Լուսիըն Հապըրտ
Լուսիըն Հապըրտ (22 Դեկտեմբեր 1888[1], Fort Thomas, Քեմպբել շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 31 Դեկտեմբեր 1971[1], Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի ֆիլմի արտադրիչ եւ թատերագիր մըն էր։ Ան ամէնէն շատ գիտցուած է իր Wings ֆիլմով եւ ստացած է պատմութեան առաջին Լաւագոյն Նկարի Օսքարը (Academy Award for Best Picture): Լուսիընը արտադրած/գրած է շուրջ 92 ֆիլմեր իր ասպարէզի ընթացքին: Ան իր նոյն տան մէջ ապրած է մինչեւ մահ, Պէվըրլի Հիլզի մէջ։ Ան ձիարշաւարան մը ունէր եւ շատ յաճախ իր ձի կը վարէր դէպի Ուիլ Ռոճըրզի տունը եւ երբեմն ալ դէպի Paramount Studios: Ան ժամանակ մը ետք դարձաւ Paramount Studios-ի նախագահ իր յաջող Wings ֆիլմէն ետք: Այս ֆիլմը նաեւ օգնեց բեմադրիչ Ուլիըմ Ա. Ուէլմընին դառնալու հռչակաւոր:
Լուսիըն Հապըրտ | |
---|---|
| |
Ծնած է | 22 Դեկտեմբեր 1888[1] |
Ծննդավայր | Fort Thomas, Քեմպբել շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 31 Դեկտեմբեր 1971[1] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մասնագիտութիւն | հեղինակ, ժապաւէնի բեմադրիչ, ժապաւէն արտադրող |
Լոս Անճելըս չեկած, ան The New York Times-ին կ'աշխատակցէր: Ան գրած էր 5 թատրերգութիւններ եւ կ'ուզէր Հոլիվուտ երթալ եւ տեսնել թէ՝ պիտի կարենա՞յ ծախել զանոնք: Ան 3 հատը ծախեց արդէն 1923-ին: Ֆիլմերէն մէկն էր The Vanishing American ֆիլմը եւ ինքն էր որ առաջին անգամ ֆիլմի մը մէջ հնդիկները ներկայացուց իբրեւ լաւ ժողովուրդ։ Այդ ֆիլմին համար ան Չիրոքի ժողովուրդէն յուշանուէր մը ստացաւ: Ունէր 2 դուստրեր՝ Պէթի եւ Ժանէթ, եւ եղբայր մը՝ Հարլըն Հապըրտ, որ դարձաւ արուեստագէտ եւ գրագէտ մը:
Ֆիլմեր
Խմբագրել- Terror of the Range (1919) (թատերագիր)
- The Climbers (1919) (թատերագիր)
- The Sporting Duchess (1920) (թատերագիր)
- Outside the Law (1920) (թատերագիր)
- The Fox (1921) (թատերագիր)
- The Trap (1922) (թատերագիր)
- The Thundering Herd (1925) (թատերագիր)
- Wings (1927) (արտադրիչ)
- Rose-Marie (1928) (բեմադրիչ)
- The Mysterious Island (1929) (բեմադրիչ, թատերագիր)
- Paid (1930) (թատերագիր)
- Isle of Escape (1930) (թատերագիր)
- The Maltese Falcon (1931) (թատերագիր)
- Smart Money (1931) (թատերագիր)
- The Squaw Man (1931) (թատերագիր)
- The Star Witness (1931) (թատերագիր)
- Stranger in Town (1931) (արտադրիչ)
- Three on a Match (1932) (թատերագիր)
- A Successful Calamity (1932) (արտադրիչ)
- So Big (1932) (արտադրիչ)
- The Mouthpiece (1932) (արտադրիչ)
- Weekend Marriage (1932) (արտադրիչ)
- Storm at Daybreak (1932) (արտադրիչ)
- The Women in His Life (1933) (արտադրիչ)
- Operator 13 (1933) (արտադրիչ)
- Made on Broadway (1933) (արտադրիչ)
- Fugitive Lovers (1933) (արտադրիչ)
- The Stranger's Return (1933) (արտադրիչ)
- Beauty for Sale (1933) (արտադրիչ)
- Employees' Entrance (1933) (արտադրիչ)
- The Working Man (1933) (արտադրիչ)
- Midnight Mary (1933) (արտադրիչ)
- Ex-Lady (1933) (արտադրիչ)
- The King's Vacation (1933) (արտադրիչ)
- Lazy River (1934) (արտադրիչ and թատերագիր)
- Murder in the Private Car (1934) (արտադրիչ)
- The Show-Off (1934) (արտադրիչ)
- Paris Interlude (1934) (արտադրիչ)
- Society Doctor (1934) (արտադրիչ)
- Death on the Diamond (1934) (արտադրիչ)
- Straight Is the Way (1934) (արտադրիչ)
- You Can't Buy Everything (1934) (արտադրիչ)
- Exclusive Story (1935) (արտադրիչ)
- Times Square Lady (1935) (արտադրիչ)
- Pursuit (1935) (արտադրիչ)
- Calm Yourself (1935) (արտադրիչ)
- Public Hero No. 1 (1935) (արտադրիչ)
- The Casino Murder Case (1935) (արտադրիչ)
- Shadow of Doubt (1935) (արտադրիչ)
- Sworn Enemy (1935) (արտադրիչ)
- Murder in the Fleet (1935) (արտադրիչ)
- Here Comes the Band (1935) (արտադրիչ)
- Kind Lady (1935) (արտադրիչ)
- The Longest Night (1936) (արտադրիչ)
- Moonlight Murder (1936) (արտադրիչ)
- Speed (1936) (արտադրիչ)
- All American Chump (1936) (արտադրիչ)
- Sinner Take All (1936) (արտադրիչ)
- Under Cover of Night (1936) (արտադրիչ)
- Women Are Trouble (1936) (արտադրիչ)
- The Garden Murder Case (1936) (արտադրիչ)
- A Family Affair (1937) (արտադրիչ)
- Man of the People (1937) (արտադրիչ)
- Song of the City (1937) (արտադրիչ)
- Nick Carter, Master Detective (1939) (արտադրիչ)
- 6,000 Enemies (1939) (արտադրիչ)
- The Man Who Dared (1939) (թատերագիր)
- Gung Ho! (1943) (թատերագիր)