Ներքին Քաղաք (Վիեննա)
Ներքին քաղաքը, կամ Վիեննայի Առաջին Թաղամասը (գերմ. Innere Stadt, Erste Bezirk), Վիեննայի պատմական ամենէ հին բաժինն է: 1850-ի քաղաքի ընդարձակումէն առաջ, Վիեննա քաղաքը կը բաղկանար միայն այս մասէն:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ներքին Քաղաք | |||
գերմաներէն՝ Innere Stadt | |||
| |||
Երկիր | Աւստրիա[1] | ||
Markus Figl? | |||
Տարածութիւն | 3,01 քմ² | ||
ԲԾՄ | 192 մեթր | ||
Բնակչութիւն | 16 047 մարդ (1 Յունուար 2020)[2] | ||
Փոստային ցուցանիշ | 1010 | ||
Պաշտօնական կայքէջ | wien.gv.at/bezirke/inner… | ||
«Առաջին թաղամասը» տեսչութեան, պաշտօնատեղի եւ զբօսաշրջիկութեան կենդրոն է, որուն պատճառով ան 110.000 աշխատաւորներով Վիեննայի ամենէ զբաղ մասն է:
Աշխարհագրութիւն
ԽմբագրելՆերքին քաղաքը կը գտնուի Վիեննայի մէջտեղը: Անոր սահմանները՝
- հիւսիս-արեւելք՝ 2-րդ թաղ. Լէօբօլտշթաթ
- հարաւ-արեւելք՝ 3-րդ թաղ. Լանտշթրասէ
- հարաւ՝ 4-րդ թաղ. Վիտըն
- արեւմուտք՝ 6-րդ Մարիահիլֆ, 7-րդ Նօիպաու, 8-րդ Յօզէֆշթաթ
- հիւսիս՝ 9-րդ Ալզերկրունտ
Անոր տարածութիւնը 2,869 քմ. ք. է:[3]
Ժողովրդագրութիւն
ԽմբագրելԲնակչութեան զարգացում
ԽմբագրելԵրբ Վիեննա Աւստրօ-Հունգարական կայսրութեան մայրաքաղաքն էր, առաջին թաղամասին մէջ բնակչութիւնը հետզհետէ կը շատանար, սակայն երբ Վիեննա մէծցաւ եւ միայն Ներքին Քաղաքը Վիեննան չեղաւ, բնակչութեան թիւը սկսաւ հետզհետէ պակսիլ: 1880-ին թիւը հասեր էր 73.000, իսկ 2020-ին՝ 16.047[4]: Այսօրուայ պատճառներէն մէկը բնակչութեան այս ցած թիւին տուներու սղութիւնն է:
Բնակչութեան տարիք
ԽմբագրելՆերքին Քաղաքի բնակչութեան տարիքի միջինը Վիեննայի ամենէ բարցրն է: 2020-ին միջինը 47,5 տարեկան էր, մինչ այդ Վիեննայի ընդհանուրը՝ 41 տարեկան:[4]
Բնակչութեան ծագում
ԽմբագրելԱռաջին թաղամասի բնակչութիւնը մեծամասնութեամբ Աւստրիացի է (10434, 65%): 17,3% (2775 ) կու գան Եւրոպական Միութեան երկիրներէն, իսկ մնացած 17,6% (2838) այլ երկիրներէ:[4]
Քաղաքականութիւն
ԽմբագրելՊատմութիւն
Խմբագրել1946-էն ի վեր, Ներքին Քաղաքի թաղապետը միշտ «Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւնը» (ԱԺԿ; գերմ.՝ Österreichische Volkspartei, ÖVP) նշած է: 2020-ի ընտրութիւններէ ետք Մարքուս Ֆիկլ վերընտրուի առաջին թաղամասի թաղապետ:
2020-ի թաղամասերու ներկայացուցիչական ընտրութիւն
ԽմբագրելՆերքին Քաղաքի արդիւնքները՝
- Աւստրիոյ Ժողովրդական Կուսակցութիւն՝ 40.5%, 17 նիստ
- Աւստրիոյ Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցութիւն՝ 23%, 10 նիստ
- Կանանչները՝ 17.4%, 7 նիստ
- Նոր Աւստրիան եւ Ազատական Ատեան՝ 11.1%, 4 նիստ
- Աւստրիոյ Ազատութիւն Կուսակցութիւն՝ 4.9%, 2 նիստ
- Այլ՝ 3.2%[5]
Մշակոյթ
ԽմբագրելԵրաժշտութիւն
ԽմբագրելՎիեննա մինջեւ այսօր կը համարուի երաժշտական կեդրոն: Հրչակաւոր երաժիշտներ, ինչպես Մոցարդ, Պէթհովըն եւ Հայտըն աշխատած կամ ապրած են Վիեննայի մէջ: Ներքին քաղաքը կը գտնուին երաժշտութեան համար կարեւոր վայրեր, ինչպէս՝ Մոցարդի տունը, Մուզիքֆըրայնը (Վիեննայի Երաժշտական Միութեան սրահ), Քոնցերդհաուսը (Նուագասրահ), Ազգային Օփերան եւ «Երաժշտութեան տուն» թանգարանը:
Թանգարաններ
ԽմբագրելՆերքին քաղաքի մէջ կը գտնուին աւելի քան 60 թանգարաններ:[6] Ալպերդինա թանգարանը Վիեննայի երկրորդ ամենէ շատ այցելուած թանգարանն է եւ ունի 65.000 գծագրութիւններ: Անոր համար ան կը համարուի աշխարհի ամենէ մեծ եւ կարեւոր գծագրութեան հաւաքածոներէն մէկը:
Այլ կարեւոր թանգարաններ՝
- Արուեստի պատմական թանգարան
- Բնութեան պատմական թանգարան
- Աւստրիոյ ազգային գրադարան
- Ս. Ստեփան մայր եկեղեցւոյ գանձարան
- Մոծարդի տունը
- Անուրջքի թանգարան
- Հռոմէական թանգարան
Տեսարժան վայրեր
Խմբագրել-
Ս. Ստեփան մայր եկեղեցի
-
Հոֆպուրկ
-
Վիեննայ պետական Օփերա
-
«Պուրկ» Թատերասրահ
-
Վիեննայի քաղաքապետարան
-
Աւստրիոյ խորհրդարան
-
Ամ հօֆ
-
Անքըր Ժամացոյցը
-
Ալպերդինա
Արտաքին յղումներ
Խմբագրել- Ներքին Քաղաքի պաշտօնական էջ (գերմ.)
Ծանօթագրութիւն
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
- ↑ «Stadtgebiet nach Nutzungsklassen und Bezirken 2020 - Offizielle Statistik der Stadt Wien»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-15
- ↑ 4,0 4,1 4,2 ktv_fbiechele։ «Innere Stadt in Zahlen - Statistiken zum 1. Bezirk»։ www.wien.gv.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-15
- ↑ «1., Innere Stadt - Bezirksvertretungswahlen 2020, Ergebnisse der Wiener Wahlbehörden»։ www.wien.gv.at։ արտագրուած է՝ 2021-05-10
- ↑ «Museen - Liste nach Bezirk - vivent.at»։ vivent.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-05-10