Խաղաղութեան Կամուրջ (Թիֆլիս)
Խաղաղութեան կամուրջ (վրաց.՝ მშვიდობის ხიდი), հետիոտնային կամուրջ Թիֆլիսի մէջ, Կուր գետի վրայ, Մետեխի եւ Բարատաշուիլի կամուրջներու միջեւ։ Կամուրջը կը միաւորէ Հերակլ II փողոցը եւ Ռիկէ զբոսայգին։
Կամուրջը բաղկացած է ապակով պատուած 156 մեդրանոց պողպատ կարկասէ։ Ամբողջ կառուցուածքը հիմնուած է 4 հզօր հենարաններու վրայ։ կամրջին վրայ բարձրանալը ինչպէս Հերակլես II փողոցէն եւ Ռիկէ զբոսայգէն, այնպէս ալ առափնեայ ծառուղին։
Պատմութիւն
ԽմբագրելԿամուրջը կառուցուած է Վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլիի աջակցութեամբ։ Պատուիրատուն Թիֆլիսի քաղաքապետարանն էր։ Կամուրջը պաշտօնապէս բացուած է 2010 թուականին Մայիսի 6-ին[1]։
կամրջի ճարտարապետը իտալացի Միքայել Տէ Լուկին է (իտալ.՝ Michele De Lucchi), որ այդ մէկէն առաջ կառուցած էր Հաւլաբարի նախագահական նստավայրն ու ներքին գործերու նախարարութեան նոր շէնքը։ Դիզայները ֆրանսիացի Ֆիլիփ Մարտինոն էր (ֆր.՝ Philippe Martinaud)[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «შუშის საფეხმავლო ხიდი დღეიდან ექსპულატაციაში შევა»։ ნიუსი (վրացերեն) (საინფორმაციო პორტალი „ექსპრესნიუსი”)։ 06/05/2010։ արտագրուած է՝ 2010-07-04
- ↑ ეკა ლომიძე (17-05-2010)։ «"ამაზე გრძელი, ამაზე დიდი... ჯერ არ მინახავს მე მტკვარზე ხიდი!"»։ სტატია (վրացերեն) (გაზეთი კვირის პალიტრა)։ արտագրուած է՝ 2010-07-04
Արտաքին յղումներ
Խմբագրել- Խաղաղության կամուրջ Archived 2010-06-10 at the Wayback Machine.
Ուիքիպահեստ նախագիծի Խաղաղութեան Կամուրջ (Թիֆլիս) ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |