörigkeit 2019»։ Statista (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-12
- ↑ «Erster Weltkrieg»։ www.geschichtewiki.wien.gv.at (de-formal)։ արտագրուած է՝ 2021-05-14
- ↑ «Gemeinderatswahlen 2020, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2021-05-25
- ↑ «Wiener Linien: 2020 um 40 Prozent weniger Fahrgäste in den Öffis»։ meinbezirk.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-24
- ↑ red wien ORF at/Agenturen (2021-03-01)։ «Lobau-Schnellstraße: Protest vor Gericht»։ wien.ORF.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-25
- ↑ [1]
- ↑ «Zählstellen: Radverkehr nahm im Jahr 2020 um 12 Prozent zu.»։ Fahrrad Wien (de-DE)։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ ktv_aimrek։ «Wiener Radverkehrsnetz - Zahlen zu Radwegen und Abstellanlagen»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-24
- ↑ «120 Stationen in Betrieb! - Citybike Wien»։ www.citybikewien.at։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ «Tarife - Citybike Wien»։ www.citybikewien.at։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ «Flughafen Wien - Presseaussendungen & News»։ www.viennaairport.com (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ «Flughafen Wien - Anzahl der Flugpassagiere 2020»։ Statista (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-13
- ↑ «Feuerwehreinsätze und Einsatzpersonal nach Geschlecht in Wien seit 2007 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-24
- ↑ ktv_itroy։ [https://www.wien.gv.at/bildung/kindergarten/staedtisches-angebot/fakten.html «St�dtische Kinderg�rten - Kosten, Zeiten, Besuchsmodelle, Gruppen»]։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-08-01
- ↑ «Wien - Studierende 2019/2020»։ Statista (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-08-01
- ↑ «Wien ist die größte Uni-Stadt im deutschen Sprachraum»։ OTS.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-08-01