Լէօբօլտշթաթ, կամ Վիեննայի Երկրորդ Թաղամասը (գերմ. Leopoldstadt կամ Zweite Wiener Bezirk), 1850-է ի վեր մաս կը կազմէ Վիեննա քաղաքին: Այստեղ կը գտնուի

Բնակավայր
Լէօբօլտշթաթ
գերմաներէն՝ Leopoldstadt
Զինանշան

Երկիր  Աւստրիա
Alexander Nikolai?
Տարածութիւն 19,27 քմ²
ԲԾՄ 158 մեթր
Բնակչութիւն 105 848 մարդ (1 Յունուար 2020)[1]
Փոստային ցուցանիշ 1020
Պաշտօնական կայքէջ wien.gv.at/bezirk…(գերմ.)

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Ներքին քաղաքը կը գտնուի Վիեննայի մէջտեղը: Անոր սահմանները՝

Անոր տարածութիւնը 19,24 քմ. ք. է[2], մեծ մասը կը բաղկանայ Փրաթըր պարտէզէն:

Ժողովրդագրութիւն

Խմբագրել

Բնակչութեան զարգացում

Խմբագրել

1910-ին բնակչութեան թիւը հասեր էր 162442, եւ Լէօբօլտշթաթ Վիեննայի ամենէ շատ բնակիչները ունէր: Սակայն Առաջին Համաշխարհային պատերազմէն եւ Աւստրօ-Հունգարիայի կայսրութեան անկումէն ետք թիւը հետզհետէ կը պակսէր: Գերմանիայի հետ միացումէն ետք բնակչութեան թիւը շատ աւելի կ'իջնէ, որովհետեւ Լէօբօլտշթաթի հրեայ ժողովուրդը կ'աքսորուի: 2000-էն ի վեր ժողովուրդի թիւը կ'աւելնայ, 2020-ին՝ 105848:[3]

Բնակչութեան տարիք

Խմբագրել

Երկրորդ թաղամասի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի ամենէ ցածերէն է: 2020-ին միջինը 39,9 տարեկան էր, մինչ այդ Վիեննայի ընդհանուրը՝ 41 տարեկան, եւ ամենէ ցածը՝ Սիմըրինկը 39,3 տարեկան:[4]

Բնակչութեան ծագում

Խմբագրել

Լէօբօլտշթաթի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (62605, 58,1%): 16% (16900) կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 24,9% (26343) այլ երկիրներէ:[5]

Մշակոյթ

Խմբագրել

Թանգարաններ

Խմբագրել

Լէօբօլտշթաթ կը գտնուին տասնեակ թանգարաններ, օրինակ՝

  • Լէօբօլտշթաթ թաղամասի թանգարան
  • Տուրմի Թանգարան Վիեննա
  • Փրաթըրի թանկարան
  • Կրկէսի եւ խամաճիկներու թանգարան
  • Վիեննայի ոճիրի թանգարան
  • Վիեննայի աստղադիտարան

Թատերասրահներ

Խմբագրել
  • Վիեննայի տղոց երգչախումբի նուագի եւ թատրօնի սրահ
  • «Օտէօն» թատերախմբի թատերասրահ

Ուսումնական հաստատութիւններ

Խմբագրել
  • Տնտեսութեան Համալսարան
  • Սիկմունտ Ֆրօյտ անձնական Համալսարան
  • «BFI»-ի Կիրարական գիտութեան Համալսարան
  • Տանուպ Միջազգային դպրոց
  • Վիեննայի տղոց երգչախումբի դպրոց
  • Լէօբօլտշթաթի երաժշտանոց
  • եւ այլ 44 դպրոցներ եւ 5 գործի բարձրագոյն վարժարաններ

Տեսարժան վայրեր

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել
  1. Լէօբօլտշթաթի պաշտօնական էջ(գերմաներէն)

Ծանօթագրութիւն

Խմբագրել
  1. Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
  2. «Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-15 
  3. Statistik Austria: «Մարդահամար 15 Մայիս 2021, 2-րդ Թաղամաս՝ Լէօբօլտշթաթ» (Գերմաներէն)https://www.statistik.at/blickgem/vz1/g90201.pdf
  4. ktv_fbiechele։ «Statistische Bezirksdaten der Wiener Bezirke von A bis Z - Reihe "Wien in Zahlen"»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-16 
  5. ktv_fbiechele։ «Die Leopoldstadt in Zahlen - Statistiken zum 2. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-16